00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կանադան սովորեցնում է հանքերի և բնության համերաշխ «ապրելու» ձևը

© HetqРудники золота
Рудники золота - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանքարդյունաբերությունը հայ–կանադական գործակցության կիզակետում է։ Կանադան հանքարդյունաբերության իր հարուստ փորձն է ներկայացնում գործընկեր Հայաստանին, մասնավորապես պարզաբանում է, թե ինչպես կարող են հանքերը չվնասել էկոհամակարգը

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի-Sputnik, Գոհար Սարգսյան. Կանադայի միայն մեկ շրջանը` Օնտարիոն, ունի 52 գործող հանք` տարեկան 9.8 միլիարդ դոլարի արտադրությամբ։ Հանքարդյունաբերությունը Կանադայի տնտեսության հիմքն է։ Այս ոլորտում նրանց փորձառությունը մեծ է` հետազոտական աշխատանքներից մինչև ֆինանսավորում, հանքերի շահագործումից մինչև կառավարման ամբողջ գործընթացը։

«Կանադական մոդելը չի ենթադրում, որ մի կողմում շահող է լինելու, մյուս կողմում էլ` տուժող։ Մոտեցումն այն է, որ կանադական ընկերությունը, երկիրն ու բնակիչները շահում են դրանից»,- ասաց Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Ռոնալդ Քյուրը։

Այս հարցում նրա հետ համակարծիք է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը։ Ըստ նրա` Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտում առկա իրավիճակը չի բավարարում պետության ու հասարակության պահանջներին։

© Sputnik / Asatur YesayantsՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը
Левон Йолян  - Sputnik Արմենիա
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը

«Ծախսերի ու եկամուտների վերաբերյալ հանքարդյունաբերական ընկերությունների և պետական հաշվետվության մակարդակը բարելավման կարիք ունի։ Կառավարության դիրքորոշումն այս հարցում շատ հաստատուն է, և հնարավոր ամեն ջանք գործադրելու է` հնարավորինս շուտ այդ նպատակին հասնելու համար»,-ասաց նախարարը։

Տարիներ շարունակ Վայոց Ձորի բնակիչներն ու բնապահպաններն ահազանգում են` Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը ռիսկեր է պարունակում։ Դրանք են` օդային ավազանի աղտոտումը, տեղի գյուղատնտեսական հողերի, մշակաբույսերի և դեղաբույսերի աղտոտումը ծանր մետաղներով ու թունավոր տարրերով, ինչպես նաև Սևանա լճի ավազանի` Կեչուտի, Սպանդարյանի ջրամբարների, Արփա և Որոտան գետերի աղտոտումը։ Հանքը շահագործող ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանն ասում է, որ իրենք որդեգրում են կանադական փորձը։

 

© Geoteam Ամուլսարի հանքավայր
Рудники золота - Sputnik Արմենիա
Ամուլսարի հանքավայր

«Կանադական հանքային ծրագրերը լավագույն օրինակն են այն բանի, որ այսօր ժամանակակից հանքարդյունաբերությունը կարող է լինել զարգացած, ապահով, բնապահպանական տեսանկյունից լավ կառավարվող, ինչպես լինելու է Ամուլսարի հանքավայրը։ Մեր աշխատանքները չեն վնասելու էկոհամակարգը։ Բնապահպանական տեսանկյունից ուսումնասիրություններ ենք անցկացնում։ Այդ ուղղությամբ 6 միլիոն դոլար ենք ներդրել»,- ասաց Ալոյանը։

Զարգացած երկրներում հանքերը հիմնականում շահագործում է ոչ թե պետությունը, այլ ընկերությունները։ Հանքեր շահագործվում են աշխարհի 100 երկրում։ Հանքարդյունաբերության հետևանքով Հայաստանում ամենաաղտոտված քաղաքը, ըստ փորձագետների ու բնապահպանների, Ալավերդին է, իսկ փոքր քաղաքներից` Ախթալան։ Թեև ոլորտի պատասխանատուները չեն ընդունում, որ ծանր մետաղների թույլատրելի քանակի գերազանցումն ուղղակիորեն կապված է հանքերի շահագործման հետ։

Ոլորտի մեկ այլ հիմնախնդրի մասին օրեր առաջ ահազանգեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը. ըստ նրա` Հայաստանի հանքարդյունաբերությունը գտնվում է օֆշորային ընկերությունների վերահսկողության ներքո։ Դրա համար էլ հսկայական գումարներ պետբյուջե չեն մտնում։

«Բոլոր այդ հանքանյութերի զգալի մասը, եթե չասեմ՝ համարյա 100 տոկոսը, օֆշորների միջոցով է վաճառվում, իրական գինը ոչ ոքի հայտնի չէ, սա արդեն ստեղծում է պրոբլեմ: Եվ մենք տեսնում ենք, որ լուրջ խնդիրներ ունենք բյուջեում»,- ասել էր նա։

Այս հարցն էներգետիկայի և բնական պաշարների նախարար Սուրեն Յոլյանը խուսափեց մեկնաբանել, քանի որ, նրա խոսքով, այդ հարցին ծանոթ չէ։ Նախարարը խոստացավ ուսումնասիրել հարցն ու այնուհետև միայն մեկնաբանել։

 

 

Լրահոս
0