00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկու գագաթ` մեծ Կոմիտաս և սուրբ Արագած

© Sputnik / Рождественский / Անցնել մեդիապահոցРепродукция картины "Последняя ночь: Комитас" (1956)
Репродукция картины Последняя ночь: Комитас (1956) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պարզվում է, որ 1912-1913 թվականներին մեծ կոմպոզիտոր Կոմիտասը բազմիցս բարձրացել է Արագած լեռան բոլոր չորս գագաթները

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Այդ ժամանակ Կոմիտասն ապրում էր Բյուրականում, որտեղ գտնվում էր Գևորգ Ե Կաթողիկոսի ամառային նստավայրը։ Ու հենց այնտեղ էլ Կոմիտասն իր ընկերների հետ հետաքրքրվել է վիշապաքարերով, որոնք կարելի էր տեսնել Արագածի ստորոտին ու գագաթին։

Ընկերները հաճախ էին բարձրանում Արագածի այս կամ այն գագաթը, փնտրում, արձանագրում և ուսումնասիրում վիշապաքարերը։ Ցավոք, այս փաստի վերաբերյալ արխիվներում որևէ փաստաթուղթ չի պահպանվել։ Հավանաբար այն պատճառով, որ երիտասարդ հոգևորականները զուտ ակադեմիական հետաքրքրություն են ցուցաբերել։ Թեև կարելի է ենթադրել, որ Կոմիտասը հետագայում բոլոր գրառումներն իր հետ տարել է Արևմտյան Հայաստան։

Ռեժիսոր, սցենարիստ, «Ոստան Հայոց» հայտնի ռոք խմբի բաս կիթառահար Արեգ Նազարյանը պատահաբար է իմացել, որ իր որոնումների ժամանակ Կոմիտասը բարձրացել է նաև Արագածի ամենաբարձր` հյուսիսային գագաթը (4090 մ, ժամանակակից Հայաստանի ամենաբարձր գագաթը)։ Բացի այդ, մեր զրուցակիցը կարողացել է լեռան ստորոտում գտնվող գյուղերից մեկում գտնել այն մարդու թոռանը, որը ժամանակին ուղեկցել է մեծ կոմպոզիտորին վերելքների ու որոնումների ժամանակ։

«Ես շատ պատահական եմ իմացել, որ հայտնի կոմպոզիտոր Կոմիտասը 1912-1913 թվականներին բազմիցս նվաճել է Արագածի չորս գագաթները։ Այդ թվում նաև ամենաբարձր` հյուսիսային գագաթը։ Այնտեղ ճանապարհին վիշապաքարեր կան։ Սիրտս սկսեց արագ բաբախել։ Մի միտք ծնվեց` հյուսիսային գագաթին հուշատախտակ տեղադրել։ Երկու ՄԵԾՈՒԹՅՈՒՆ, երկու ԳԱԳԱԹ…»,- պատմեց Նազարյանը։

© Арег НазарянԱրեգ Նազարյան
Арег Назарян - Sputnik Արմենիա
Արեգ Նազարյան

Արեգի ընկերները` լեռնագնացներ, կինոգործիչներ, ռեժիսորներ, օպերատորներ, հասարակական գործիչներ, երաժիշտներ, դերասաններ, «Կիլիկիա» նավի անձնակազմի անդամները, որով ժամանակին մեր զրուցակիցը ճանապարհորդել է` որպես նավապետի օգնական, բոլորն աջակցել են Արեգ Նազարյանի գաղափարին։ Այժմ մնում է միայն նախապատրաստվել ու ամռանը` օգոստոսին, ուխտագնացություն կատարել Արագածի հյուսիսային գագաթ ու այնտեղ տեղադրել մեծ կոմպոզիտոր Կոմիտասի հուշատախտակը։

© Арег НазарянԱրագած լեռ
Гора Арагац - Sputnik Արմենիա
Արագած լեռ

 

Լրահոս
0