Ваан Бабаян

Վահան Բաբայանը լքում է ԲՀԿ–ն

70
Վահան Բաբայանը հաստատել է մամուլում տարածված տեղեկություններն այն մասին, որ ինքը որոշել է դուրս գալ կուսակցությունից

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լքելու որոշում է կայացրել, հայտնում է Արմենպրեսը։

«Ես, իհարկե, այս պահին հայտարարությամբ դեռ հանդես չեմ եկել։ Երբ հայտարարությունը լինի, մամուլն այդ մասին կիմանա։ Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ մենք տարբեր տեսակետներ ունենք կուսակցության ղեկավարի հետ, և ես, այո, որոշում եմ կայացրել դուրս գալ կուսակցությունից», — նշել է պատգամավորը։

Նա հավելել է, որ այժմ այդ որոշումը քննարկում է իր համակիրների, գործընկերների և ընտրողների հետ։

«Այդ քննարկումներից հետո ես հանդես կգամ համապատասխան հայտարարությամբ», — եզրափակել է Վահան Բաբայանը։

Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը մարտի 9-ին հայտարարելու է ԲՀԿ-ն լքելու մասին։ Խոսակցություններ կան, որ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով համաձայն չէ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի վարած քաղաքականության հետ, համակիրներ է փնտրում, որոնց հետ միասին լքելու է կուսակցությունը։

 

70