Выборы

Գործադիրը քննարկեց ուժեղ կուսակցական ներկայությամբ նոր ընտրական մոդելը

38
(Թարմացված է 17:14 03.03.2016)
Կառավարության այսօրվա նիստում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց Ընտրական նոր օրենսգիրքը

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի —Sputnik. Նոր ընտրական օրինագծի հենքը նոր Սահմանադրությունն է, որի ընդունումից հետո սահմանվեցին ժամկետներ, որոնց ընթացքում պետք է օրենքի նախագծեր մշակվեին,- ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

«Դրա համար ժամկետը մինչև մարտի մեկն էր սահմանվել: Փաթեթը մշակելու համար ունեինք տասներեք օր, սակայն քանի որ այս ընթացքում չունեինք ԱԺ հերթական նիստ, իսկ արտահերթը նպատակահարմար չէր, նախագիծը ներկայացվում է հիմա: Եկանք այն եզրակացության, որ հիմնական քննարկումների բեռը պետք է տեղափոխվի քաղաքական դաշտ՝ ԱԺ, որտեղ քաղաքական ամբողջ ներկապնակն է ներկայացված: Եթե այս նախագիծը հիմա հավանության արժանացնենք, ապա այդպիսով կազդարարենք հանրային քննարկումների մեկնարկը ԱԺ-ում»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

Նա մանրամասն ներկայացրեց Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունները։

Ըստ նախագծի` առաջարկվում է, որ ՏԻՄ ընտրությունները Գյումրիում և Վանաձորում, ինչպես Երևանում, լինեն անուղղակի, այսինքն` համամասնական ձևով։ ԱԺ-ն նույնպես ձևավորվելու է համամասնական ընտրությունների արդյունքում։ Արմատապես փոխվելու է նաև ԿԸՀ-ի ձևավորման կարգը, պատգամավորների ձայների 3/5-ով պետք է ընտրվի կազմը, այսինքն` ԿԸՀ-ն ձևավորվելու է ԱԺ-ի կողմից։ ԿԸՀ-ի նախագահը չի կարող ընտրվել երկու անգամից ավելի։ Ըստ Դավիթ Հարությունյանի` այդ կարգը արհեստավարժություն ու ներգրավվածություն է ապահովելու։

Պատգամավորների 50 տոկոսն ընտրվելու է տարածքներից, մյուս 50 տոկոսը ներկայացնելու է համապետական ծրագիր։ Այս ընտրական մոդելը ուժեղ կուսակցական ներկայություն է ձևավորելու։ Եթե որևէ քաղաքական ուժ ստացել է 50+ 1 ձայն, նշանակում է` ԱԺ-ն ձևավորված է։

«Եթե որևէ կուսակցություն չի ստացել 50+1 ձայն, ապա քաղաքական ուժերը կարող են կոալիցիա ձևավորել։ Ոչ ավելի, քան երեք ուժ։ Եթե այդ կոալիցիան ունենում է 50+1 տոկոս, դառնում է կայուն խորհրդարանական մեծամասնություն։ Եթե կոալիցիա չի ձևավորվում, հնարավորություն է լինելում ձևավորել նոր դաշինքներ ։ Խորհրդարանում 4 մանդատ է հատկացվելու ազգային փոքրամասնություններին»,- հայտնեց Հարությունյանը։

Նոր ընտրական օրենսգրքով` անձը ստանում է էլեկտրոնային քվեարկության հնարավորություն` ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ։ Սարքը տրամադրում է հատուկ կտրոն, որից հետո կանաչ կամ կարմիր լույս է վառվում։ Եթե լույսը կանաչ է, ուրեմն ամեն ինչ նորմալ է, եթե կարմիր` նշանակում է` կրկնակի քվեարկության դեպք է գրանցվել։

Դավիթ Հարությունյանը նշեց, որ Ընտրական նոր օրենսգրքի այս նախագիծը տարբերվում է Վենետիկի հանձնաժողով ուղարկված նախագծից, և այն պետք է ընդունված լինի մինչև հունիսի 1-ը։

 

38
Գյումրու Վերականգնողական կենտրոնում

Գյումրու Վերականգնողական կենտրոնում փորձում են վերադարձնել վիրավորված տղաների ժպիտը

0
(Թարմացված է 18:09 03.03.2021)
Տղաներից շատերը դժգոհում են միայն մի բանից՝ չեն կարողանալու վերադառնալ զինվորական ծառայության։

Արցախում մարտական գործողությունների ժամանակ տարբեր վիրավորումներ ստացած տղաներից շատերը բուժվում են Գյումրու Վերականգնողական կենտրոնում: 87 զինծառայող պետպատվերի շրջանակներում արդեն ավարտել է վերականգնողական փուլը:

Реабилитационный центр в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Գյումրու Վերականգնողական կենտրոն

Կենտրոն դիմած տղաների վիրավորումները տարբեր են՝ հրազենային, բեկորային, այրվածքային՝ բուժումներն էլ համապատասխանաբար՝ մերսումներ, թերապևտիկ ու մարզասարքերի վարժանքներ՝ վերջույթների, ողնաշարային ֆունկցիոնալ խանգարումների ու նյարդային համակարգի գործունեության վերականգնման համար: Տղաներից շատերը, մինչև վերականգնողական փուլին անցնելը, մի քանի բարդ վիրահատություն արդեն ունեցել են: Իսկ վերականգնումը, ըստ մասնագետների, հիմնականում երկարատև գործընթաց է։

«Մեզ մոտ վերականգնողական փուլ անցած զինվորների մի մասին արդեն ճանապարհել ենք ծառայության: Եղել են տղաներ, որ երկրորդ կամ երրորդ փուլով են եկել, օրինակ՝ պրոթեզավորումից հետո: Այս պահին 42 երիտասարդ է բուժման կուրս անցնում»,-Sputnik Արմենիային տեղեկացրեց կենտրոնի տնօրեն, բժշկուհի Անահիտ Աղաջանյանը հավելելով, որ գրեթե բոլորի մոտ, ֆիզիկական վնասվածքներից բացի, հոգեբանական վնասվածքներն ավելի խորն են:

Директор Реабилитационного центра в Гюмри, доктор Анаит Агаджанян
© Sputnik / Gevorg Ghazaryan, provided by Anahit Aghajanyan
Անահիտ Աղաջանյան

«Հոգեբանական խնդիրները շատ են, բայց փորձում ենք այնպես անել, որ ֆիզիկական կարողությունների վերականգնումից բացի նաև տղաների ժպիտը վերադարձնենք»,-նշում է բժշկուհին ընդգծելով՝ տղաներից շատերը վերականգնումից հետո ցանկություն են հայտնում շարունակել ծառայությունը: «Ապշեցնող է՝ ինչքան կամք, ինչպիսի ոգի ու հայկականություն կա մեր տղաների մեջ»,-ասում է Անահիտ Աղաջանյանը:

Սարգիս Սարգսյանը սպա է, վիրավորվել է կասետային ռումբի պայթյունից հոկտեմբերի 14-ին՝ Մատաղիսում: Առաջնային բուժումը ստացել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

Саркис Саркисян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Սարգիս Սարգսյան

Արդեն երկու ամիս է՝ կենտրոնում է, ու արդյունքը Սարգիսը տեսանելի է համարում:

«Բուժումը դրական արդյունք է տվել, վստահ եմ ՝ ևս 1 ամիս, ու մատներս կկարողանամ ազատ շարժել ու վերադառնալ մարտական ծառայության»,-նշում է երիտասարդը:

Մուշեղ Մարտիրոսյանը ևս սպա է, 23-ամյա երիտասարդը ծառայել է հակաօդային պաշտպանության զորքերում, վիրավորումը ստացել է պատերազմի հենց առաջին օրը՝ Մարտակերտի շրջանում: Վերականգնողական բուժման երկրորդ ամիսն է:

Мушех Мартиросян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Մուշեղ Մարտիրոսյան

«Երբ նոր էի եկել, քայլել չէի կարողանում, հիմա արդեն լավ քայլում եմ: Նպատակս ամբողջովին վերականգնվելն է, որից հետո կմտածեմ, թե ինչ մասնագիտություն ընտրել. վիրավորումներիս պատճառով, ցավոք, այլևս չեմ կարող ծառայությունս շարունակել»,-ասում է երիտասարդը:

Վերականգնողական կենտրոնում բուժվողներից շատերը դժգոհում էին՝ վիրավորումների պատճառով այլևս չեն կարող վերադառնալ ծառայության, թեև իրենք իրենց գործն ավարտած չեն համարում:

Петрос Уриханян в Реабилитационном центре в Гюмри
© Sputnik / Armenuhi Mkhoyan
Պետրոս Հուրիխանյան

«Ուզում են ինձ զորացրեն, բայց ես ինձ դեռ ոչ պիտանի չեմ համարում, ու վերականգնողական կուրսն անցնելուց հետո կկարողանամ շարունակել ծառայությունս, իմ երազանքը հիմա միայն դա է: 11 տարի ես մարտական ծառայություն եմ իրականացրել ու հիմա չեմ կարող թողնել»,-նշում է Պետրոս Հուրիխանյանը։

Հավելենք, որ Գյումրու վերականգնողական կենտրոն գալիս են զինվորական կենտրոնական հոսպիտալի հանձնաժողովի կողմից տրված ուղեգրով:

0
թեգերը:
Վիրավոր, Վերականգնողական կենտրոն, Գյումրի
Ըստ թեմայի
«Թուրքի աչքերին նայելով կռված մեր տղերքը չեն փախչում». ծնողները ՊՆ–ից երաշխիքներ են ուզում
Բաքուն մեր գերիներին չպետք է գործարքի մաս դարձնի. անհետ կորածների ծնողները՝ նախագահականում
Ջալալ Հարությունյանը բանակի կողքին է, կխոսի վիրահատությունից հետո
Արխիվայինհ լուսանկար

Ջերմաստիճանը կբարձրանա. եղանակի տեսություն

14
(Թարմացված է 16:14 04.03.2021)
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումներով` տեղումնառատ օրերը դեռ կշարունակվեն։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր` մարտի 5-ին հարավային շրջաններում, 7-ի կեսօրից հետո, 8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 6-ին, 7-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան՝ 5-10 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 5-6-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 8-ի ցերեկը նույնքան կնվազի։

Եղանակի կանխատեսում
Եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում մարտի 5-6-ը, 7-ի գիշերը, 9-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին, 8-ին, 9-ի գիշերը սպասվում են տեղումներ:

«Հորս արև, ես հայերեն չեմ խոսում», կամ 22-ամյա իրաքցի Ալաայի առօրյան Երևանում

14
թեգերը:
ձյուն, Մարզ, Հայաստան, օդի ջերմաստիճան, եղանակ
թեմա:
Եղանակը Հայաստանում
Ըստ թեմայի
Պատվաստումից հետո կարող են հակամարմիններ չարտադրվել. համաճարակաբանն ասել է` ինչու
Կորոնավիրուսի դինամիկան հասել է 16 տոկոսի. վերահսկողությունը կխստացվի
Դիմակներն իզուր եք պահել. «կորոնավիրուսային տուգանքները» կվերադառնան