Футбол. РФПЛ. Матч ЦСКА - Динамо

Հայաստան-Բելառուս հանդիպումը հրաժեշտի խաղ կլինի Ռոման Բերեզովսկու համար

54
Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպումը տեղի կունենա մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի- Sputnik. Մարտի 25-ին կայանալիք Հայաստան-Բելառուս ազգային հավաքականների ընկերական հանդիպումը կլինի Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու հրաժեշտի խաղը Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ասված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում:

Լեգենդար դարպասապահը Հայաստանի ազգային հավաքականի նախորդ տարի կայացած Հայաստան-Պորտուգալիա հանդիպումից հետո որոշեց ավարտել ֆուտբոլիստի իր կարիերան: Խորհրդանշական է, որ Հայաստանի ազգային հավաքականի կազմում իր առաջին հանդիպումը՝ նորամուտը Ռոման Բերեզովսկին նույնպես անցկացրեց Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպմանը՝ 1996 թվականի օգոստոսի 31-ին:

Ռոման Բերեզովսկին 19 տարի շարունակ եղել է Հայաստանի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը՝ խաղադաշտում անցկացնելով 93 հանդիպում: Այդ ցուցանիշով Բերեզովսկին զիջում է միայն Սարգիս Հովսեփյանին (132 խաղ): 19 տարի շարունակ նաև Ռոման Բերեզովսկու փայլուն խաղի շնորհիվ Հայաստանի ազգային հավաքականը փրկվել է անհուսալի թվացող խաղերում, ունեցել է հաջող հանդիպումներ, տարել հիշարժան հաղթանակներ: Երբ Բերեզովսկին դարպասում էր, երկրպագուները հանգիստ էին, իսկ պաշտպանները՝ ավելի վստահ:

Ռոման Բերեզովսկին նաև ունեցել է ակումբային փայլուն կարիերա՝ հանդես գալով ռուսական հանրահայտ ակումբներում՝ «Զենիթ», «Տորպեդո», «Դինամո»: Բերեզովսկին մինչ օրս համարվում է ռեկորդակիր ԽՍՀՄ և Ռուսաստանի առաջնություններում հանդես եկած դարպասապահների շարքում՝ ետ մղած 11-մետրանոցների թվով:

 

 

54