Առայժմ երկու մրցաշարերի հանրագումարում հիանալի արդյունք են ցույց տալիս իսպանական թիմերը: Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի խաղարկություններում մեկնարկ վերցրած իսպանական յոթ թիմերն էլ շարունակում են պայքարը` հերթական անգամ բարձր վարկանիշ ապահովելով իրենց երկրի համար, ինչը հնարավորություն է տալիս Եվրոպայի ակումբային մրցումներում հանդես գալ առավելագույն հնարավոր թիմերով:
Իսպանական թիմերը ակումբային երկու հեղինակավոր մրցաշարերում այս պահի դրությամբ անցկացրել են 59 խաղ, որոնցից հաղթել են 32 խաղում, 9 հանդիպում ավարտել են ոչ ոքի արդյունքով և կրել 12 պարտություն: Առայժմ անպարտելի են «Բարսելոնան» ու «Ռեալը»: Արքայական ակումբը Չեմպիոնների լիգայում անցկացրել է 7 հանդիպում ու հաղթել 6 խաղում, մեկ անգամ էլ արձանագրել է ոչ ոքի արդյունք: «Բարսելոնան» հաղթել է հինգ անգամ և երկու խաղում էլ գրանցվել է ոչ ոքի արդյունքը:
Իսպանական թիմերն իրենց վերջին խաղերում ընդհանուր առմամբ հաղթել են կայացած յոթ խաղից երեքում, երեք խաղ ավարտվել է ոչ ոքի և գրանցվել է մեկ պարտություն: Իսպանացիները խփել են 10, բաց թողել՝ 2 գնդակ: Իսպանական թիմերի վարկանիշը այս պահի դրությամբ կազմում է 15.928 միավոր:
Ութ թիմով ակումբային երկու մրցաշարում ներկայացված է եղել նաև Անգլիան: Բայց պայքարից արդեն դուրս են մնացել Վեստ Հեմ Յունայթեդը և Սաութհեմփթոնը: Ստացվում է՝ միշտ չէ, որ քանակը որակ է ապահովում:
Անգլիական թիմերն, անկասկած, դեռ կորուստ կունենան: Եվրոպայի լիգայում Լիվերպուլը մրցելու է Մանչեսթեր Յունայթեդի դեմ, այսինքն՝ մեկ թիմ թողնելու է պայքարը: Բացի այդ, Չեմպիոնների լիգայի մրցաշարում «Արսենալը» գրեթե շանսեր չունի «Բարսելոնայի» հետ դիմակայությունում (առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվել է 0:2 հաշվով): Այս պահի դրությամբ անգլիական ակումբներն ունեն 11,875 միավոր:
Երկրորդ արդյունքը իսպանական թիմերից հետո ունեն Բունդեսլիգայի ներկայացուցիչները: Գերմանական յոթ ակումբից չորսն են շարունակում պայքարը` «Բավարիան» և «Վոլֆսբուրգը» Չեմպիոնների լիգայում և Դորտմունդի «Բորուսիան» ու «Բայերը» Եվրոպայի լիգայի մրցումներում: Անցկացրած 58 խաղից 26-ում գերմանական թիմերը հաղթել են, կրել 15 պարտություն և 11 անգամ խաղացել ոչ-ոքի: Բունդեսլիգայի թիմերը վաստակել են 13,428 միավոր:
Աղյուսակում երկրների վարկանիշային գործակիցը հավասար է երկրի թիմերի վաստակած միավորները բաժանած թիմերի քանակին: Վերջին հինգ տարվա գործակիցը որոշում է երկրի վարկանիշը: Հիմնական փուլում հաղթանակի համար թիմին շնորհվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր և պարտության համար միավոր չի տրվում: Որակավորման փուլում միավորները տրվում են երկու անգամ պակաս: Հաղթանակի համար 1 միավոր, ոչ-ոքիի համար 0.5 միավոր և պարտության համար միավոր չի շնորհվում: Բոնուսային միավորներ շնորհվում են՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլ դուրս գալու համար(4 միավոր), նույն խաղարկությունում 1/8 եզրափակիչ դուրս գալու համար(5 միավոր), 1/4 եզրափակիչ դուրս գալու համար 1 միավոր, Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ և եզրափակիչ դուրս գալու համար մեկական միավոր:
Ռուսաստանը ներկայացնող ակումբներից պայքարի մեջ մնացել է միայն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», բայց հիմնականում հենց այս թիմի շնորհիվ ռուսների օգտին ներկայումս գրանցվել է 11.5 վարկանիշային միավոր: Իտալական թիմերն ունեն 11.33 միավոր, Ֆրանսիական ակումբները վաստակել են 10.41 միավոր:
Sputnik Արմենիայի ինֆոգրաֆիկայում ներկայացված է ֆուտբոլային 2015/16 թվականների մրցաշրջանի արդյունքներն ու թիմերի առաջընթացը, այդ թվում` Հայաստանը։
Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։
«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:
Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:
«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:
Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:
Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։
Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։
Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:
«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում


