телефон звонок горячая линия служба диспетчер

Թեժ գիծ` Բրյուսելում ահաբեկչությունից տուժած ՀՀ քաղաքացիների համար

101
(Թարմացված է 17:06 22.03.2016)
Մարտի 22-ին պայթյունների շարք է գրանցվել Բրյուսելում։ Երկու պայթյուն որոտացել է օդանավակայանում, երկուսը` մետրոյում

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը հայտնում է որ Բրյուսելում ահաբեկչությունից տուժած ՀՀ քաղաքացիների համար գործում է թեժ գիծ հետևյալ հեռախոսահամարով՝ +32.2.3484406:

Քանի որ Բրյուսելի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է, դեսպանատունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին չվերթերի մասին տեղեկատվություն ստանալու համար կապ հաստատել ավիաուղիների գրասենյակների հետ:

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել է որ Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով:

101