Лена Галаджян, Левон Антонян и Нерсес Киво

Կառավարությունը և սիրիահայերը. որտեղ է թաքնված ճշմարտությունը

89
(Թարմացված է 12:46 23.03.2016)
Ավերիչ սիրիական պատերազմի արդյունքում ոչնչանում է ոչ միայն հայերի մշակութային ժառանգությունը, այլև Սիրիայում հայկական հետքը։ Շատ հայեր նախընտրել են ապաստան գտնել պատմական Հայրենիքում` Հայաստանում։ Վերջին տվյալներով` Հայաստանում բնակվում է շուրջ 17 հազար սիրիահայ

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի- Sputnik. Պատերազմի պատճառով երկրից հեռացած սիրիահայերը փրկություն են գտել Հայաստանում, բայց Հայրենիքում բախվել են բազմաթիվ խնդիրների, մասնավորապես բնակության վայրի և աշխատանքի հետ կապված։

Ոմանց հաջողվել է ամեն ինչ զրոյից սկսել և հաջողությամբ ինտեգրվել, մյուսները, ընդհակառակը, դեռ սթրեսի մեջ են և ցանկանում են վերադառնալ այնտեղ, որտեղ ծնվել են` նշելով, որ Հայաստանի կառավարությունն ուշադրություն չի դարձնում իրենց խնդիրներին։ Շատերը չեն կարողանում աշխատանք գտնել, և նրանց ունեցած միջոցներն արագ վերջանում են։

Մինչդեռ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները պնդում են, որ կառավարությունը 2013թ.-ից իրականացնում է սիրիահայերի աջակցությանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ և ծրագրեր։

Левон Антонян и Нерсес Киво
© Sputnik / Arpi Beglaryan
Լևոն Անտոնյան և Ներսես Կիվո

«2013թ.-ից ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է սիրիահայերի խնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով, որը ղեկավարում է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Ամեն ամիս մենք նիստ ենք գումարում և լուծում տարաբնույթ հարցեր»,- Sputnik Արմենիա միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը։

Անտոնյանը նշեց, որ Հայաստանը սիրիացի փախստականների և տեղի բնակչության թվի հարաբերակցությամբ առաջին տեղում է, նաև աշխարհում երրորդ տեղում է` որպես Սիրիայից մեծ թվով փախստականներ ընդունած երկիր` Գերմանիայից և Շվեդիայից հետո։ 2015 թվականին 2650 սիրիահայ ստացել է Հայաստանի քաղաքացիություն։ Շուրջ 500 ուսանող անվճար կրթություն է ստանում բուհերում և 1400 երեխա անվճար սովորում է երևանյան դպրոցներում։ Նախորդ տարի շուրջ 2 հազար սիրիահայ տարբեր հարցերով դիմել է սփյուռքի նախարարություն` աշխատանքի տեղավորման հարցից մինչև բժշկական օգնություն։

Իր հերթին «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը նշեց, որ այս կազմակերպությունը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր սիրիահայ կարողանա դիմել իրենց։

Лена Аладжян
© Sputnik / Arpi Beglaryan
Լենա Հալաջյան

«Մենք տեղեկացնում ենք, ուղղորդում, օգնում ինչով կարող ենք։ Ցավոք, շատերն օգտվում են իրենց դրությունից, որպեսզի բոլոր կազմակերպություններից ինչ-որ բան վերցնեն»,- նշեց նա։
Կենտրոնը հիմնվել է սփյուռքի նախարարության աջակցությամբ 2012թ.-ի հոկտեմբերին։

Մամուլի ասուլիսին ներկա սիրիահայ Ներսես Կիվոն` «Սիրիահայերի միություն» ՀԿ խորհրդի անդամը, ուրախ է, որ վերադարձել է Հայրենիք։ Նրա խոսքով` իրենց միությունն օգնում է լուծել խնդիրներ բիզնեսի ոլորտում։

Անտոնյանն ամփոփեց, որ օրակարգային են լեզվական արգելքի, շատ մասնագետների մոտ դիպլոմների բացակայության խնդիրները և սիրիահայերի հոգեբանական վիճակը, որոնք ականատես են եղել պատերազմի սարսափներին։ Սիրիահայերի թվում շատ բժիշկներ, ոսկերիչներ, տարբեր արհեստների տեր մարդիկ կան։

Մամուլի ասուլիսին ներկա անձինք կարողացան տեսնել Երևանում բնակվող սիրիահայերի մասին ռեպորտաժներ` պատրաստված Sputnik Արմենիա պորտալի կողմից։

Sputnik Արմենիան պատմությունների շարք է սկսել այն մասին, թե ինչ է նշանակում հյուր լինել սեփական Հայրենիքում, երբ դու կորցրել ես ամեն ինչ և մնացել անօթևան։

 

 

89