Завод Наирит

«Նաիրիտն»` ուշադրության կենտրոնում

38
Աշխատանքային խումբը պետք է ներկայացնի առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ առկա վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Աշխատանքային խումբը գլխավորում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանը, խմբում ընդգրկված են ինչպես նախարարության, այնպես էլ գործարանի և «Երևան ՋԷԿ-ի» ներկայացուցիչները։

Նախարարի հանձնարարությամբ՝ ուսումնասիրելով «Նաիրիտի» ներկա վիճակը` աշխատանքային խումբը կարճ ժամանակահատվածում պետք է ներկայացնի առաջարկություններ՝ գործարանի հետագա զարգացման անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ։

ԽՍՀՄ-ի տարիներին «Նաիրիտը» քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն էր։ 2006թ.-ին «Նաիրիտի» բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց Rhinoville Property կոնսորցիումին 40 մլն դոլարով, բաժնետոմսերի 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը։ 2010թ.-ի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է։

 

 

38