00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի 794 ուսանողի ուսման վարձը կփոխհատուցի կառավարությունը

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр Армении Овик Абраамян вручает студентам сертификаты оплаты их учебы Молодежным фондом Армении
Премьер-министр Армении Овик Абраамян вручает студентам сертификаты оплаты их учебы Молодежным фондом Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վարչապետ Աբրահամյանը ուսանողներին հավաստիացրեց, որ կառավարությունն ապագա սերնդին աջակցելու է բոլոր հարթակներում

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դահլիճում հավաքված ուսանողները հուզված ու անհանգիստ սպասում էին Հայաստանի Երիտասարդական հիմնադրամին ուղղված իրենց դիմումների պատասխանին: Հիմնադրամի նախագահի հայտարարությունից հետո լարվածությունն անցավ, դահլիճում պայթեցին ծափահարությունները: Ընտրված 794 ուսանողի ուսման վարձն այս տարի կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:

Էդգար Մնացականյանն Ագրարային համալսարանի ուսանող է դարձել դեռևս 2013թ-ին, բայց միայն այս տարի է իրավունք ստացել նստել ուսանողական նստարանին: Վճարովի համակարգ ընդունվելով` Էդգարը զորակոչվել է բանակ և ծառայությունից վերադառնալուց հետո միայն միացել իր ուսանող ընկերներին: Էդգարը մեկն է այն ուսանողներից, ում արժանիքները գնահատելով` կառավարությունը որոշել է փոխհատուցել նրանց ուսման վարձը: Հիմնական արժանիքն, իհարկե, Հայրենիքի սահմանները պաշտպանելն է: Բացի այդ Էդգարն անցյալ տարի նաև տանկային միջազգային բիաթլոնում է բարձր պահել հայրենի բանակի պատիվը:

© Sputnik / Arpi Beglaryan Էդգար Մնացականյան
Эдгар Мнацаканян - Sputnik Արմենիա
Էդգար Մնացականյան

«2015թ-ին ծառայության ընթացքում Ռուսաստանում մասնակցել եմ տանկային միջազգային բիաթլոնի, պարգևատրվել եմ որպես լավագույն նշանառու օպերատոր»,- պատմում է Էդգար Մնացականյանը:

Բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանողուհի Ելենա Թաթոսյանի դեպքում էլ դիմումը դիտարկելիս Երիտասարդական հիմնադրամը հաշվի է առել նրա բարձր առաջադիմությունն ու ակտիվ մասնակցությունը գիտակրթական ծրագրերին և ուսանողական խորհրդի նախաձեռնություններին:

© Sputnik / Asatur YesayantsԵլենա Թաթոսյան
Елена Бабаян  - Sputnik Արմենիա
Ելենա Թաթոսյան

Արժանի ուսանողներին խրախուսելուն զուգահեռ կառավարությունը փորձում է նաև աջակցել սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների ուսանողներին, որպեսզի նրանք վճարովի համակարգ ընդունվելու դեպքում չզրկվեն գիտելիք ստանալու իրավունքից: Բժշկական համալսարանի դահլիճում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից այս տարի ընտրված 794 ուսանողներին ուսման վարձի փոխհատուցման հավաստագրերի հանձնման արարողության ժամանակ այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Կառավարությունն ապագա սերնդին աջակցելու է բոլոր հարթակներում: Եթե նկատել եք, մենք արդեն կառավարությունում ունենք երիտասարդ կադրեր, և փորձում ենք բոլոր մակարդակներում երիտասարդներին ներգրավել և՛ քաղաքական գործընթացներում, և՛ տնտեսական»,- իր ելույթում ասաց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը նաև համոզված է, որ Երիտասարդական հիմնադրամը մրցույթի հաղթողներին անաչառ կերպով է ընտրել: Հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանն էլ ուսանողներին հորդորեց ուսումնասիրել ընտրված ուսանողների ցուցակն ու այնտեղ անարժան անուն գտնելու դեպքում դիմել հիմնադրամի ղեկավարությանը: «Մենք անպայման դրանք կքննարկենք», — ասաց նա:

© Sputnik / Асатур Есаянц ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան
Карен Авагян, Овик Абраамян  и  Левон Мкртчян  - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյան և ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան

Հանդիսությանը ներկա կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը ևս դրական գնահատեց Երիտասարդական հիմնադրամի կատարած աշխատանքը՝ հավաստիացնելով, որ այն իսկապես թափանցիկ է եղել, քանի որ ուսանողները քաջատեղյակ են միմյանց թե´ սոցիալական վիճակին, թե´ արժանիքներին և չարաշահում թույլ չեն տա:

 

 

Լրահոս
0