00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատասխան սուրբ մասունքի զորությանը չհավատացող էքստրասենսին

© Sputnik / Asatur YesayantsЭчмиадзин
Эчмиадзин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
19-րդ դարի վերջին Մայր տաճարի արևելյան կողմում Գևորգ Դ կաթողիկոսը կառուցել է թանգարան, որտեղ պահվում են Հայ Առաքելական եկեղեցու ամենաարժեքավոր ու կարևորագույն սրբությունները: Sputnik Արմենիան այս անգամ անդրադառնում է սրբություններից մեկին՝ Նոյյան տապանի մասունքին:

Գոհար Սարգսյան, Sputnik

Էջմիածնի Մայր տաճարի թանգարանում մեր ուշադրությունը գրավեց սլավոնական արտաքինով կինը. նա մոտեցավ սուրբ մասունքներին, ձեռքը դանդաղ սահեցրեց սրբությունները պաշտպանող ապակու վրայով ու ինչ-որ կարծիք հայտնեց: Նրա ուղեկիցը, ով ներկայացավ որպես ֆիզիկոս, մեզ հայտնեց, որ կինը՝ Սվետլանան, էքստրասենս է և, նման ժեստեր գործադրելով, հասկանում է՝ մասունքն «իրական» է, թե ոչ:

«Ամեն անգամ գալիս եմ այստեղ՝ հույսով, որ, մոտենալով սուրբ գեղարդին կամ Նոյյան տապանի մասունքին, ինչ-որ բան կզգամ: Բայց ոչինչ… »,-ասաց Սվետլանան:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի և ձեռագրերի պահոցի տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը կարծում է, որ թերահավատ մարդկանց համար դեռ «բացված չէ հոգու աչքն ու մտքի զգայարանը, որպեսզի նա ընկալի հոգևոր այդ իրողությունը»: Քահանան հերթապահ խորհուրդ ունի այն մարդկանց համար, ովքեր չեն հավատում սուրբ մասունքների իսկությանը:

«Մեր կյանքում շատ իրադարձություններ են լինում, որոնք մարդկանց համար բացատրության հիմք չեն ունենում, բայց մենք դրանք ընդունում ենք որպես փաստ ու ճշմարտություն։ Քրիստոսի խոսքն էլ գալիս է դա հաստատելու` երանի նրանց, ովքեր չեն տեսել ու հավատում են։ Կլինեն նաև մարդիկ, ովքեր Թովմա առաքյալի նման կուզեն ձեռքը մխրճել Տիրոջ կողը, շոշափել, տեսնել և նոր հավատալ։ Նրանք այն մարդիկ են, ովքեր հավատքը հիմնում են գիտության վրա»,-ասաց տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

© Sputnik / Asatur YesayantsՏեր Ասողիկ քահանա Կարապետյան
Иерей Асогик Карапетян - Sputnik Արմենիա
Տեր Ասողիկ քահանա Կարապետյան

Քահանան ներկայացրեց Նոյյան տապանի մասունքի նախապատմությունն ու հրաշագործ նշանակությունը: Տապանի մասունքը հայոց եկեղեցում պահվում 4-րդ դարից: Ավանդության համաձայն՝ այն Արարատ լեռից իջեցրել է Հակոբ Մծբնեցի հայրապետը:

«Իր օրերում էլ եղել են մարդիկ, ովքեր թերահավատ են եղել աստվածաշնչյան պատումի հանդեպ` կարծելով, որ շինծու պատմություն է համաշխարային ջրհեղեղն ու Նոյյան տապանը: Որպեսզի թերահավատներին իրենց հավատքի մեջ ամրացնի, նպատակադրվել է բարձրանալ Արարարտ լեռը և այնտեղից իջեցրել մասունքը»-պատմեց Տեր Ասողիկ քահանան Կարապետյանը:

Ըստ ավանդության՝ Տերը կանխել է նրա վերելքը դեպի լեռան կատար, և հրեշտակը, տապանից մի կտոր վերցնելով, դրել է Սուրբ Հակոբի գլխատակին։ Երբ Հակոբն արթնացել է, հասկացել է կատարված խորհուրդը և, գոհություն հայտնելով Աստծուն, ուրախությամբ վերադարձել՝ իր հետ բերելով օրհնված փայտը, որը խաչի կերպարանք ուներ։

Մեր այն հարցին, թե արդյոք տապանի մասունքը ներկայացվել է փորձաքննության, քահանան պատասխանեց, որ եկեղեցու համար մասունքը ենթակա չէ ուսումնասիրության:

«Ոչ թե նեղմտություն է, խավարամտություն, ինչպես շատ հաճախ սիրում են շահարկել այդ բառը, այլ անկասկած հավատք է այն հրաշագործության փաստերի, որոնք առնչվում են տվյալ սրբազան առարկայի հետ»,-ասաց Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ մարդիկ մասունքին մոտենում են հոգեկան ու ֆիզկական ցավը փարատելու համար:

«Աստվածաշունչ մատյանից բազմաթիվ օրինակներ ունենք, թե ինչպես սրբազան առարկաները, սրբերի մասունքները, նույնիսկ առաքյալների ստվերը կամ նրանց կողմից օգտագործված թաշկինակը մարդկանց բժշկություն են պարգևել։ Մասունքների հանդեպ քրիստոնեական եկեղեցու վարդապետությունը հորինված, շինծու ու արհեստական չէ, ոչ էլ՝ հոգեվնաս։ Հաստատված է Սուրբ գրքով և ծառայում է միայն հավատացյալի հոգևոր կյանքի շինությանը»:

Տապանի մասունքի շնորհիվ բազմաթիվ բժշկություններ են արվել: Ցանկացած մեկը կարող է հպվել սուրբ մասունքին, բայց՝ ձեռնոցներով: Դա բարեպաշտության նշան է համարվում:

© Sputnik / Asatur YesayantsԷջմիածնի Մայր տաճարի թանգարանը
Музей Эчмиадзина - Sputnik Արմենիա
Էջմիածնի Մայր տաճարի թանգարանը

 

 

Լրահոս
0