Сейсмограф. Землетрясение

Հայաստանում կրկին երկրաշարժ է գրանցվել

27
(Թարմացված է 14:04 26.03.2016)
Վերջին օրերին արդեն երրորդ երկրաշարժն է գրանցվում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի — Sputnik. Մարտի 26-ին 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Աշոցք գյուղի մոտ, հայտնում է ԱԻ նախարարությունը:

Հաղորդման համաձայն` մարտի 26-ին` տեղական ժամանակով ժամը 00.11-ին (Գրինվիչի ժամանակով` մարտի 25, 20.11-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.090 և արևելյան երկայնության 43.880 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Աշոցք գյուղից 5 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Աշոցքում 3 բալ ուժգնությամբ:

 

27