00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մաշա ու Միշա արջերը Հայաստանից հեռանում են անվերադարձ, բայց լուրջ գործ կատարած

© Sputnik / Asatur YesayantsМедведи Маша и Миша
Медведи Маша и Миша - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Գյումրեցի» Մաշա և Միշա արջերը հրաժեշտ են տալիս Հայաստանին` մի կարևոր առաքելություն կատարած։ Արջերի նկատմամբ քաղաքացիական հասարակության դրսևորած վերաբերմունքը արթնացրեց պատկան մարմիններին։ Արդյունքում բնապահպանության նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ, որտեղ հատուկ չափորոշիչներ են սահմանվելու վայրի կենդանիներին պահելու մասին

Գոհար Սարգսյան, Sputnik

Մաշայի ու Միշայի վերջին օրն է Երևանի կենդանաբանական այգում։ Նրանց այստեղ էին բերել փոքր-ինչ կազդուրվելու համար։ Եթե ամիսներ առաջ նրանք ագրեսիվ էին` սովի ու թուլության պատճառով, ապա այսօր հանգիստ են ու սպասում են մեկնելու ժամին։ Չարաճճիություն է անում Մաշան, իսկ Միշան տղամարդու հանդուրժողականությամբ տանում է նրա բոլոր քմահաճույքները։

Կենդանաբանական այգում մեզ պատմեցին, որ պատվաստումներ են արել, նրանց համապատասխան սննդով ապահովել, որի շնորհիվ երկու արջուկներն այլևս չեն կռվում սննդի համար։ Մարտի 23-ը կփոխի նրանց կյանքը. նրանք Բրիջիթ Բարդո հիմնադրամի աջակցությամբ մեկնում են Ռումինիայի ապաստարան, որտեղ վերջնական բուժում կստանան։ Մաշան ու Միշան այլևս Հայաստան չեն գա։

«Երբ եկան Երևան, թերքաշ էին։ Կովկասյան արջի համար նրանք բավականին նիհար էին։ Երկու ամսում նրանք 10-15 կգ քաշ են հավաքել։ Վերջնական քաշը կարող ենք ասել, երբ մաքսային տերմինալում նրանց կշռենք»,-ասաց Արևիկ Մկրտչյանը, ով զբաղվում է կենդանիների տեղափոխման հարցերով։

 

Արջուկները երկար ճամփորդության կմեկնեն հատուկ վանդակով, նրանք արդեն եղել են այդ վանդակում և անհանգիստ չեն զգացել։ Հատկանշական է, որ հերոս դարձած արջուկների օրինակը հիմք ծառայեց մի կարևոր նախաձեռնության. բնապահպանության նախարարությունը օրենսդրական փոփոխությունների փաթեթ է մշակել, որով մարտի 24-ին մտնելու է ԱԺ։

© Sputnik / Asatur YesayantsԱրջերի ճամփորդական վանդակը
Клетки медведей гюмрийского зоопарка Маши и Миши  - Sputnik Արմենիա
Արջերի ճամփորդական վանդակը

«Մանրամասն ներկայացվելու են այն խստացված ռեժիմները, որոնց դեպքում միայն այսուհետ հնարավոր կլինի պահել վայրի կենդանիներ։ Մենք ուզում ենք այնպես անել, որ նման կենդանիներ պահելու թույլտվություն մարդիկ ստանան միջազգային չափորոշիչներին համապատասխան պայմաններ ստեղծելուց հետո»,- ասաց բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը։

Հակոբյանը չի թաքցնում, որ Մաշայի ու Միշայի նման օրինակներ այսօր էլ կան։ Բայց այդ կենդանիների հստակ թիվն ասել չի կարող, քանի որովհետև այդ կենդանիները տարբեր ճանապարհներով են հայտնվել կենդանաբանական այգիներում կամ անհատների ձեռքում։

«Կարծում եմ` հնարավոր կլինի որոշակի ժամանակահատված տալ ու բոլորին պարտադրել, որ գան ու ինքնակամ ներկայացնեն, որից հետո սահմանված կլինեն խիստ պատիժներ հայտնաբերման դեպքում»,-ասաց Խաչիկ Հակոբյանը։

Sputnik Արմենիայի թղթակցի այն հարցին, թե ինչպես է կարգավորվում կենդանիներ գնելու ու Հայաստան տեղափոխելու հարցը, նախարարի տեղակալը պատասխանեց.

«Մենք ուզում ենք, որ նոր օրենսդրական փաթեթով սահմանափակումներ լինեն վայրի բնության բոլոր կենդանիներին տեղափոխելու դեպքում, որից հետո վերահսկելի լինի մեզ համար ընդհանուր շարժը»։

Մինչև այժմ օրենքի այդ դաշտում հստակեցումներ չկան։ Այս խնդրի արմատներն իրականում տանում են դեպի որսագողություն, որը լրջագույն ու այս պահին չլուծվող խնդիր է։ Ուստի առաջարկ կա նաև կասեցնել վայրի բնությունից դեպի անազատություն կենդանիների հոսքը։

© Sputnik / Asatur YesayantsՄիշա արջուկը
Медведь Миша - Sputnik Արմենիա
Միշա արջուկը

Նշենք, որ Միշան և Մաշան Կովկասյան գորշ արջեր են, և այս տեսակն այժմ ներառված է «Կարմիր գրքում»։

 

 

 

Լրահոս
0