Тигран Балаян

ԱԳՆ. Հայ դիվանագետները չեն տուժել Բրյուսելի պայթյուններից

39
(Թարմացված է 13:24 22.03.2016)
Մարտի 22-ին պայթյունների շարք է գրանցվել Բրյուսելում։ Այս կապակցությամբ Twitter–ում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. «Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով»,- գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Մարտի 22-ին երկու պայթյուն է գրանցվել Բրյուսելի մետրոյում։ Զոհերի ու տուժածների վերաբերյալ հստակ տեղեկություն առայժմ չկա։

Մետրոյի պայթյուններից առաջ երկու պայթյուն էլ գրանցվել էր Բրյուսելի օդանավակայանում։ Տարբեր տվյալների համաձայն` պայթյունի հետևանքով զոհվել է 11, տուժել մի քանի տասնյակ մարդ։

 

39