00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հայկական» Սիրիան ականատեսի աչքերով

© Sputnik / Асатур Есаянц Зампредседателя правления Социал-демократической партии «Гнчакян» Вазген Месропян
Зампредседателя правления Социал-демократической партии «Гнчакян» Вазген Месропян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում մնացող հայերը խիզախ մարդիկ են, ովքեր ապրում են միասին ու մի բռունցք կազմում, կարծում է Մեսրոպյանը։

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Թե ինչպես է ընթանում կյանքը Սիրիայի հայկական համայնքում, պատմում է վերջերս Հայաստան վերադարձած Հնչակյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության վարչության փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը։

Փետրվարի 27-ից Սիրիայում ուժի մեջ է մտել հրադադարի ռեժիմը։ Հրադադարը չի տարածվում Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպությունների` ԻՊ-ի, «Ջեբհաթ ան Նուսրայի» (Ալ Քայիդայի սիրիական ստորաբաժանում) և այլ խմբավորումների վրա, որոնք ՄԱԿ ԱԽ-ի կողմից ճանաչվել են ահաբեկչական։

Նոսրացած, սակայն ամրակուռ հայ համայնքը

Դամասկոսում գտնվելու երեք օրվա ընթացքում Մեսրոպյանը կրակոցներ ու պայթյուններ չի լսել։

«Քաղաքում զինվորներ կան, անդադար ստուգումներ են իրականացվում, սակայն կրակոցներ չկան։ Այլ բան է արվարձաններում, որոնք կառավարական զորքերն ազատում են ահաբեկիչներից», — ասում է Մեսրոպյանը։

Մայրաքաղաքում փորձում են ապրել սովորական կյանքով, Մեսրոպյանի խոսքով` մարդիկ հոգնել են պատերազմից։ Աշխատում են նաև հայկական դպրոցները, թեև ծնողները երեխաներին վախով են դպրոց թողնում։

Ծայրահեղ ծանր վիճակ է Հալեպի մերձակայքում։ Սիրիահայի խոսքով` չնայած նրան, որ երկրի 85 տոկոսն արդեն ազատագրվել է ահաբեկիչներից, քաղաքում անհանգիստ վիճակ է։ Ընդամենը մի քանի օր առաջ քաղաքը ռմբակոծվել էր։

«Այժմ Սիրիայում մնացել է շուրջ 10 հազար հայ։ Վերջերս նրանց թիվը կազմում էր մոտ 35-40 հազար։ Շուրջ 15 հազարը Հայաստան է տեղափոխվել։ Նրանց մի մասը գնացել է հիմնականում Կանադա։ Եթե հակամարտությունը չերկարի, խաղաղություն լինի, նրանց մեծամասնությունը կվերադառնա», — ասում է Մեսրոպյանը։

Մյուս կողմից, անկախ Հայաստանում առկա դժվարություններից, Մեսրոպյանը կոչ արեց փախստականներին ուրախանալ, որ նրանք Հայրենիք ունեն։

«Երջանկություն է, որ մենք Հայրենիք ունենք, որտեղ կարելի է հանգիստ ապրել», — ասաց սիրիահայը։

Ռուսաստանը գնում է Սիրիայից, բայց մնում է

Ռուսական ավիացիան Սիրիայի ժողովրդին ճիշտ ժամանակին օգնության հասավ, կարծում է Մեսրոպյանը։ Անկախ Սիրիայից ռուսական ՕՏՈՒ-ի դուրս բերման հայտարարություններին` Մեսրոպյանը հիշեցնում է, որ երկրում շարունակում են մնալ ռուսական կայաններն ու ռազմական մասնագետները։ Նա նշեց, որ Ռուսաստանը մի քանի ժամվա ընթացքում պատրաստ է երկիր վերադառնալ։

«Բացի այդ, ծովում դեռ ռուսական նավերն են մնում։ Սիրիայում են նաև իրանցի մասնագետներն ու «Հեզբոլահի» անդամները», — ասում է Մեսրոպյանը։

Նա չբացառեց, որ զորքը դուրս բերելու որոշումը կարող է կապված լինել Ժնևում տեղի ունեցած խաղաղ բանակցությունների հետ։ Ռուսական զորքի դուրս բերումը, Մեսրոպյանի կարծիքով, իրականացվել է բանակցությունների գործընթացը թեթևացնելու համար և ուղղված է բանակցությունների հաջող ավարտին։

Ինչ վերաբերում է ահաբեկիչների դեմ պայքարին, ապա ներկա պահին լուրջ ռազմական գործողություններ են ընթանում Ռաքքայի (ԻՊ-ի ոչ պաշտոնական մայրաքաղաք) մոտ ու Դեյր էզ Զորում։ Մեսրոպյանի խոսքով` ահաբեկիչներին մեծապես աջակցում են թուրքերը։

Ֆեդերալացման մասին քրդերի հայտարարությունների հետ հայերը կապ չունեն

Անկախ քրդերի հայտարարություններից` Սիրիայի ֆեդերալացումը բացառված է։ Մեսրոպյանի կարծիքով` կառավարությունը ոչ մի դեպքում այդ քայլին չի գնա։ Իրադարձությունների նման զարգացումը ձեռնտու չէ ո՛չ Թուրքիային, ո՛չ ԱՄՆ-ին, ինչի մասին նրանք վերջերս էին հայտնել։

«Սիրիայի ժողովուրդը չի դիմի այդ քայլին», — ասաց Մեսրոպյանը։

Sputnik Արմենիայի այն հարցին, թե քրդերի հայտարարության մեջ ասվում է, որ ֆեդերալացման մասին որոշումն ընդունվել է մյուս համայնքների հետ միասին, այդ թվում` հայկական համայնքի, Մեսրոպյանը պատասխանեց, որ հայկական համայնքի մասնակցությունը նման որոշմանը բացառվում է։

«Դրան կարող էին մասնակցել ուրիշ համայնքներ, սակայն հայերը դրան հաստատ չեն մասնակցել», — ասաց Մեսրոպյանը։

Խոսելով այն մասին, թե արդյո՞ք ֆեդերալացումից հրաժարվելը կարող է հանգեցնել երկրի հյուսիսում կառավարական ուժերի ու քրդերի միջև բախման, Մեսրոպյանը չբացառեց, սակայն նշեց, որ դա քիչ հավանական է։

«Դժվար թե նրանց միջև պատերազմ սկսվի, ավելի շուտ իշխանությունները նրանց որոշակի առավելություններ կտան։ Երկար ժամանակ նրանք պայքարում էին դպրոցներ, թերթ ունենալու ու քաղաքացիություն ստանալու համար», — ասաց Մեսրոպյանը։

Սիրիայի իշխանությունն ավելի վաղ որոշ քրդերի անձնագրեր չէր տրամադրում, հետևաբար նրանք առանց քաղաքացիության էին բնակվում երկրում, նշեց Մեսրոպյանը։

Նրա խոսքով` վերջերս հրաձգություն է եղել քրդերի ու կառավարական զորքերի միջև, սակայն դա հավանաբար թյուրիմացություն է եղել, կողմերը պարզապես չգիտեին, թե ում էին կրակում։

 

 

 

Լրահոս
0