Международный экономический форум государств – участников СНГ

Վալովայա. ԵԱՏՀ–ն Եվրասիական միության երկրների տնտեսությունների աճ է ակնկալում

114
(Թարմացված է 15:00 06.02.2020)
ԵՏՄ գործադիր մարմինը` ԵԱՏՀ–ն, Եվրասիական միության անդամ երկրների տնտեսությունների աճ է ակնկալում։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Հանձնաժողովը ԵՏՄ երկրների տնտեսությունների աճ է ակնկալում, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում Մոսկվա-Երևան-Աստանա տեսակամրջի ժամանակ ասաց ԵԱՏՀ մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների նախարար Տատյանա Վալովայան։

Տիգրան Սարգսյանը` փայլուն ընտրություն

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն անցել է ԵԱՏՀ նախագահի իր պարտականությունների կատարմանն` այդ պաշտոնում փոխարինելով Ռուսաստանի ներկայացուցիչ Վիկտոր Խրիստենկոյին։

Վալովայայի խոսքով` Սարգսյանը քաջատեղյակ է ինտեգրման գործընթացներին, և «ԵՏՄ երկրների նախագահները փայլուն ընտրություն» են կատարել։

«Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու սկզբնական որոշումների կայացման փուլում Սարգսյանը գլխավորում էր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու քաջատեղյակ է ինտեգրման գործընթացին», — նշեց Վալովայան։

Ընդհանուր առմամբ կադրային փոփոխությունները, նրա կարծիքով, միանգամայն տրամաբանական են։ Կոլեգիայի նոր կազմում միության յուրաքանչյուր պետություն նախկին երեքի փոխարեն այժմ ներկայացված է երկու անդամով։ Այսպիսով` փետրվարի 1-ից կոլեգիայի ընդհանուր անդամների թիվը կազմում է 10 մարդ` նախկին 15-ի փոխարեն։

ԵՏՄ Գերագույն խորհրդի որոշման համաձայն` հանձնաժողովում նոր պաշտոն է մտցվել` ներքին շուկաների, տեղեկատվության, տեղեկատվա-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)։ Այդ պաշտոնը զբաղեցրեց Կարինե Մինասյանը։

Այդպիսով` նոր և հին կադրերի համատեղ աշխատանքի շնորհիվ ավելի արդյունավետ և հաջորդաբար կլուծվեն Միության առաջիկա 4 տարիների խնդիրները։

ԵՏՄ-ն որպես պատասխան գլոբալ տնտեսական ճգնաժամին

ԵՏՄ խնդիրներն ուղղակիորեն կապված են համաշխարհային ճգնաժամի հետ, կարծում է նախարարը։ Նրա կարծիքով` հիմա հազիվ թե հարկ կա խոսել ԵՏՄ երկրներում հետընթացի մասին։

«Ավելի շուտ պետք է խոսել այդ հետընթացից դուրս գալու մասին։ Այն, ինչ մենք այժմ տեսնում ենք, այն տնտեսական գործընթացների շարունակությունն է, որոնք սկսվել են 2007-2008 թվականներին», — նշեց Վալովայան։

Նրա խոսքով` ԵՏՄ երկրներն այժմ գնում են հետընթացից դուրս գալու ճանապարհով, իսկ Միության ստեղծումն արդեն իսկ պատասխան էր գլոբալ ճգնաժամին։

«Պատասխանը համաշխարհային ճգնաժամին պետք է լինի տնտեսության վերակազմավորումը։ Եվրասիայում այս գլոբալ փոփոխությունը դարձավ հենց ԵՏՄ-ի ստեղծումը», — ընդգծեց Վալովայան։

Նա մեկնաբանեց բոլոր ԵՏՄ երկրներում հնչած կասկածներն այն մասին, որ 2015 թվականը չարդարացրեց Միության երկրների տնտեսական սպասումները։ Նրա խոսքով` բացասական աճն ու առևտրի նվազումը, բնականաբար, առկա են, սակայն առանց ինտեգրման բացասական ցուցանիշներն ավելի վատը կլինեին։

Որպես իր խոսքերի ապացույց` Վալովայան բերեց Միության երկրների` այլ երկրների հետ տնտեսական համագործակցության ցուցանիշները, որոնք ավելի շատ անկում են ապրել։

2016 թվականի համար ԵԱՏՀ-ն փորձում է զգույշ կանխատեսումներ անել` ակնկալելով ԵՏՄ տնտեսությունների զարգացման որոշակի դրական դինամիկա։

Միասնական արժույթ մտցնելու համար դեռ շուտ է

ԵԱՏՀ-ում կարծում են, որ ներկա տնտեսական փուլում դեռ շուտ է միասնական արժույթի մասին խոսելը, ավելին` այն կարող է հանգեցնել բացասական տնտեսական հետևանքների։

Վալովայայի խոսքով` անհրաժեշտ է ակտիվորեն զարգացնել պայմանագրի այն դրույթները, որոնք համագործակցություն են ենթադրում մակրոէկոնոմիկայի ու արժույթի բնագավառներում։ Սա, նրա կարծիքով, առաջին հերթին վերաբերում է ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ընդլայնմանը։

«Մենք հասկանում ենք, որ այժմ երրորդ երկրների դրամային միավորների նկատմամբ մեր արժույթների փոխարժեքների տատանման պայմաններում ազգային արժույթների օգտագործման ընդլայնումը կարող է կայունացնել իրավիճակը», — ասաց Վալովայան։

ԵՏՄ-ն մոտ է Իսրայելի հետ ԱԱԳ մասին համաձայնագրի ստորագրմանը

Նախարարը նաև անդրադարձել է մյուս երկրների հետ ԵՏՄ համագործակցության խորացման հեռանկարներին։ Ներկա պահին Ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր է ստորագրված միայն Վիետնամի հետ, սակայն, նրա խոսքով, տարբեր պետություններից մի քանի հայտ է ստացվել։

«Ներկա պահին երկրորդ հավակնորդը Իսրայելն է, քանի որ արդեն խնդրի նախնական քննարկման փուլն ավարտված է, ու նախագահները որոշում են կայացրել, որ մենք արդեն կարող ենք սկսել բանակցությունները», — ասաց Վալովայան։

Նա նշեց, որ քննարկվում է նաև Եգիպտոսի, Հնդկաստանի և մի շարք այլ պետությունների հետ համաձայնագիր ստորագրելու հնարավորությունը։

Ներուժի մասին խոսելիս Վալովայան նշեց, որ համագործակցությունը կարող է զարգանալ ոչ միայն ԱԱԳ ստեղծման օգնությամբ, այլև տարբեր տեխնիկական հարցերի ու ընթացակարգերի հեշտացման մասին հուշագրերի շրջանակում։

Նման համաձայնագրեր արդեն ստորագրվել են Մոնղոլիայի, Չիլիի, Պերուի հետ, հեռանկարում նման համաձայնագիր կարող է ստորագրվել նաև Մեքսիկայի հետ։ Համաձայնագրի ստորագրում այժմ քննարկվում է Չինաստանի և Կորեայի հետ։ Առաջին հերթին ուշադրություն է դարձվում խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին։

Ավելի սերտ համագործակցության հնարավորություններ Իրանի հետ

Առանձին խոսվել է նաև Իրանի հետ հարաբերությունների մասին։ Վալովայայի խոսքով` դեռ ամենասկզբում, երբ քննարկվում էր ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանի առավելությունների ու հեռանկարների հարցը, հաշվի էր առնվում նաև Իրանի գործոնը։

«Հաշվի առնելով այն մի շարք նախագծերը, որոնք քննարկվել են Իրանի ու Ռուսաստանի, Իրանի և Ղազախստանի միջև, միությանը անդամակցությունից հետո Հայաստանի համար մեծ հնարավորություններ ու հեռանկարներ են բացվում տրանսպորտի ու լոգիստիկայի, ինչպես նաև առևտրատնտեսական փոխգործակցության ոլորտներում», — ասաց Վալովայան։

Պատժամիջոցների հանումը ևս մեկ խթան դարձավ Իրանի հետ ԵՏՄ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար։

 

 

 

114
Աշոտ Թավադյան

Հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու կլինի, եթե դա անեն բոլորը․ Թավադյան

0
Անհրաժեշտ է բանակցել նաև Հայաստանի համար կարևոր ճանապարհների, այդ թվում՝ Նախիջևանի երկաթգծի բացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik.  Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցությունների ապաշրջափակում պետք է իրականացնեն բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն որևէ մեկը։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան-Մոսկվա տեսակապի ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը։

«Ցավոք, ապաշրջափակման փոխարեն մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Փակ է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը։ Դրան գումարած, ադրբեջանական կողմը փորձում է օրակարգում միայն մի ուղղություն պահել՝ Մեղրիով Նախիջևան տանող միջանցքը, որը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին», - ասաց նա։

Սակայն, ըստ նրա, կան երթուղիներ, որոնց բացումը շահավետ է հայկական կողմի համար։ Դա Մեղրիով անցնող նույն ճանապարհն է, սակայն արդեն Նախիջևանով Արարատյան դաշտ, որը թույլ կտա ավելի արագ և հեշտ միմյանց կապել երկրի հարավային ու կենտրոնական շրջանները։ Այսօր Մեղրիից Երևան բեռնափոխադրումների վրա նույնքան ռեսուրս է ծախսվում, որքան Թբիլիսիից կամ Վրաստանի սևծովյան նավահանգիստներից, հավելեց նա։

Ավելի ընդարձակ համատեքստում դա Նախիջևանի երկաթուղու բացումն է, որը թույլ կտա Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի շատ բեռնափոխադրումներ իրականացնել։ Խորհրդային տարիներին այդ երկաթուղին ՌԽՖՍՀ-ի ու անդրկովկասյան պետությունների միջև հիմնական բեռնափոխադրումային մայրուղին էր (Աբխազիայով ճանապարհը հիմնականում ուղևորատար էր)։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը կարող է ամրապնդվել նաև շնորհիվ Իջևանից Ղազախ երկաթուղային ճանապարհի բացման, հիշեցրեց Թավադյանը։

«Այդ պատճառով բոլոր այդ հարցերը պետք է համալիր լուծում ստանան։ Հակառակ դեպքում գործընթացները տեղից չեն շարժվի», - ընդգծեց Թավադյանը։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցման ուղիների բացման վերաբերյալ քննարկումների համար եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։

0
Արխիվային լուսանկար

«Շնորհակալ ենք, Կամպանյա». «Արարատ-Արմենիայի» իսպանացի մարզիչը հեռանում է

4
(Թարմացված է 16:07 05.03.2021)
Իսպանացի մասնագետը թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել նախորդ տարվա ամռանը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, Կամպանյա: Մաղթում ենք հաջողություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Դավիդ Կամպանյան ֆուտբոլային թիմը գլխավորում էր 2020 թվականից:

«Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:

«Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստներից մեկը հատուկ մրցանակի է արժանացել Պորտուգալիայում

4