Аресты в Турции, в следствие нападения армянской семьи

Փորձագետ. Պոլսահայ համայնքը մեռած է, թաղած չէ

1603
(Թարմացված է 12:35 17.02.2016)
Թուրքիայի պատմության մեջ աննախադեպ պատմություն. մի քանի հանցագործի պատճառով պոլսահայ օրինակելի համայնքի վարկանիշը վտանգված է: Նախորդ շաբաթ Ստամբուլում ՀՀ 3 քաղաքացի թալանել է պոլսահայ մեծահարուստ զույգի, սպանել 85–ամյա Հակոբ Դեմիրջիին։ Պոլսահայ համայնքում տիրող իրավիճակն է ներկայացրել տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս Հացպանյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի-Sputnik. Գոհար Սարգսյան. Պոլսահայ համայնքը մեռած է, թաղած չէ, ասում է Սարգիս Հացպանյանը։ Վերջին սահմռկեցուցիչ դեպքից հետո Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները վախի մեջ են ապրում, քանի որ նրանց տան աշխատակիցները հիմնականում հայեր են, ու նրանք սկսել են մտածել` իրենց հետ էլ նման բան չպատահի։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Թուրքիան այս մասնավոր պատմությունը չօգտագործի մեր դեմ։ Հիմա կասեն` էս չե՞ք»,-ասաց Սարգիս Հացպանյանը։

Փորձագետը ծայրից ծայր գիտի, թե ինչպես է պատահել դեպքը։ Պոլսահայ զույգի տան աշխատակիցը զանգահարել է հայաստանցի հանցագործներին ու պատմել, որ իր տերերը մեծահարուստ են ու տանը մեծ քանակությամբ ոսկի ունեն։

«Երեք հանցագործները` Արթուր Այվազյանը, Սերգեյ Միքայելյանը, Արա Հովհաննիսյանը մտել են Դեմիրջիների տուն, կապկպել են ամուսիններին ու խոշտանգել։ Ի դեպ, դա կապելու այդ ձևն անվանում են խոզի կապանք, երբ մարդը շարժվելուն պես խեղդվում է»։

Հակոբ Դեմիրջիի կինը` Աիդա-Սեդան, փրկվել է ոստիկանության աշխատակիցների շնորհիվ, որոնք ժամանակին են տեղ հասել։

Ювелирные украшения, украденные у армянской семьи в Турции
Noyan Tapan
Աիդա-Սեդա Դեմիրջի

«Աիդա-Սեդա Դեմիրջին լսել է, որ հանցագործները հայերեն են խոսում, ոստիկանության դիմումի մեջ երբեք դրա մասին ոչինչ չի ասել, որ իրենց կողոպտողները հայեր են ու հայերեն են խոսում։ Նույնիսկ այդ վիճակում պոլսահայուհին փորձել է գաղտնի պահել, որովհետև ամոթալի է ասել, որ հայրենակիցն է հարձակում գործողը»,-իրավիճակը ներկայացրեց Սարգիս Հացպանյանը։

Հանցագործները վերցրել են 350 հազար դոլարին համարժեք ոսկեղեն ու կանխիկ կլորիկ գումար։ Փողոցներում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են նրանց յուրաքանչյուր քայլը, դրա համար էլ նրանց արագ բերման են ենթարկել, իսկ գողոնը վերադարձրել են սպանվածի կնոջը։ Հանցագործների մոտ հայտնաբերել են նաև կեղծ անձնագրեր։

«Ես ահազանգում եմ Հայաստանի ոստիկանությանը։ Ինչպես է պատահում, որ Հայաստանի քաղաքացին ունենում է մի քանի անձնագիր տարբեր անուններով»,-ասաց Հացպանյանը։

Թուրքական ոստիկանությունն այս պահին հարցաքննում է նաև Տրապիզոնում «աշխատող» հայ մարմնավաճառներին, ովքեր օգնել են հանցագործներին ու տուն վարձել նրանց համար։

«Թուրքիայում է բնակվում ազգությամբ հայ Բավականը, ով կավատ է և պարբերաբար հայ աղջիկների է տանում Թուրքիա մարմնավաճառությամբ զբաղվելու։ Հայաստանում ոչինչ չարեցին նրան ձերբակալելու ուղղությամբ։ Ես ինքս գիտեմ այդ կնոջ անուն — ազգանունը, հասցեն ու հեռախոսահամարը»,-վրդովված ասաց Սարգիս Հացպանյանը, ով անձամբ ճանաչել է սպանված Դեմիրջիին ու ապրել է Թուրքիայում։

Սարգիս Հացպանյանն ասաց նաև, որ հայ համայնքում ապրող 1000-ից ավելի հայ այսօր աշխատում է Թուրքիայի գաղտնի գործակալության համար։ Նրանցից մի քանիսին արդեն գիտեն հայ համայնքում։ Բայց Հացպանյանը հեռու է այն մտքից, որ Թուրքական իշխանություն է այս ամենի կազմակերպիչը։

«Թուրքիան նման դետեկտիվ պատմություն սարքելու համար 2015 թվականին ուներ 365 օր։ Եթե ցանկանար ամեն օր նման բան կկազմակերպեր, բայց չարեց։ Այն դեպքում, երբ Էրդողանի նման ֆաշիստ երկոտանին ելնում ու ասում է` ես եմ կերակրում հայերին, եթե ես չլինեմ, նրանք սոված կմեռնեն: Պարզապես հայերը պետք է շատ զգուշավոր լինեն»,- պատմեց տարածաշրջանային հարցերով փորձագետը։

Վերջում Հացպանյանը հետհայացք արեց։ Եթե ժամանակին պոլսահայ համայնքին մատով էին ցույց տալիս`, որպես օրինակելի համայնք, ապա այսօր մի քանի տասնյակ հանցագործների պատճառով նրանց վարկանիշն ընկնում է։

 

1603