Озеро Севан

Անհետացման եզրին. շուտով ջուրը նավթից թանկ կլինի

82
Հայաստանի առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացած` կապված ջրի հետ, և ամենից առաջ դա աղտոտվածությունն է։ Փորձագետները ենթադրում են, որ երկրի բնակիչները և հյուրերն անփութորեն են վերաբերում ջրամբարներին` ինչպես արհեստական, այնպես էլ բնական` ամեն օր աղտոտելով դրանք և վերածելով աղբանոցի

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի- Sputnik. Այսօրվա դրությամբ ամենաարդի բնապահպանման խնդիրը շարունակում է մնալ ջրերի աղտոտվածությունը։

Հայաստան այցելող զբոսաշրջիկների և հյուրերի մեծամասնության համար զարմանալի է, թե ինչպես կարելի է բացել ծորակը և ջուր խմել կամ ծարավը հագեցնել փողոցների ցայտաղբյուրներից, սակայն դա փաստ է։

Բացում ես հասարակ ծորակը, ջուր է հոսում

«Միմինո» ֆիլմում անվանի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի հերոսը գովում է հայկական ջուրը և բացատրում ընկերոջը` Վալիկո Միզանդարիին (Վախթանգ Կիկաբիձե), որ «Դիլիջանում խոհանոցում բացում ես հասարակ ծորակը, ջուր է հոսում… երկրորդ տեղն է զբաղեցնում աշխարհում։ Բնականաբար, Սան Ֆրանցիսկոյից հետո»։ Խմելու ջրի մաքրությունն, իհարկե, անվիճելի փաստ է, իսկ ահա ջրամբարները կարող էին ավելի մաքուր լինել։

«Հայաստանի առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ` կապված ջրի հետ, և ամենից առաջ դա ջրերի աղտոտվածությունն է։ Մենք ամեն օր գործ ունենք ջրի հետ, սակայն ուշադրություն չենք դարձնում խնդիրներին, չէ՞ որ մենք մեծ աղտոտողներ ենք», — Sputnik Արմենիային ասաց «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանը։

Նա նշեց, որ երկրում կան աերացիայի կայաններ, և ջուրը մաքրվում է միայն մեխանիկական ճանապարհով, իսկ կենսաբանական մաքրումը բացակայում է։

«Օրինակ` Փարաքար գյուղի շրջանում վերջերս մեր ջանքերով տեղադրվել են այլընտրանքային տեխնոլոգիաներ, որոնք կատարում են կենսաբանական մաքրում»,- պատմեց Հովսեփյանը։

Նրա խոսքով` Հայաստանում առայժմ խմելու ջրի խնդիր չկա, սակայն տվյալ պահին մի շարք պետական և առևտրային կազմակերպություններ մշակում են հատուկ ծրագրեր` կապված խմելու ջրի, բնակչության առողջության պահպանման, մաքրման համակարգերի շինարարության հետ և այլն։

Չնայած խմելու ջրի հետ կապված խնդիրների բացակայությանը Երևանում և մարզերի մեծամասնությունում, հայաստանյան շատ գյուղերում ջուրը մատակարարվում է խափանումներով, կամ վնասված են ջրատար խողովակները, որի պատճառով մարդիկ օրերով առանց ջրի են մնում։

Բացի այդ, դեռ արդիական է ջրի ոչ ռացիոնալ օգտագործման խնդիրը։ Ջրի խնդիրներին հասարակության ուշադրությունը սևեռելու նպատակով Երևանում տեղի ունեցավ համաժողով` նվիրված Ջրի համաշխարհային օրվան։

Այժմ Հայաստանի կառավարությունը Եվրամիության և ՄԱԿ-ի աջակցությամբ պատրաստում է «կանաչ» տնտեսության ծրագիր` «ՌԻՈ+20»-ի որոշումների կատարման հարցում կայուն զարգացման նպատակով։

Ջրի միջազգային օրը

Ամեն տարի մարտի 22-ին աշխարհում նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը (World Day for Water или World Water Day)։ Դրա անցկացման գաղափարն առաջին անգամ հնչել է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի պահպանության և զարգացման համաժողովում, որը տեղի է ունեցել 1992թ.-ին Ռիո դե Ժանեյրոյում։

Մարդը, ինչպես նաև երկրագունդը 75-80 տոկոսով կազմված է ջրից։ Սակայն կյանքի աղբյուրը վտանգի տակ է։ Գիտնականները և բնապահպաններն ահազանգում են, իսկ ԱՄՆ-ում մեկ շիշ գազավորված ջուրն ավելի էժան է խմելու ջրից։

Երկրագնդում ջրի ընդհանուր ծավալը կազմում է մոտավորապես 1400 մլն խմ, որից քաղցրահամ ջուր է միայն 2,5 տոկոսը, այսինքն` 35 մլն խմ։

2030թ.-ին մոլորակի բնակչության կեսը կապրի ջրի պակասի սպառնալիքի ներքո։ Միայն Աֆրիկայում մինչև 2020թ.-ը կլիմայի փոփոխությունների պատճառով նման իրավիճակում կհայտնվի 75-250 մլն մարդ։ Անապատային և կիսաանապատային շրջաններում ջրի պակասն առաջացնում է բնակչության ինտենսիվ միգրացիա։

2000թ.-ին աշխարհում ջրի պակասը գնահատվել է տարեկան 230 մլրդ խմ, իսկ մինչև 2025թ. մենք 10 անգամ ավելի կզգանք ջրի կարիքը` տարեկան մինչև 2 տրիլիոն խմ։

 

82