ԵՐԵՎԱՆ, 3 մարտի — Sputnik. ԱՄՆ-ի քաղաքացիների շրջանում այնպիսի կարծրատիպ է ձևավորվել, որ ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում գերիշխող դեր է ստանձնել, Sputnik Արմենիա պորտալին ասաց Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը։
Sputnik.Կարծիք հարցախույզի տվյալներով` ամերիկացիների 80 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ն Սիրիայում «Իսլամական պետության» դեմ պայքարի հիմնական ուժն է։ Եվրոպայի դերն ընդունող մարդկանց թիվը համեմատաբար փոքր է` 8% Գերմանիայի համար, 25%, 29% և 36%` համապատասխանաբար Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համար։
«ԱՄՆ-ն միջազգային ահաբեկչության դեմ պայքարը սկսել է բավականին շուտ, հասարակության մեջ դա կարծրատիպ է դարձել։ Հասարակությունը, որը սեպտեմբերի 11, աֆղանական պատերազմ, Իրաք է տեսել, պատրաստ է ընդունել, որ ԱՄՆ-ն նույն կերպ պայքար է մղում Իսլամական պետության դեմ։ Սրա հետ կապված հակառակ որևէ տեղեկատվություն քիչ արժանահավատ է լինելու, քան այն, ինչ ներկայացնում են ԱՄՆ-ի լրատվամիջոցները», — նշեց Սաֆարյանը։
Նրա խոսքով` հարցը բազմակողմանի տեղեկատվության բացակայությունը չէ։ Տեղեկատվության աղբյուրները բազմաթիվ են, մարդիկ կարող են այլընտրանք գտնել։ ԱՄՆ-ում կան նաև տեղեկատվության ռուսական աղբյուրներ, օրինակ` RT-ն։
«Այլ հարց է, թե ինչու այլընտրանքային տեղեկատվությանը չեն վստահում։ Կարելի է ենթադրել, որ դրանք նրանց համար քարոզչության, այլ ոչ տեղեկատվության աղբյուր են», — ասաց Սաֆարյանը։Մյուս կողմից` առավել հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել եվրոպական երկրներում։
«Տվյալները ցույց են տալիս, որ այդ երկրների բնակիչներն ԻՊ-ի դեմ պայքարի վերաբերյալ ավելի շատ ու տարբեր աղբյուրներից են տեղեկություն ստանում», — ասաց Սաֆարյանը` մեկնաբանելով հարցման արդյունքները։
Եվրոպայում պատկերն այլ է։ Բացի այն, որ այդ երկրների քաղաքացիները տեղեկացված են ԻՊ-ի դեմ պայքարում իրենց երկրների մասնակցության մասին, նրանք սեփական դիրքորոշում ունեն` կապված նրա հետ, թե Սիրիայում ով ում դեմ է պայքարում։
Նա համոզված է, որ եթե նման հարցում Ռուսաստանում անցկացվի, ապա ԱՄՆ-ի հակառակ պատկերը կստանանք։ Ռուսաստանում հավանաբար բոլորը համոզված կլինեն, որ ԻՊ-ի դեմ պայքարում է միայն Ռուսաստանը, իսկ ԱՄՆ-ն ԻՊ-ն ստեղծողներից մեկն է։
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում


