Взрыв в брюссельском метро

Ականատես. Բրյուսելում դադարեցված է երթևեկությունը, փակ են խանութները, հեռախոսակապ չկա

57
(Թարմացված է 19:54 22.03.2016)
Բրյուսելում փակ է ամեն ինչ: Երթևեկությունն ու հեռախոսակապը կաթվածահար է: Դպրոցներից ու հասարակական վայրերից տարհանում են քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Sputnik Արմենիան ուղիղ կապ է հաստատել Բրյուսելում գտնվող մեր գործընկերներ Ռուզաննա Ամիրջանյանի և Ծովինար Նազարյանի հետ, ովքեր պատմում են, որ Բելգիայի մայրաքաղաքում համատարած խուճապ է, բջջային կապը գրեթե կաթվածահար է: Իշխանությունները հորդորում են առանց լուրջ անհրաժեշտության հեռախոսից չօգտվել ու անհարկի չծանրաբեռնել հեռախոսակապը:

Ռուզաննա Ամիրջանյանի փոխանցմամբ` պայթյունից հետո երեխաներին թույլ չեն տվել դուրս գալ դպրոցից, մինչև ծնողները կգան նրանց հետևից:

Ծովինար Նազարյանն էլ պատմում է, որ պայթյունի պահին խանութում է եղել: Անվտանգության աշխատակիցները խանութում գտնվող բոլոր անձանց հորդորել են արագ մոտենալ դրամարկղերին, ավարտել առևտուրն ու դուրս գալ խանութից, ինչից հետ փակել են այն:

Մեր զրուցակիցները նշեցին, որ ներկա պահին Բրյուսելում դադարեցված է երթևեկությունը, չեն աշխատում նաև մետրոն ու տրամվայները, փակ են դպրոցները, խանութները, բանկերն ու մյուս հաստատությունները:

Մարտի 22-ին պայթյունների շարք է գրանցվել Բրյուսելում։ Երկու պայթյուն որոտացել է օդանավակայանում, երկուսը` մետրոյում։

57