Домен .հայ появится в армянской паутине

Հայկական համացանցում կհայտնվի «.հայ» դոմենը

116
Առևտրային ապրանքանիշերի սեփականատերերն ու պետական կառույցները մինչև փետրվարի վերջը կկարողանան հայտ ներկայացնել «.հայ» դոմեն ստանալու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Մարտի 1-ից հնարավոր կլինի հայտ ներկայացնել «.հայ» դոմեն ստանալու համար, պաշտոնական հայտերն ուսումնասիրվում են դեռևս անցյալ տարվանից։

«Հայտերի ընդունման գործընթացը սկսվել է սեպտեմբերին, սակայն այն ստանալու հնարավորությունը հասանելի է եղել միայն կազմակերպությունների ու ապրանքանիշերի սեփականատերերի համար։ Մարտի 1-ից բոլոր ցանկացողները կարող են դոմեն ստանալու հայտ ներկայացնել», — ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ նախագահի տեղակալ Գրիգոր Սաղյանը։

Նրա խոսքով` դոմենի գրանցման հայտ ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել sunrise.itc կայքում։

«Արդեն հայտ են ներկայացրել բոլոր պետական կառույցներն ու շուրջ 100 կազմակերպություն», — նշել է Սաղյանը։

Բացի այդ, Համացանցի անվտանգության միջազգային օրվա (փետրվարի 8) համատեքստում Սաղյանն անդրադարձավ երեխաների հասանելիությունը համացանցին սահմանափակելու անհրաժեշտությանը։

Նրա խոսքով` Հայաստանում արդեն մի քանի տարի գործող "save am" նախագծի շրջանակում դպրոցների ուսուցիչները ծանոթանում են համացանցից անվտանգ օգտվելու հիմունքներին։

«Այլ հարց է, թե մինչև որ տարիքն է անհրաժեշտ սահմանափակել երեխաների հասանելիությունը», — ասում է Սաղյանը։

Նրա կարծիքով` եթե մարդուն 16 տարեկանում թույլատրված է ամուսնանալ, ապա այդ տարիքից պետք է հանվեն համացանցից օգտվելու բոլոր արգելքները։

Սաղյանը նշեց, որ մոտ ապագայում Համացանցի կառավարման խորհուրդ կներկայացվի անվտանգ համացանցի հայեցակարգի նախագիծը, որը համալիր մոտեցում է նախատեսում խնդրի լուծմանը։

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանն իր հերթին անդրադարձավ փետրվարի 7-ին նշված Համացանցում հայատառ գրելու ոչ պաշտոնական օրվան։

«Ժամանակն է, որ մենք ոչ միայն հայատառ գրենք, այլև ուշադրություն դարձնենք հայերենի հնչյուններին։ Անհրաժեշտ է, որպեսզի հայկական բառերը ճիշտ հնչեն», — ասաց Մանուկյանը։

Պրոֆեսորը պատմեց, որ իրենք զբաղվում են տարբեր բառարանների մշակմամբ, հայկական այն բառերի տարածմամբ, որոնք առօրյա կյանքում դուրս են մղվել, և դրանց փոխարեն օգտագործվում են օտար բառեր։ Նրա խոսքով` հատկապես կարևոր է ստեղծել հայկական էլեկտրոնային գրադարաններ։

Մանուկյանը ցավով նշեց, որ այս ոլորտում հիմնականում աշխատում են առանձին անհատներ, իսկ պետությունը քիչ ուշադրություն է դարձնում այս բնագավառին։ Նա հույս հայտնեց, որ իշխանությունն ամեն դեպքում կհետաքրքրվի նման նախագծերով ու կսկսի ֆինանսական աջակցություն և օգնություն ցուցաբերել։

 

 

 

116
Աշոտ Թավադյան

Հաղորդակցությունների ապաշրջափակումը ձեռնտու կլինի, եթե դա անեն բոլորը․ Թավադյան

0
Անհրաժեշտ է բանակցել նաև Հայաստանի համար կարևոր ճանապարհների, այդ թվում՝ Նախիջևանի երկաթգծի բացման մասին։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik.  Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցությունների ապաշրջափակում պետք է իրականացնեն բոլոր կողմերը, այլ ոչ թե միայն որևէ մեկը։ Այդ մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիան մամուլի կենտրոնում կազմակերպած Երևան-Մոսկվա տեսակապի ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր Աշոտ Թավադյանը։

«Ցավոք, ապաշրջափակման փոխարեն մեզ մոտ հակառակ գործընթացն է տեղի ունենում։ Փակ է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը։ Դրան գումարած, ադրբեջանական կողմը փորձում է օրակարգում միայն մի ուղղություն պահել՝ Մեղրիով Նախիջևան տանող միջանցքը, որը ձեռնտու է Թուրքիային և Ադրբեջանին», - ասաց նա։

Սակայն, ըստ նրա, կան երթուղիներ, որոնց բացումը շահավետ է հայկական կողմի համար։ Դա Մեղրիով անցնող նույն ճանապարհն է, սակայն արդեն Նախիջևանով Արարատյան դաշտ, որը թույլ կտա ավելի արագ և հեշտ միմյանց կապել երկրի հարավային ու կենտրոնական շրջանները։ Այսօր Մեղրիից Երևան բեռնափոխադրումների վրա նույնքան ռեսուրս է ծախսվում, որքան Թբիլիսիից կամ Վրաստանի սևծովյան նավահանգիստներից, հավելեց նա։

Ավելի ընդարձակ համատեքստում դա Նախիջևանի երկաթուղու բացումն է, որը թույլ կտա Հայաստանի և Ռուսաստանի միջև ավելի շատ բեռնափոխադրումներ իրականացնել։ Խորհրդային տարիներին այդ երկաթուղին ՌԽՖՍՀ-ի ու անդրկովկասյան պետությունների միջև հիմնական բեռնափոխադրումային մայրուղին էր (Աբխազիայով ճանապարհը հիմնականում ուղևորատար էր)։ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաղորդակցությունը կարող է ամրապնդվել նաև շնորհիվ Իջևանից Ղազախ երկաթուղային ճանապարհի բացման, հիշեցրեց Թավադյանը։

«Այդ պատճառով բոլոր այդ հարցերը պետք է համալիր լուծում ստանան։ Հակառակ դեպքում գործընթացները տեղից չեն շարժվի», - ընդգծեց Թավադյանը։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հաղորդակցման ուղիների բացման վերաբերյալ քննարկումների համար եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը գլխավորում են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։

0
Արխիվային լուսանկար

«Շնորհակալ ենք, Կամպանյա». «Արարատ-Արմենիայի» իսպանացի մարզիչը հեռանում է

4
(Թարմացված է 16:07 05.03.2021)
Իսպանացի մասնագետը թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել նախորդ տարվա ամռանը։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik․ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և մարզիչ Դավիդ Կամպանյան երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Տեղեկությունը հայտնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Facebook-ի պաշտոնական էջում։

«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Կամպանյային և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի համար։ Շնորհակալ ենք, Կամպանյա: Մաղթում ենք հաջողություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Դավիդ Կամպանյան ֆուտբոլային թիմը գլխավորում էր 2020 թվականից:

«Արարատ-Արմենիան» Կամպանյայի գլխավորությամբ անցկացրել է 18 խաղ, տոնել 8 հաղթանակ, գրանցել 4 ոչ-ոքի և կրել 6 պարտություն:

«Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստներից մեկը հատուկ մրցանակի է արժանացել Պորտուգալիայում

4