Арутюн Мердинян

Հարություն Մերդինյանը մարմնամարզության աշխարհի գավաթակիր է

44
(Թարմացված է 21:04 26.03.2016)
Օղակների վարժությունում երկրորդ և երրորդ տեղերում ևս Հայաստանի ներկայացուցիչներն են

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթակիր, հայտնում է ՀԱՕԿ կայքը:

Քաթարում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Մերդինյանը, նժույգթափերում հավաքելով 15.675 միավոր, գրավեց առաջին տեղը:

Երկրորդ և երրորդ տեղերում հաջորդաբար խորվաթ Ռոբերտ Սելիգման և ադրբեջանցի Օլեգ Ստեպկոն են:

Օղակների վարժությունում Հայաստանի ներկայացուցիչներ Վահագն Դավթյանը երկրորդ տեղում է, Արթուր Թովմասյանը` երրրորդ:

Մարտի 26-ին պայքարի մեջ կմտնի Արթուր Դավթյանը:

 

44