Пресс-конференция на тему Сохраним наши культурно-исторические памятники

Գողեգող քանդում են մեր քաղաքը. մարտի են դուրս եկել մտավորականները

8355
(Թարմացված է 16:37 15.02.2016)
Քանդում են պատմամշակութային արժեք ունեցող կառույցները։ Այդկերպ ամոթ է աշխարհին ներկայանալ որպես հազարամյակների պատմություն ունեցող երկիր։ Sputnik Արմենիա միջազգային մամուլի ակումբում հայ մտավորականները ներկայացրել են, որ մինչև վերջ պայքարելու են Երևանի դիմագծի պահպանման համար։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի-Sputnik. Գոհար Սարգսյան. Երևանը նեղացած է քաղաքացիներից։ Հայ մտավորականները համարում են, որ իրենք էլ մեղքի բաժին ունեն, քանի որ ուշ են բարձրաձայնել արդիական խնդիրը։ Հին ու արժեքավոր շենքերը քանդողները սովորություն են դարձրել հատկապես գիշերը գործի դնել բուլդոզերները, որ իրենց «սև» գործը խանգարողներ չլինեն։ Sputnik Արմենիայի թղթակիցը ներկայացնում է անարդարությանն ընդդիմացող արվեստագետների քննադատություններն ու հարազատ քաղաքին ուղղված սիրո խոստովանությունները։

Տիգրան Հեքեքյան
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի դիրիժոր և գեղարվեստական ղեկավար

Тигран Экекян
© Sputnik / Асатур Есаянц
Տիգրան Հեքեքյան

Ես մեղավոր եմ, որ իմ արվեստով եմ զբաղվել ու այնպես չեմ արել, որ սերունդն ունենա ավելի ջերմ քաղաք։ Ապրել բետոնե քաղաքում և անվանել, որ սա գեղեցիկ քաղաք է, նշանակում է այդ մարդիկ խիղճ ու ամոթ չունեն։ Թող ճչացող ավանգարդ շենքեր լինեն, բայց դրանց կողքին պահպանվեն նաև հները։ Երբ վերևից, կողքից ու տակից նայում ես քաղաքիդ, ամաչում ես, որ քարակույտում ես ապրում։ Ասում ենք` պետության գերակա շահ։ Ինչքա՞ն կարելի է դա շահարկել անձնական գրպանը լցնելու համար։

Հրանտ Վարդանյան
Ռեժիսոր

Грант Варданян
© Sputnik / Асатур Есаянц
Հրանտ Վարդանյան

Երևանը նեղացել է երևանցիներից։ Գողեգող գալիս են ու քանդում Երևանը։ Վախենում եմ, որ մի օր կարող եմ արթնանալ և Պուշկինն ու Աբովյանը քանդված տեսնել։ 21-րդ դարում կառուցված ճարտարապետական կառույց չունենք, որով հպարտանանք։ Ո՞ւր են մեր ճարտարապետները։ Նրանք պետք է ոչ թե մատիտը ձեռքին նկարող լինեն, այլ` «ողնաշարով» տղաներ։

Միքայել Պողոսյան
Դերասան, սցենարիստ, ռեժիսոր, երգիչ

Микаэл Погосян
© Sputnik / Асатур Есаянц
Միքայել Պողոսյան

Եկել ենք սեր խոստովանենք մեր քաղաքին։ Մեր քաղաքը միշտ եղել է կենդանի օրգանիզմ, կենդանի շունչ, որը կարոտում է, նեղանում, հիասթափվում։ Այդ քաղաքի դիմանկարը մենք ենք։ Այսօր Երևանը թիկունքի կարիք ունի։ Մեր քաղաքի դիմանկարն աղավաղված է։ Ես հասկանում եմ, որ Երևանը պետք է փոփոխվի, բայց ինչի՞ հաշվին։ Քաղաքաշինության փոխարեն շենքաշինություն է։ Մեր շարժումը հաղթական ավարտ կունենա։ Այդ կարգախոսով ենք եկել։

Մարկ Գրիգորյան
Լրագրող

Марк Григорян
© Sputnik / Asatur Yesayants
Մարկ Գրիգորյան

Ինչպե՞ս է ստացվում, որ, հպարտանալով հայ ժողովրդի հազարամյակների պատմությամբ, ոչնչացնում ենք պատմության վկաներին։ Զարմանալի ձևով մենք մեզ զրկում ենք անցյալից և ապագայից։ Ինձ շատ անգամ ասում են` այս շենքը սիրուն չէ, պետք է քանդել։ Ասեմ, որ սիրունը չափանիշ չէ, գեղեցիկն է չափանիշ։

Հրանտ Թոխատյան
Դերասան, մշակութային գործիչ

Грант Тохатян
© Sputnik / Асатур Есаянц
Հրանտ Թոխատյան

Վերցնենք Հյուսիսային պողոտան։ Գուցե դա ասօրվա երիտասարդների համար հաճելի վայր է, բայց ինձ մի կարևոր բան է պակասում։ Ոչ թե այն «ճենջն» եմ ուզում հիշել, այն խարխուլ շենքերը, որոնք ամբողջովին առնետանոց էին։ Պարզապես ամեն ինչը պետք է անել շնորհքով ու կարգին։ Ժամանակին Թամանյանը եկավ ու վայելք տվեց իմ քաղաքին։ Եկեք այդ դեմքն անիմաստ չշպարենք։ Բնականն ավելի գեղեցիկ է։ Վարդագույն Երևանը կորել է։ Ինչ այլանդակ գույն ասես կա։

Զարուհի Մուրադյան
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահի հիմնադիր

Заруи Мурадян
© Sputnik / Асатур Есаянц
Զարուհի Մուրադյան

Երբ գնում ենք եվրոպական քաղաք, վերցնում ենք քարտեզն ու գտնում «Old town»: Համոզված եմ, որ զբոսաշրջիկները Փարիզի հին թաղամասերն են առաջինն այցելում։ Առաջարկում եմ նամակ մշակել, որտեղ լինի առաջարկ 10 տարով դադարեցնել Երևանի դեմ կատարվող բարբարոսությունները։

Զավեն Սարգսյան
Սերգեյ Փարաջանովի արվեստի թանգարանի տնօրեն

Завен Саркисян
© Sputnik / Asatur Yesayants
Զավեն Սարգսյան

Ինձ ասում են` ինչու՞ չես գնում արտասահման։ Պատասխանում եմ, որ հիշողություններ ունեմ քաղաքի հետ կապված։ Բայց եթե Երևանի դեմքը կորի, արժեքն էլ կկորցնի։

Արամո
Երգիչ

Арамо
© Sputnik / Асатур Есаянц
Արամո

Ուզում եմ խոսել Պուշկինի անկյունում գտնվող Հրշեջների շենքի մասին։ Դրա ինժեներներից մեկն իմ ապուպապն է։ Դա քանդելու փոխարեն կարելի է մշակութային օջախ ստեղծել։ Ես այդքան գումար չունեմ։ Եթե ունենայի, կգնեի շենքն ու մի գեղեցիկ վայր կստեղծեի։

Արթուր Իսպիրյան
Երգիչ

Артур Испирян
© Sputnik / Асатур Есаянц
Արթուր Իսպիրյան

Նրանց տակտիկան է։ Թողնում են, որ շենքը դառնա վթարային, հետո քանդում են ու կառուցում ցանկացածը։ Մենք շատ-շատ ենք։ Թող որևէ մեկը չքանդի այդ շենքերն ու չդիպչի մեր պատմությանը։

Լիլիթ Պիպոյան

Երգչուհի, երգահան, ճարտարապետ

Լիլիթ Պիպոյան
© Sputnik / Асатур Есаянц
Լիլիթ Պիպոյան

Եթե պետք լինի, կպառկեմ Հրշեջների շենքի մոտ ու թույլ չեմ տա, որ քանդեն։ Դա կառուցել է Նիկողայոս Բունիաթյանը`մեր քաղաքի առաջին գլխավոր ճարտարապետը։ Վերջապես հարգանք պետք է ունենալ, թե չէ մեր մեծերի հանդեպ։ Եվ վերջապես ով է որոշում` դա լավն է, թե վատը։

Դավիթ Մաթևոսյան
«Հրանտ Մաթևոսյան» մշակութային- բարեգործական հիմնադրամի տնօրեն

Давид Матевосян
© Sputnik / Асатур Есаянц
Դավիթ Մաթևոսյան

Մեր քաղաքը մոտավորապես 2800 տարեկան է։ Թող ինձ ցույց տան պատմական որևէ շենք, որ վկայում է 2800 տարեկանի մասին։ «Էրեբունի» ամրոցը խնդրում եմ աչքս չմտցնել։ Սա սխալ ռեկոնստրուկցիայի արդյունք է, որը վկայում են ֆրանսիացի ու բրիտանացի մասնագետները։ Մենք շարունակում ենք աշխարհին ներկայանալ որպես հին քաղաք։ Ո՞րն է մեր ապացույցը։

Արվեստագետների ընտրած պայքարի ուղիները տարբեր են, բայց բոլորն էլ միտված են փրկելու հին ու նոր Երևանը։ Մամուլի ասուլիսից հետո նրանք ուղղվեցին խոստումները գործի վերածելու` պայմանով, որ դեռ կխոսեն արած-չարածների մասին։

 

 

8355
Մարտական խաչ

ՀՀ նախագահը մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

43
(Թարմացված է 23:35 04.03.2021)
Նրանք հետմահու պարգևատրվել են մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։ ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։

Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են.

Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Նարեկ սարկավագ Պետրոսյան` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության առաջնորդի օգնական։

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ

Արիության մեդալով՝

Խաչիկ Լևոնի Ավետիսյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Սևակ Վարդանի Օհանյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Մնացական Գեղամի Խաչատրյան` թիվ 70179 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,

Գևորգ Եղիշեի Մանուկյան` թիվ 60925 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գնել Աբելի Պետրոսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային։

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

Մարտական ծառայության մեդալով՝

Ռուդոլֆ Յուրիկի Դոխոյան` թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ,

Կարեն Հրահատի Հակոբյան` թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ,

Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան` թիվ N զորամասի զորատեսակի պետ, մայոր,

Խորեն Հրանտի Ալեքսանյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Ռուբեն Աշոտի Պրազյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Արարատ Կապլոյի Ծատուրյան` թիվ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, ենթասպա,

Արամիկ Կամոյի Դանիելյան` թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա,

Արթուր Արայիկի Առաքելյան` թիվ N զորամասի բուժակ, ենթասպա,

Նարեկ Յուրիկի Ելուղյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Տիգրան Արթուրի Խաչատրյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Հարություն Կառլենի Հարությունյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Մելիք Ռոբերտի Աթոյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Վահագն Վանիկի Աֆրիկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Արա Յուրիկի Ափյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Իգոր Համլետի Մանուկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Դավիթ Աշոտի Գևորգյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գարիկ Վաչագանի Բեգլարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Վահե Վաչիկի Գասպարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Ավագ Գևորգի Ռևազյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Լևոն Գագիկի Եղիազարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Տիգրան Վահանի Զաքարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Սերգեյ Պավելի Բալբաբյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գոռ Արտուշի Իսախանյան` թիվ 95532 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Հայկ Մկրտչի Մկրտչյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գոռ Վարդանի Երմալովյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Իսրայել Գագիկի Ակինյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ավետիս Հակոբի Վարդանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Մորիս Գագիկի Խումարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գրիգոր Արայիկի Հովսեփյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հարություն Ալիկի Պապեյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արման Արշակի Մանուչարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գառնիկ Մանուկի Խաչատրյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գարիկ Վալենտինի Մարգարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ռոբերտ Արտաշեսի Անանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գևորգ Մնացականի Մնացականյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արտյոմ Սարգսի Քոլանջյան` թիվ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,

Ռուբեն Ռաֆայելի Կիրակոսյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Համլետ Վլադիկի Աբրահամյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային:

Հիշեցնենք` արդախյան վերջին պատերազմի զոհերի վերջնական թիվը մինչև այսօր հայտնի չէ։ Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին։

43
թեգերը:
Պատերազմ, զինծառայող, պարգևատրում, Արմեն Սարգսյան, Հայաստան
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

77
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

77
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ