Прием в Посольстве России в Армении

Բարև ձեզ կամ Մոսկվան խոսում է հայերեն

89
(Թարմացված է 12:23 12.02.2016)
Դիվանագետն այն մարդն է, որը երկու անգամ մտածում է նախքան ոչինչ չասելը, ասում էր բոլոր ժամանակների «ամենամեծ բրիտանացի» Ուինսթոն Չերչիլը

Անի Լիպարիտյան, Sputnik

«Բարև ձեզ»,- ասաց ռուս երիտասարդ դիվանագետը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան նախասրահում` դրանով իսկ գրավելով հավաքվածների ուշադրությունը։ Չէ՞ որ գաղտնիք չէ` ցանկացած արտահայտություն, որ ասում է արտասահմանցին տվյալ երկրի լեզվով, միշտ ուրախացնում է։

Երիտասարդ դիվանագետներին սովորեցնում են լինել խիստ, սակավախոս, ինչպես նաև ճիշտ պատասխանել ցանկացած հարցի, նույնիսկ` սադրիչ։ Ամենագլխավորը` պատասխանել այնպես, ինչպես պետք է քեզ և համապատասխանում է իրավիճակին։

Հայերեն ողջունած երիտասարդ դիվանագետը դեսպանատան կցորդ Դմիտրի Դեմկինն էր։

Атташе при Посольстве Дмитрий Демкин
© Sputnik / Асатур Есаянц
Հայաստանում ՌԴ դեսպանատան կցորդ Դմիտրի Դեմկին

Նա խոստովանեց` չէր սպասում, որ կհայտնվի Հայաստանում։ «Բանն այն է, որ ես արաբագետ եմ, ուսումնասիրում եմ արաբերեն և անգլերեն լեզուները։ Կարծում էի, որ ինձ կուղարկեն, օրինակ, Մերձավոր Արևելք»,- ասաց Դմիտրին Sputnik Արմենիայի թղթակցին` դիվանագիտորեն հավելելով, որ ընդհանրապես չի ափսոսում, որ Հայաստանում է աշխատում։

Նա միանգամայն լրջորեն պատմեց, որ դիվանագետի աշխատանքը շատ բարդ է, և ամեն մեկն ի զորու չէ այն կատարել։ Դմիտրիի կարծիքով` դիվանագիտական ծառայությունն առավելություն է, որին պետք է լիովին համապատասխանել։ Աշխատանքը շատ է, բայց օգնում է զարգանալ։

Նա պատմեց, որ իր համար ամենավառ տպավորությունն Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումն էր։

«Նրա հետ հաջողվեց զրուցել ընդամենը մի քանի րոպե։ Շատ հետաքրքիր էր։ Ընդհանրապես իմ կուռքերն են Ալեքսանդր Գրիբոյեդովը, Ալեքսանդր Գորչակովը, Սերգեյ Լավրովը և Իվան Վոլինկինը»,- հավելեց Դեմկինը։

Հայաստանը հասցրել է տպավորություն թողնել նրա վրա, այստեղ ապրում է շատ հյուրընկալ և լավ ժողովուրդ։

Կանացի դիվանագիտություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի կողքին կանգնած էր նրա օգնական և արարողակարգի բաժնի վարիչ Օքսանա Պեկուշևան։ Դիվանագետի օրվա կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընդունելությունը պետք է սկսվեր մեկ ժամից, և նա վերջին մանրամասներն էր ճշտում։

Заведующая протокольным отделом Оксана Пекушева
© Sputnik / Асатур Есаянц
Հայաստանում ՌԴ դեսպանատան արարողակարգի բաժնի վարիչ Օքսանա Պեկուշևա

Օքսանան արդեն երրորդ տարին է Հայաստանում։ Երևան ժամանելը նրա առաջին գործուղումն է։

«Ինձ համար անսպասելի էր, երբ ինձ ասացին, որ գնալու եմ Հայաստան։ Մտքովս միանգամից անցավ, թե ինչպես պետք է մեկնեմ մի երկիր, որի լեզուն չգիտեմ։ Բայց ինձ ասացին, որ այդ երկրում բոլորը խոսում են ռուսերեն, և ես խնդիր չեմ ունենա»,- պատմեց նա Sputnik Արմենիային։

Պորտալի զրուցակիցը պատմեց, որ ազատ ժամանակ ուսումնասիրում է գերմաներեն, հեծանիվ քշում, զբաղվում ֆիթնեսով և լողով։

Հայաստանի բնությունն ու մարդիկ են գերել դեսպանատան երիտասարդ աշխատակցուհուն։

«Ես եղել եմ Դիլիջանում, Տաթևում, Իջևանում, Ենոքավանում։ Եղել եմ Հայաստանի հարավում, հյուսիսում։ Ինձ դուր է գալիս, որ մարդիկ միշտ պատրաստ են օգնել։ Սկզբնական շրջանում դժվար էի գտնում փողոցները։ Սակայն անցորդները պատրաստ էին ինձ ոչ միայն բացատրել, այլև ցույց տալ, թե դա որտեղ է գտնվում»,- պատմում է Օքսանան` հավելելով, որ Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում ոչ մի անգամ չի բախվել ագրեսիայի կամ թշնամական վերաբերմունքի։

Երբ դիվանագետները լռում են…

Գեղեցիկ զգեստներով կանայք և կոստյումներով տղամարդիկ շտապում էին Հայաստանում ՌԴ դեսպանատան հանդիսավոր ընդունելությանը` նվիրված Դիվանագիտական աշխատողի օրվան։

посол Иван Волынкин с ветеранами Великой Отечественной войны
© Sputnik / Асатур Есаянц
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ

«Դեսպանն ինչ գեղեցիկ կոստյում է հագել»,- ասաց կին հյուրերից մեկն իր զրուցակցուհուն` նայելով պաշտոնական համազգեստ հագած Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին։

Այդ ընթացքում դեսպանն արդեն ամբիոնի մոտ էր։ Նա հիշեցրեց, որ դիվանագիտական աշխատողի օրը համեմատաբար երիտասարդ տոն է, բայց ունի խորը պատմական արմատներ։

«Ռուսական դիվանագիտությունը ծնվել է դարեր առաջ, և այն փաստը, որ տոնը նշվում է, իհարկե, հարգանքի տուրք է մեր նախորդներին, որոնք ծառայել են հայրենիքին դիվանագիտական ասպարեզում»,- ասաց նա։

Դիվանագետն ընդգծեց նաև խորհրդային հայ դիվանագետների դերը, որոնց շիրիմներին ամեն տարի այս օրը դեսպանատան ներկայացուցիչները ծաղիկներ են դնում։ Նրանք են Ասքանազ Մռավյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Անտոն Քոչինյանը, Բալաբեկ Մարտիրոսյանը, Կամո Ուդումյանը, Անատոլի Մկտրչյանը և Ջոն Կիրակոսյանը։

Чрезвычайный и Полномочный посол России в Армении Иван Волынкин
© Sputnik / Асатур Есаянц
Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկին

Վոլինկինը նաև նշեց դիվանագիտական ասպարեզում ռուս գրող և դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի դերը, ով հսկայական ավանդ է ունեցել հայ-ռուսական կապերի ամրապնդման գործում։ Դրան նպաստել է նաև ծանոթությունը հայ գրող Խաչատուր Աբովյանի հետ։

Ու թեև դիվանագետները սակավախոս են, բայց ավելի լավ է, երբ նրանք խոսում են. չէ՞ որ հայտնի է. «Երբ լռում են դիվանագետները, սկսում են խոսել թնդանոթները»։

 

89
Մարտական խաչ

ՀՀ նախագահը մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել

43
(Թարմացված է 23:35 04.03.2021)
Նրանք հետմահու պարգևատրվել են մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար։ ՀՀ նախագահը հրամանագիրը ստորագրել է` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, մի շարք զինծառայողների հետմահու պարգևատրելու հրամանագիր է ստորագրել։

Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են.

Քիմիական զենքն Արցախում․ ինչի՞ մասին են վկայում հայ զինվորների այրվածքները

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով՝

Նարեկ սարկավագ Պետրոսյան` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հոգևոր առաջնորդության առաջնորդի օգնական։

«Դոբրին». զոհված Վարուժան Մատոսյանն ուզում էր 100 տարի ապրել և Արարատը բարձրանալ

Արիության մեդալով՝

Խաչիկ Լևոնի Ավետիսյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Սևակ Վարդանի Օհանյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Մնացական Գեղամի Խաչատրյան` թիվ 70179 զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ,

Գևորգ Եղիշեի Մանուկյան` թիվ 60925 զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գնել Աբելի Պետրոսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային։

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

Մարտական ծառայության մեդալով՝

Ռուդոլֆ Յուրիկի Դոխոյան` թիվ N զորամասի բաժանմունքի պետ, փոխգնդապետ,

Կարեն Հրահատի Հակոբյան` թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ,

Ռաֆայել Հովհաննեսի Վասիլյան` թիվ N զորամասի զորատեսակի պետ, մայոր,

Խորեն Հրանտի Ալեքսանյան` թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր,

Ռուբեն Աշոտի Պրազյան` թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան,

Արարատ Կապլոյի Ծատուրյան` թիվ N զորամասի ջոկի սանհրահանգիչ, ենթասպա,

Արամիկ Կամոյի Դանիելյան` թիվ N զորամասի ջոկի հրամանատար, ենթասպա,

Արթուր Արայիկի Առաքելյան` թիվ N զորամասի բուժակ, ենթասպա,

Նարեկ Յուրիկի Ելուղյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Տիգրան Արթուրի Խաչատրյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ,

Հարություն Կառլենի Հարությունյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Մելիք Ռոբերտի Աթոյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Վահագն Վանիկի Աֆրիկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ,

Արա Յուրիկի Ափյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Իգոր Համլետի Մանուկյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Դավիթ Աշոտի Գևորգյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գարիկ Վաչագանի Բեգլարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Վահե Վաչիկի Գասպարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Ավագ Գևորգի Ռևազյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Լևոն Գագիկի Եղիազարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Տիգրան Վահանի Զաքարյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Սերգեյ Պավելի Բալբաբյան` թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Գոռ Արտուշի Իսախանյան` թիվ 95532 զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային,

Հայկ Մկրտչի Մկրտչյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գոռ Վարդանի Երմալովյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Իսրայել Գագիկի Ակինյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ավետիս Հակոբի Վարդանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Վաղարշակ Հրաչիկի Բաղդասարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Մորիս Գագիկի Խումարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գրիգոր Արայիկի Հովսեփյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հարություն Ալիկի Պապեյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արման Արշակի Մանուչարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գառնիկ Մանուկի Խաչատրյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գարիկ Վալենտինի Մարգարյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Ռոբերտ Արտաշեսի Անանյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Հովհաննես Սմբատի Հովհաննիսյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Գևորգ Մնացականի Մնացականյան` թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային,

Արտյոմ Սարգսի Քոլանջյան` թիվ N զորամասի զինծառայող, ավագ սերժանտ,

Ռուբեն Ռաֆայելի Կիրակոսյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային,

Համլետ Վլադիկի Աբրահամյան` թիվ N զորամասի զինծառայող, շարքային:

Հիշեցնենք` արդախյան վերջին պատերազմի զոհերի վերջնական թիվը մինչև այսօր հայտնի չէ։ Փետրվարի 18-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ նույնականացվել է 3389 զինծառայողի մարմին։

43
թեգերը:
Պատերազմ, զինծառայող, պարգևատրում, Արմեն Սարգսյան, Հայաստան
Արփի Գաբրիելյանն ու Միհրան Ծառուկյանը

«Իմ կյանքի իմաստ». Միհրան Ծառուկյանը հրապարակել է 8 ամսական դարձած որդու լուսանկարը

77
(Թարմացված է 22:43 04.03.2021)
Երջանիկ հայրիկը գրկել է որդուն ու լուսանկարվել։ Օգտատերերը բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն Instagram-ում հրապարակել է իր և դերասանուհի Արփի Գաբրիելյանի որդու` Ռոբերտի լուսանկարը:

«Իմ տղա, իմ կյանքի իմաստ, 8 ամսական Ռոբերտ Ծառուկյան»,–գրել է երգիչը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Mihran Tsarukyan (@mihran__tsarukyan)

Միհրանի էջի հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Հրաշք եք։ Ինչ լավն եք։ Շատ սիրուն բալիկ է, Աստված պահապան»։

Հիշեցնենք՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանն ու դերասանուհի Արփի Գաբրիելյանն ամուսնացան 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։ 2020թ–ի հուլիսին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը։

77
թեգերը:
Լուսանկար, որդի, Միհրան Ծառուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Ուտելու աղջիկ». Աննա Դովլաթյանն ընտանիքի հետ հանգստանում է Եգիպտոսում. լուսանկարներ
Իվետա Մուկուչյանի համերգի ժամանակ երիտասարդն առաջարկություն է արել սիրած աղջկան
«Սա է երջանկությունը». երգչուհի Լիլուն ցույց է տվել, թե որդին որքան է սիրում քրոջը
Ալլա Պուգաչովայ

Պուգաչովան անցել է Անջելինա Ջոլիին. ովքեր են իսկական կանայք` ըստ ռուսաստանցիների

35
(Թարմացված է 23:49 04.03.2021)
Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոնի հետազոտությունը նվիրված է մարտի 8-ի Կանանց միջազգային օրվան:

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։

ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:

Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):

«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։

Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։

35
թեգերը:
Մարտի 8, Անջելինա Ջոլի, Վալենտինա Մատվիենկո, Կին, Ռուսաստան, Ալլա Պուգաչովա
Ըստ թեմայի
Ալլա Պուգաչովայի ծովափնյա լուսանկարը բուռն քննարկումների թեմա է դարձել
Լեգկոստուպովայի ընկեր Վադիմ Մանուկյանն ասել է, որ Պուգաչովան է ձախողել երգչուհու կարիերան
Ինչպես է պարում 71-ամյա Ալլա Պուգաչովան. տեսանյութ