00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիահայ Շանթի ընտանիքը հաջողության է հասել Հայրենիքում

© Личная страница в ФБ Предприниматель из Сирии Шант Хайалян
Предприниматель из Сирии Шант Хайалян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շանթի երկու երեխաներն էլ ծնվել են Հայաստանում: Հայաստան է եկել 12 տարի առաջ, ամուսնացել է երևանաբնակ հայուհու հետ, առաջնեկին ունեցել ու վերադարձել է Հալեպ: Երկրորդը աղջիկը, որն արդեն մեկ տարեկան է, դարձյալ ծնվել է Հայաստանում, երբ ընտանիքն արդեն վերջնականապես հաստատվել է պատմական հայրենիքում

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի — Sputnik. Շանթն արդեն 2 տարի է` Հայաստանում զբաղվում է բնական կոսմետիկայի արտադրությամբ:

«Կնճիռների ձգողականությանը նպաստում են վարունգի, գազարի, մաղադանոսի օճառները, խնկածաղկի օճառը թուլացնում է մկաները, օգտակար է նաև այրվածքների և վերքերի համար, իսկ խաղողի կորիզով օճառը գլխամաշկի թեփի դեմ է, վերացնում է աչքերի հոգնածությունն ու փափկացնում է դեմքի մաշկը»,- սիրիահայ գործարար Շանթ Խայալյանը յուրաքանչյուր հաճախորդին մանրակրկիտ ներկայացնում է իր արտադրանքը:

«Յուղերը սարքում ենք մեկուկես ամսվա ընթացքում, դրանք ստանում ենք ոչ թե գոլորշու ճնշմամբ, այլ` բնական թորման ձևով: Նույն յուղերն օգտագործում ենք օճառների մեջ, ոչ մի ավելորդ բան չենք ավելացնում, նույն ձևով ենք սարքում նաև շամպունները։ Դրանց մեջ կա քացախ, աղ, սոդա, կոկոսի կաթ»,- պատմում է Շանթն ու ընթացքում սպասարկում հաճախորդներին:

Սիրիահայ գործարարն այս հարցին պատասխանել է բազմաթիվ անգամ, բայց չի զլանում ու սկսում է պատմել, թե ինչու սիրիական պատերազմից հետո ՝ ընտանիքի անդամների հետ ոչ թե որևէ եվրոպական երկիր մեկնեց, այլ եկավ Հայաստան:

«Երբ սկսվեց սիրիական պատերազմը, ես հասկացա, որ դա մեր պատերազմը չէր, ու ինձ հարց տվեցի՝ ու՞մ համար կռվել: Հետևապես ես եկա Հայաստան, որտեղ էլ շարունակվելու է իմ սերունդը: Իսկ եթե այստեղ մի բան եղավ, ապա մենք այսօր պատրաստ ենք պայքարել ու այդ ժամանակ մենք կիմանանք` ում և ինչի համար»:

© Личная страница в ФБ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթանում է սիրիահայ գործարարի արտադրանքին
Продукция предпринимателя из Сирии Шанта Хайаляна - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթանում է սիրիահայ գործարարի արտադրանքին

Շանթը պատմում է, որ երկու տարի առաջ, երբ եկավ այստեղ, գրպանում ուներ ընդամենը 800 դոլար, բայց ուղիները գտավ ու որոշեց բիզնես ծավալել: Փոքր ու միջին բիզնեսի աջակցման կենտրոն ներկայացրեց իր բիզնես ծրագիրը, որը հավանության արժանանացավ, և նրան 12 հազար դոլար վարկ տրամադրեցին՝ տարեկան 4 տոկոսով:

Այսօր արդեն սիրիահայ գործարարի արտադրանքը Եվրոպական Միության արտոնագիր ունի, շուտով արտոնագիր կստանա նաև Կիպրոսից, որտեղ նրա արտադրանքը մասնակցել է մրցույթի և 26 երկրի անցկացրած փորձաքննության արդյունքում հավաքել անհրաժեշտ միավորները: Հաճախորդներ ունի Հոնկոնգում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, օճառները հասել են նաև Միացյալ Նահանգներ:

«Երբ նոր էի սկսել այս գործը, շուկայում մի քանի հոգի էին, այսօր շատացել են: Իհարկե, ես մրցակցությունից դուրս եմ, քանի որ իմ արտադրանքը տարբերվում է մյուսներից: Հնարավոր է` դուք վարդի հոտով օճառ գնեք, բայց վարդի հոտ չգա: Քանի որ որևէ հավելանյութ ու եթերային յուղեր չեմ օգտագործում, ամեն ինչ բնական է»,- վստահեցրեց գործարարը:

Ցանկացած օճառի հիմքում զեյթունի ձեթն է, կոկոսի ու կտավատի յուղերը: Մի տեսակի օճառ պատրաստելու համար պահանջվում է մեկ ամսից մինչև քառասուն օր: Արդեն պատրաստի արտադրանքը կտրվում ու վերջնական տեսք է ստանում միայն ձեռքի աշխատանքի շնորհիվ:

«Կարող եմ մեխանիկական սարքել, բայց այսպես ճիշտ է։ Եթե իմ արտադրանքում ամեն ինչը բնական է, ապա սա էլ պետք է այդպես լինի»,- ասաց է Շանթը: Գործարարը նշեց, որ չնայած հայաստանյան շուկայի մարկետինգը բոլորովին տարբեր է Սիրիայից, բայց արդեն հասցրել է ուսումնասիրել դաշտն ու հարմարվել գործող օրենքներին:

© Личная страница в ФБՍիրիահայ Շանթի արտադրանքը պատրաստվում է բնական հումքից
Продукция предпринимателя из Сирии Шанта Хайаляна - Sputnik Արմենիա
Սիրիահայ Շանթի արտադրանքը պատրաստվում է բնական հումքից

Օճառի արտադրությունն ԱՄՆ-ում կամ Կանադայում ծավալելու հեռանկարների մասին խոսելիս էլ ժպտում է.

«Երբ մենք Սիրիայից ուզում էինք գնալ Կանադա կամ ԱՄՆ, մեզ համար երազանքի պես մի բան էր: Հիմա մարդիկ այստեղից կարող են գնալ, բայց նայած թե Կանադա գնալով ի՞նչ ակնկալիք ունեն: Եթե միայն գումար աշխատելու համար, ապա կարող է լավ լինել, բայց այնտեղ մարդկային հարաբերությունները նույնը չեն, ինչ այստեղ. ասենք օրվա մի ժամին միասին սուրճ ու թեյ խմել կամ նման բան այնտեղ չկա»:

Գործարարն անկեղծանում է ու մի պատմություն պատմում։

«Մեկ ամիս առաջ հանդիպեցի սիրիահայ ընկերներիս: Կանադա գնալու մասին կարծիք հարցրին: Ասացի` նայեք, հիմա այս մարդը սենդվիչ է ծախում, եթե ես մոտենամ ու ասեմ` ինձ երկու հատ տվեք, ես մյուս շաբաթ փողը կբերեմ, նա կտա, բայց Կանադայում նման բան դուք չեք կարող ասել, ու հիմա դուք որոշեք` գնու՞մ եք, թե՞ մնում: Կանադայում հավը ոսկե ձու չի ածում»,- Շանթը եզրափակեց զրույցը, քանի որ տաղավարում արդեն հերթ էր գոյանցել:

 

 

Լրահոս
0