Национальное собрание РА

Ազգային ժողովը հարգանքի տուրք մատուցեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին

19
Բելգիայի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունների հետևանքով մահացել է առնվազն 28 հոգի, տասնյակ վիրավորներ կան

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի- Sputnik. Հայ պատգամավորներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին։

Մարտի 22-ին Հայաստանի խորհրդարանում նոր ընտրական օրենսգրքի վերաբերյալ լսումներ են ընթանում` խորհրդարանականների, կառավարության ներկայացուցիչների և ավելի քան 60 ՀԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Հայտնի է, որ Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում մի քանի ժամ առաջ պայթյուններ են տեղի ունեցել, կան զոհեր և վիրավորներ։ Տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք անմեղ զոհերի հիշատակը»,- ասաց ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։

Այժմ Բրյուսելում է գտնվում հայկական պատվիրակությունը` արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ։

Պատվիրակությունը մասնակցում է Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովին, որն ընթանում է մարտի 21-23-ը Բրյուսելում։ Պատվիրակության կազմում է նաև Հայաստանի ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը։

Հայկական պատվիրակության անդամները չեն տուժել։

 

19