00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Armenia-ն ուզում է ոտքի կանգնեցնել հայկական ավիացիան

© Sputnik / Асатур Есаянц Пресс-конференция одного из акционеров авиакомпании "Armenia" Тамаза Гаиашвили
Пресс-конференция одного из акционеров авиакомпании Armenia Тамаза Гаиашвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ապրիլի 21-ից Հայաստանում կգործի «Armenia» ավիաընկերությունը: Ընկերության տնօրեն Թամազ Գաիաշվիլին պատմել է իրենց ծրագրերի ու նպատակների, ինչպես նաև Հայաստանի կառավարության աջակցության մասին

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Armenia» ավիաընկերությունը կարողացավ շուկա մուտք գործել կառավարության աջակցության շնորհիվ, Sputnik Արմենիային ասաց ընկերության բաժնետեր Թամազ Գաիաշվիլին:

Հայկական երկնքում «Armenia» ավիաընկերության ինքնաթիռների հայտնվելու մասին խոսվել ու որոշվել էր դեռ մի քանի տարի առաջ «Georgian Airways»-ի սեփականատերերի ու Հայաստանի ղեկավարության միջև կայացած հանդիպման ժամանակ։

«Հայաստանի ղեկավարության հետ մենք վաղուց ենք ծանոթ ու սերտորեն համագործակցում ենք: «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո, մոտ 3-4 տարի առաջ մենք հավաքվեցինք ու որոշեցինք ոտքի կանգնեցնել հայկական ավիացիան», — ասաց Գաիաշվիլին:

Международный аэропорт Звартноц - Sputnik Արմենիա
Հայերը կարող են մատչելի գներով մեկնել Եվրոպա, Ասիա և ԱՊՀ երկրներ

Նա նշեց, որ 3-4 տարի հետո ընկերությունը կարող է դուրս գալ ֆոնդային շուկա և ցանկացած ընկերություն կարող է բաժնետեր դառնալ:

Միևնույն ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գաիաշվիլին հերքեց լուրերն այն մասին, թե բաժնետերերից մեկը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանն է` ասելով, որ դրանք կեղծ լուրեր են:

Պաշտոնապես «Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51% բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (25%):

Ուժեղ ավիացիան հաջողության գրավականն է

«Armenia» ավիաընկերության բաժնետերերը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ ավիացիայի զարգացումը կարևոր է Հայաստանի և Վրաստանի պես փոքր պետությունների համար:

Գաիաշվիլին նաև հիշեց 2008 թվականի դեպքերը, երբ «բոլոր ավիաընկերությունները միաժամանակ լքեցին վրացական շուկան, ու եթե չլիներ «Georgian Airways»-ը, վրացական ավիացիան կկործանվեր»:

Նոր ավիափոխադրող ընկերության տնօրենը նշեց, որ աշխարհագրական բարդ դիրք ունեցող Հայաստանն ուժեղ ավիացիայի կարիք ունի, իսկ հայկական ավիացիան լավ ներուժ ունի զարգացման համար: Նա չբացառեց նաև հետագայում երկրի ազգային ավիափոխադրող դառնալու հնարավորությունը:

Ներկա պահին բաժնետերերը, թեև մրցունակ ու մատչելի գներ են խոստանում, այնուհանդերձ հայտնում են, որ Հայաստանում վառելիքի բարձր գների պատճառով տոմսերի գները 20-30%–ով թանկ կլինեն, քան Վրաստանում: Միևնույն ժամանակ ընկերության ղեկավարությունը հավաստիացնում է, որ սակագները մատչելի կլինեն Հայաստանի քաղաքացիների համար, ու նրանք կկարողանան մեկնել տարբեր ուղղություններով` առանց հարևան երկրների օդանավակայաններից օգտվելու: Վերջին շրջանում հայերն իրենց գումարները տնտեսելու համար նախընտրում են այլ երկրներ մեկնել Վրաստանից:

Ավիապարկն ու աշխատակազմը

Ընկերության հիմնական պարկում կլինեն «Բոինգ» տեսակի ինքնաթիռներ (737-700, 737-800, 737-500): Ապրիլին ավիաընկերության հաշվեկշռում երեք ինքնաթիռ կլինի: Ինքնաթիռների շահագործման ամենաերկար ժամկետը չի գերազանցի 15 տարին: Հունիս-հուլիսին պարկը կհամալրվի ևս երկու օդանավով, իսկ տարեվերջին արդեն համալրված կլինի ութ ինքնաթիռով: «Armenia» ավիաընկերության գործընկերը Lufthansa ընկերությունն է, որն էլ սպասարկելու է ավիաընկերության ինքնաթիռները:

Չվերթերն իրականացվելու են ցերեկային ժամերին: Ավիապարկը համալրվելու է նաև «Գոլֆսթրիմ 450» ինքնաթիռներով, որոնք նախատեսված են vip-փոխադրումներ իրականացնելու համար:

Այս տարի Հայաստան կայցելի «Բոինգ» ընկերության փոխնախագահն ու նոր ընկերության ներկայացուցիչները, որոնց հետ պայմանագիր կստորագրվի` 2018 թվականին նոր ինքնաթիռներ գնելու վերաբերյալ:

Սկզբնական փուլում ընկերությունը կունենա 200-300 աշխատակից, սակայն հետագայում աշխատակազմը կհասնի 600-ի:

Գաիաշվիլին նշեց, որ անձնակազմը համալրվելու է տեղի կադրերով, որոնք «Արմավիայի» սնանկացումից հետո ստիպված են եղել լքել երկիրը և աշխատելու են մեկնել աֆրիկյան ու արաբական երկրներ:

Հայաստանը զրկվեց ազգային ավիափոխադրողից 2013 թվականին «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայաստանի ավիաշուկայում հայտնվեց Air Armenia ընկերությունը, որը սակայն 2014 թվականի հոկտեմբերին սնանկացավ ու դադարեցրեց ավիափոխադրումները:

Самолет - Sputnik Արմենիա
«Armenia» ավիաընկերությունը սակագնային ճկուն քաղաքականություն է խոստանում

Air Armenia-ի անհաջողության պատճառներից մեկը համարվեց այն, որ Հայաստանի ավիաշուկայում գերիշխող ռուսական ավիաընկերությունների ֆոնին ընկերությունը չդիմացավ մրցունակությանը։

Սակայն «Armenia»-ի ղեկավարությանն այդ փաստը չի մտահոգում, և նրանք բավական հանգիստ են վերաբերվում ռուսական խոշոր ավիափոխադրողների ներկայությանը` հիշեցնելով, որ իրենք 23 տարվա փորձ ունեն վրացական շուկայում:

«Մենք աշխատանքի մեծ փորձ ունենք, և չենք վախենում մրցակցությունից ու բարդություններից», — նշեց Գաիաշվիլին:

Արդեն ապրիլից ավիաընկերությունը կսկսի չվերթեր իրականացնել դեպի Ռուսաստան, Իրան, Անգլիա, Իսրայել, Չեխիա, Իսպանիա և Կիպրոս: Հետագայում չվերթերի աշխարհագրությունը կընդլայնվի:

 

Լրահոս
0