00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ ճարտարապետները «Զվարթնոցի» փրկության էժան նախագիծ են ներկայացնում

© GooddaysСтарый терминала международного аэропорта Звартноц
Старый терминала международного аэропорта Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչը կես միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր է առաջարկում: Հայ մասնագետները կարծում են, որ դրա արդյունքում ավիատոմսերն էլ ավելի կթանկանան, և առաջարկում են ավելի էժան նախագիծ՝ պահպանելով օդանավակայանի հին շենքը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանի նոր մասնաշենքի կառուցումը սխալ որոշում էր և տարբեր խնդիրների հանգեցրեց: 160 մլն դոլարանոց մասնաշենքի կառուցման արդյունքում այսօր Հայաստանում ավիատոմսերի գները շատ ավելի բարձր են, քան հարևան երկրներում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի նախագծի համահեղինակ Արթուր Թարխանյանի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը՝ չբացառելով, որ առանց այդ էլ թանկ ավիատոմսերն առաջիկայում էլ ավելի կթանկանան, եթե օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչը կյանքի կոչի իր նոր ներդրումային ծրագիրը:

© SputnikԿոնցեսիոների ներկայացրած նախագիծը
Макет аэропорта Звартноц, представленный со стороны концессионера  - Sputnik Արմենիա
Կոնցեսիոների ներկայացրած նախագիծը

«Ըստ ներդրումային ծրագրի նախատեսված է 270 մլն դոլար: Դրանից 160 մլն դոլարի ներդրումային ծրագիրն արդեն իրականացվել է, 110-ը դեռ պլանավորված է»,-ասաց Անահիտ Թարխանյանը:

Նոր ներդրումային նախագծով «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչը նախատեսում է ընդլայնել նոր գործող մասնաշենքը և ավելացնել ինքնաթիռների հետ կապ ապահովող դարպասները՝ ներկայիս գործող 5 դարպասին ավելացնելով ևս 2-ը: Իսկ մինչև 2050թ-ը ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսվում է հասցնել 0.5 մլրդ դոլարի, որի արդյունքում դարպասների թիվը կհասնի 11-ի:

© SputnikԿոնցեսիոների ներկայացրած նախագիծը
Макет аэропорта Звартноц, представленный со стороны концессионера  - Sputnik Արմենիա
Կոնցեսիոների ներկայացրած նախագիծը

Փոխարենը հայ մասնագետները սեփական նախագիծն են առաջարկում, որով նույն 11 դարպասների արժեքը չի գերազանցի 25-30 մլն դոլարը: Բայց դրանք միացած կլինեն «Զվարթնոց» օդանավակայանի կլոր շենքին, որը վերանորոգվելուց ու արդիականացվելուց հետո կվերածվի միջազգային չափանիշներով օդանավակայանի:

«Իրենց ծրագրով 1 դարպասի արժեքը 38 մլն դոլար է, մեր առաջարկած ծրագրով, քանի որ մենք նորը չենք կառուցում, այլ արդիականացնում ենք մեր օդանավակայանը, 2.2 մլն դոլար»,- ասաց Անահիտ Թարխանյանը՝ դարձյալ հիշեցնելով, որ այդ ծախսն իր բացասական անդրադարձն է ունենալու տոմսերի արժեքի վրա:

© SputnikՃարտարապետների ներկայացրած նախագիծը
Макет аэропорта Звартноц, представленный армянскими архитекторами  - Sputnik Արմենիա
Ճարտարապետների ներկայացրած նախագիծը

2002թ.-ի հունիսին Հայաստանի Հանրապետության կառավարության և արգենտինյան «Corporacion America» ընկերության միջև կնքված Կոնցեսիոն պայմանագրով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին: Այդ պայմանագիրն Անահիտ Թարխանյանի խոսքով` պարունակում է մի դրույթ, որի համաձայն, այն շենք-շինությունները, որոնք կոնցեսիոն կառավարիչը նորոգում, արդիականացնում է, մնում են պետության սեփականությունը, իսկ այն ինչ կառավարիչը նոր է կառուցում, արդեն իր սեփականությունն են:

Ստեղծված իրավիճակը, Անահիտ Թարխանյանի խոսքով, հենց պայմանագրի այդ կետի հետևանքն է, որովհետև կոնցեսիոն կառավարիչը գերադասում է ներդրումներ անել իր սեփականության վրա:

«Եթե այդ կետը չլիներ, մենք այսօր կունենայինք նորմալ գործող և լավ արդիականացված օդանավակայան»,-ասում է ճարտարապետը:

Հայ ճարտարապետներն իրենց հեղինակած նախագիծը փորձել են ներկայացնել նաև օդանավակայանի կառավարչին, բայց առայժմ` անօգուտ:

«Այս երկու տարում մեր ձայնը կոնցեսիոներին չի հասնում,- ասում է հանդիպմանը ներկա ճարտարապետ Գրիգորի Վարդանյանը,- կամ եթե հասնում է, նա ոչ թե մեզ է արձագանքում, այլ փչացած հեռախոսի նման, արձագանքում է մեկ այլ օղակի, որով հարցը չի լուծվում: Մեր պնդումը միշտ եղել է այն, որ հնարավորություն ստեղծվի կոնցեսիոների մասնագետների հետ նստել կլոր սեղանի շուրջ և քննարկել մասնագիտական հարցեր»:

Անահիտ Թարխանյանը կարծում է, որ եթե անգամ կոնցեսիոները չի ցանկանում ներդրում կատարել հին մասնաշենքի վրա, պետությունը պետք է այդ խնդիրն ինքնուրույն կարգավորելու միջոցներ գտնի, քանի որ դա ոչ միայն ճարտարապետական արժեքի պահպանման, այլև ազգային անվտանգության հարց է:

«Եթե մի օր նույնիսկ ինչ-ինչ պատճառներով դադարի մասնավոր տերմինալի աշխատանքը, պետական տերմինալը շարունակի իր անկախ, անսասան աշխատանքը, և մենք կունենանք 11 դարպաս դեպի արտաքին աշխարհ»,-ասում է նա:

«Հայնախագիծ» ինստիտուտի ղեկավար, ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ կարծիք հայտնեց, որ անկախ նրանից, թե ինչ նախագիծ կիրականացվի, «Զվարթնոցի» ճարտարապետական արժեք ներկայացնող շինությունը պետք է պահպանվի:

 

Լրահոս
0