00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:10
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հաշմանդամ հայուհիները կպայքարեն գեղեցկության թագի համար

Բաժանորդագրվել
Գեղեցկության մրցույթի մասնակից հայուհիները կապացուցեն, որ հաշմանդամությունը դատավճիռ չէ. մարդիկ կարող են սովորել, աշխատել ու իրենց հասարակության լիիրավ անդամ զգալ

ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի — Sputnik. Հաշմանդամություն ունեցող աղջիկները կարող են մասնակցել «Հայկ-2016» գեղեցկության մրցույթին, լրագրողներին ասաց հաշմանդամների խնդիրներով զբաղվող «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը։

«Այս տարվա ապրիլի 6-ին կանցկացվի «Հայկ-2016» գեղեցկության մրցույթը։ Մրցույթում իրենց ուժերը կարող են փորձել բոլորն առանց տարիքային սահմանափակման։ Մենք ուզում ենք ցույց տալ, որ նրանք նույնպես առաջին հերթին աղջիկ են և կին», — ընդգծեց Ալավերդյանը։

Նրա խոսքով` կազմակերպությունն ամեն ինչ անում է, որ հաշմանդամները կարողանան իրենց հասարակության լիիրավ անդամ զգալ։ Գեղեցկության մրցույթը հերթական միջոցառումներից մեկն է։

Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանում 200200 հաշմանդամ կա (բնակչության 6-7%-ը)։ Աշխարհում այս ցուցանիշն ավելի բարձր է` շուրջ 15%, ինչը, Ալավերդյանի խոսքով, խոսում է այն մասին, որ Հայաստանին վերաբերող տվյալները ճիշտ չեն։

Ըստ Ալավերդյանի`սխալ տվյալների պատճառն այն է, որ երկրում երբեմն շատ խիստ պայմաններ են գործում հաշմանդամություն ստանալու համար։ Հատկապես գյուղերում մեկ այլ խնդիր էլ կա։ Ծնողներն իրենց կարծրատիպերի պատճառով չեն դիմում համապատասխան կառույցներին, քանի որ չեն ուզում հաշմանդամության կարգ ունեցող երեխա ունենալ։

Խնդիրը սուր է նաև կրթության ոլորտում։ Երկրում ներառական կրթություն տրամադրող 150 դպրոց կա։ Այդ դպրոցներում հաշմանդամները մյուս երեխաներին հավասար կրթություն են ստանում, սակայն նրանցից ոչ բոլորի համար կան համապատասխան պայմանները։

«Անցյալ տարվա հոկտեմբերին կառավարությունը 2016 թվականը հայտարարեց քաղաքացիների համար հավասար պայմանների տարի։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, ես կողմ եմ այն որոշմանը, որ մինչև 2025 թվականը բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական, սակայն ոչ բոլոր դպրոցներն են ուսանելու հնարավորություն տալիս հաշմանդամ երեխաներին։ Չափից շատ ցուցադրական բան կա։ Հաճախ նույնիսկ տարրական պայմաններ չկան, օրինակ` սայլակներով տեղաշարժվող երեխաների համար նախատեսված սանհանգույց», — ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքով` լիովին առողջ երեխաների ծնողները նույնպես կարծրատիպեր ունեն։ Շատերի համար խառը ուսուցումը անհասկանալի մոտեցում է։ Նրանք չեն հասկանում այդ մեթոդի արդյունավետությունը, նույնիսկ` առողջ երեխաների համար։ Իսկ իրականում ներառական ուսուցման արդյունքում առողջ երեխաները մանկուց կսովորեն համբերատար լինել։

Ալավերդյանի կարծիքով` եթե ամեն ինչ նման տեմպերով ընթանա, այդ ծրագիրը չի հաջողվի իրականացնել մինչև 2025 թվականը։ Նա առաջարկում է ինտեգրված ուսուցումն աստիճանաբար ներդնել, որպեսզի որակյալ լինի և կարողանան հաշվի առնել ապագա աշակերտների բոլոր առանձնահատկություններն ու պահանջները։

Իրավիճակն ավելի լուրջ է բուհերում։ Հաշմանդամ ուսանողները կազմում են ընդհանուր թվի ընդամենը 1%-ը։

«Այս տարի նախատեսվում է անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ աշխատանքներ սկսել բուհերում։ Բուհերի ղեկավարները հայտնել են, որ իրենք պատրաստակամ են այդ հարցում։ Տեսնենք` ինչպես կկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել», — ասում է Ալավերդյանը։

Հաշմանդամների համար հարմարություն ստեղծելու տեսանկյունից բարդ է իրավիճակը հյուրանոցներում ու նույնիսկ բուժհաստատություններում։

Աշխատունակ տարիքի հաշմանդամների 8-9%-ն աշխատանք ունի։ Այս հարցում պետական հաստատությունների շարքում օրինակելի կառույց է միայն ՏԿԱԻՆ-ը։ Վերջին ժամանակաշրջանում հաշմանդամներին աշխատանքի ընդունելու հարցում իրենց վերաբերմունքն են փոխել նաև անհատ ձեռներեցները։

Ըստ փորձագետի` կան պետական ծրագրեր, որոնք թույլ են տալիս աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող մարդկանց` սեփական տնտեսական շահերից ելնելով։

 

Լրահոս
0