Дождь, дождливая погода

Ցուրտ և թաց եղանակ է սպասվում Հայաստանում

68
Հանգստյան օրերին և հաջորդ շաբաթվա ընթացքում կլինեն տեղումներ, ջերմաստիճանը կիջնի մոտ 10 աստիճանով, հայտնում են ԱԻ նախարարությունից:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Մարտի 12-ի օրվա երկրորդ կեսին և 13-ի գիշերը Հայաստանի առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ, 14-ի երեկոյան ժամերին, 15-16-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն:

13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 15-16-ը հիմնականում ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում մարտի 12-ի օրվա երկրորդ կեսին և 13-ի գիշերը հնարավոր է կարճատև անձրև, 14-ի երեկոյան ժամերին, 15-16-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:

13-ի ցերեկը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր ցերեկը մայրաքաղաքում կլինի 16-18, գիշեը` 4-6 աստիճան ցուրտ:

 

68