Рубен Сафрастян

Ռուբեն Սաֆրաստյան. Թուրքիան զինված հակամարտության է գնում գիտակցաբար

126
(Թարմացված է 13:36 06.02.2016)
Պաշտոնական Անկարան գիտակցաբար է գնում, այսպես կոչված, Բաց երկնքի մասին պայմանագրի խախտմանը, համոզված է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի- Sputnik. Թուրքիան չի ցանկանում, որ ռուս փորձագետ-դիտորդները մտնեն Սիրիայի սահմանակից գոտի, որովհետև նա հենց այդ գոտում է կենտրոնացնում զորքերը՝ ներխուժում կատարելու համար, ասում է Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինտիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Այժմ համաշխարհային հանրությունը սպասում է Ամերիկայի որոշմանը, որը կանգնած է այս ամենի hետևում: Եվ եթե հանկարծ առաջիկայում պարզվի, որ ԱՄՆ-n դրական որոշում է ընդունել, և այդ երկու երկրները՝ Թուրքիան և Սաուդյան Արաբիան, զորքեր մտցնեն Սիրիա, ապա արդեն կխոսվի այն մասին, որ սկսվում է հարևան պետությունների զինված ուժերի կողմից անկախ պետության բռնազավթման գործընթաց»,- ասաց փորձագետը:

Պաշտոնական Անկարան լիովին գիտակցված գնում է բացահայտ զինված հակամարտության, քանի որ ի սկզբանե հասկանալի է, որ օրինական նախագահ Բաշար Ասադին հավատարիմ զորքերը համառ դիմադրություն կցուցադրեն:

Սակայն դա չի կանգնեցնի Էրդողանին: Հակառակը՝ այն հանգամանքը, որ վերջին ամիսներին Սիրիայի օրինական բանակը զգալիորեն ամրապնդվել է և մի շարք կարևոր հաղթանակներ տարել, Թուրքիայի նախագահին ասես ավելի շատ է զայրացրել: Չէ՞ որ սիրիացիներն ի վիճակի են հսկողության տակ վերցնել թուրք-սիրիական սահմանի այն հատվածը, որը հնարավորություն է տվել Թուրքիային ազդել սիրիական ճգնաժամի վրա:

«Անպայման պետք է հաշվի առնել Թուրքիայի նախագահի իմպուլսիվ, պայթյունավտանգ և իռացիոնալ բնավորությւոնը: Նա իր էությամբ արկածախնդիր է: Իսկ դա նշանակում է, որ հենց առաջիկայում թուրքական բանակը կներխուժի Հյուսիսային Սիրիայի տարածք: Ամեն դեպքում պետք չէ հուսալ, որ Թուրքիան կարող է փոխել մտադրությունը»,- ասում է Սաֆրաստյանը:

Մոսկվայի դիրքորոշումը կարող է լինել միայն բացահայտ սպասողական: Եվ իհարկե պետք է ուժեղացնել Սիրիայի տարածքում գտնվող ռազմակայանի հսկողությունը, որտեղից իրականացվում են ռազմական ավիացիայի թռիչքները՝ ծայրահեղական կազմակերպությունների դիրքերը հրթիռակոծելու համար:

 

126
Արման Անդրեասյան

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնությունում կգոտեմարտի բրոնզե մեդալի համար

10
(Թարմացված է 21:32 19.04.2021)
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է ըմբաշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Մրցաշարը բացել են ազատ ոճի ըմբիշները։ Մրցումային առաջին օրը հայ երեք ըմբիշներից միայն Արման Անդրեասյանին հաջողվեց հասնել մինչև կիսաեզրափակիչ։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik. Եվրոպայի չեմպիոնի կոչման համար այսօր պայքարի մեջ մտած ազատ ոճային երեք ըմբիշներից միայն Արման Անդրեասյանն էր հավակնում ոսկե մեդալի։ Բայց մեր ըմբիշը կիսաեզրափակիչում 3։4 հաշվով զիջեց ռուսաստանցի Իսրայիլ Կասիմովին ու կպայքարի բրոնզե մեդալի համար։

70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը 1/8 եզրափակիչում բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով հաղթեց Լիտվայի ներկայացուցիչ Արտյոմ Աուգային, իսկ քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 10։5 հաշվով պարտության մատնեց լեհ Պատրիկ Օլենչինին։ Եզրափակիչ մտնելու համար Արմանը գոտեմարտեց Ռուսաստանի ներկայացուցիչ Իսրայիլ Կասումովի հետ։

Արմանը գոտեմարտի վերջին վարկյաններին հնարավորություն ուներ հաղթանակ կորզելու, բայց, ցավոք, չկարողացավ գլորել մրցակցին ու զիջեց նրան մեկ միավորի տարբերությամբ՝ 3։4 հաշվով։

Հայ ըմբիշներին մեկ քայլ է մնացել օլիմպիական ուղեգիր նվաճելու համար. ովքե՞ր են նրանք

79 կգ քաշային կարգում Արման Ավագյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր Գերմանիան ներկայացնող Էդուարդ Տատարինովին։ Իսկ քառորդ եզրափակիչում մեր ըմբիշը պարտվեց Սլովակիան ներկայացնող Ախսարբեկ Գուլաևին։ 65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 1/8 եզրափակիչում 1:2 հաշվով պարտվեց ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին:

Հայաստանի հավաքականի ըմբիշներից վաղը մրցագորգ է դուրս գալու Հրայր Ալիխանյանը։ 74 կգ քաշային կարգում հայ ըմբիշի մրցակիցը առաջին գոտեմարտում լինելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռազամբեկ Ժամալովը։

Հոգեբանորեն մեզ համար շատ դժվար էր. ըմբիշ Մալխաս Ամոյանը` նվաճած մեդալի և պատերազմի մասին

10
թեգերը:
ըմբիշ, Արման Անդրեասյան
Ըստ թեմայի
Հայ մարմնամարզիկները Վորոնինի գավաթի խաղարկությունից 4 ոսկե և 3 բրոնզե մեդալ են բերել
Վազգեն Թևանյանը դարձավ աշխարհի գավաթակիր
Ըմբշամարտի միջազգային մրցաշար Կիևում. Մալխաս Ամոյանն ու Կարապետ Չալյանը եզրափակիչում են
Էդմոն Մարուքյանը ելույթ է ունոնում ԵԽԽՎ նստաշրջանում

Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում

159
(Թարմացված է 20:21 19.04.2021)
Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ–ում հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռազմավարի պուրակը» բացելով` միացավ այնպիսի բռնապետների ցանկին, ինչպիսիք են Հիտլերն ու Սադամ Հուսեյնը։

ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի – Sputnik․ «Ռազմավարի պուրակի» բացումով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միացավ այնպիսի բռնապետների ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը: Այսօր Եվրախորհրդարանում իր ելույթի ընթացքում նման հայտարարություն է արել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Խնդրում եմ, մի րոպե հատկացրեք և նայեք իմ ձեռքում գտնվող լուսանկարներին: Դրանք անցյալից լուսանկարներ չեն, այլ մեր օրերում արված նկարներ, երբ ժամանակակից բռնապետը նորմալ է համարում մարդկանց շղթայելը և մարդկային նվաստացուցիչ վերաբերմունքն ու խոշտանգումները ներկայացնելը` որպես բնականոն վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ: Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, տանջանքների է ենթարկվել ու խոշտանգվել Ադրբեջանի բանտում: Այս նկարներն ի ցույց են դնում, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեմ համակարգային ռասսայական ատելություն է տիրում։ Այս պուրակ այցելելու համար հերթեր են գոյանում, ինչը զզվելի է և անընդունելի»,- հայտարարել է Մարուքյանը։

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին ադրբեջանական «պուրակի» հարցով

Նա նշել է, որ ապրիլի 12–ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ մեկ ժամանոց ռեպորտաժ է ցուցադրվել թանգարանի մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորական համազգեստով հպարտորեն շրջել է թանգարանում, որտեղ ցուցադրված են հայկական զինտեխնիկան և հայ զինվորներին ծաղրող իրական չափերի մոմե մանեկենները:

«Ռազմավարի պուրակի» կենտրոնական մասը զոհված և գերեվարված հայ զինվորների սաղավարտներից պատրաստված երկար արահետն է:

«Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Հիշեցնեմ, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը շարունակում է ապօրինի պահել ավելի քան 200 հայ ռազմագերիների»,- հայտարարել է Մարուքյանը։

Նա զուգահեռներ է ներկայացրել Ալիևի, Հիտլերի ու Հուսեյնի նմանօրինակ գործողությունների միջև, հիշեցրել, թե ինչպես 1980-ականների վերջին Իրաքում Սադամ Հուսեյնն օգտագործեց պատերազմի դաշտից հավաքված, սպանված 5000 իրանցի զինվորների սաղավարտներ՝ ավարտին հասցնելու համար, այսպես կոչված, «Հաղթանակի կամար» հուշարձանը։

«Հուսեյնի նման` Ալիևը կարծում է, որ հենց դա է իրեն օգնելու փառաբանել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործելաոճը որդեգրած բանակը: Նկատեմ ևս մեկ նմանություն այս երկու բռնակալների միջև. Հուսեյնի նման` Ալիևը ևս չի վերադարձնում ռազմագերիներին»,- շեշտել է Մարուքյանը։

Նրա խոսքով՝ այս «պուրակն» ի ցույց է դնում Ադրբեջանի իշխանությունների ագրեսիվ էությունը և նրանց իրական դեմքը. նրանք ոչ միայն խթանում են ռասսայական ատելություն, այլև համարում են, որ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների ցուցադրությունը գալիք սերունդներին և ամբողջ աշխարհին` բնականոն է։

Ադրբեջանում բացված «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար. ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը

«Պատմությունն ապացուցել է` եթե անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվում ժամանակին բռնապետներին և նրանց ագրեսիան կասեցնելու համար, այն սովորաբար դադարում է լինել տեղային խնդիր և տարածվում է ամբողջ աշխարհում»,- դիմելով եվրոպացի գործընկերներին՝ ասել է Մարուքյանը։

Նա կոչ է արել հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի գործողությունները դատապարտելու համար և շեշտել՝ այսպես կոչված «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի։

159
թեգերը:
Իլհամ Ալիև, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ), Էդմոն Մարուքյան, պուրակ, Բաքու
Ըստ թեմայի
Փաշինյանը գեներալներին խոստացել է պատերազմի պարտության պատճառները չքննել. Մարուքյան
Ո՞ւր է մեր ԱԳՆ հայտարարությունը. Մարուքյանը մեղադրեց իշխանությանն անգործության համար
Մինսկի խմբի համանախագահները չեն կարողանում պատերազմից հետո Արցախ այցելել. Մարուքյան
Կուբա

«Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»

4
(Թարմացված է 21:42 19.04.2021)
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորը գիտեն, որ Հայաստանին և Կուբային միավորում է երկու հանգամանք՝ երկուսն էլ անմիջական առնչություն ունեն ԵԱՏՄ-ի հետ՝ Հայաստանը՝ որպես լիիրավ անդամ, Կուբան՝ որպես դիտորդ, և երկուսն էլ ընդհանուր սահման չունեն այդ կազմակերպության հետ։

Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով

Ինչո՞ւ եմ որոշել այսօր խոսել Կուբայի մասին. ապրիլի 19-ին, Հավանայում ավարտվում է ոչ միայն Կուբայի կոմունիստական կուսակցության քառօրյա համագումարը, այլև փաստորեն ավարտվում է Կաստրոների դարաշրջանը, քանզի Ֆիդել Կաստրոյի կրտսեր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին, միակ կուսակցության առաջնորդի պաշտոնում այսուհետ փոխարինելու է Միգել Դիաս-Կանելը։ Նա Կուբայի նախագահն է, բայց, ինչպես և ժամանակակից Հայաստանում, նախագահին ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ խորհրդարանը, հենց այդ պատճառով երկու երկրներում էլ նախագահը սահմանափակ լիազորություններ ունի։

Երկնաքար. արխիվային լուսանկար
© CC BY 2.0 / Hubble ESA / Artist's view of watery asteroid in white dwarf star system GD 61

​Այ հիմա Միգել Դիաս-Կանելը լիակատար իշխանություն կունենա, որովհետև գոնե առայժմ Կուբան մնում է սոցիալիստական պետություն, իսկ մեր ավագ սերնդի ներկայացուցիչները հաստատ հիշում են, թե ինչպիսին էր սոցիալիստական Հայաստանը։ Իհարկե, ամեն ինչ էլի որոշվում էր Բաղրամյան պողոտայի այն շենքում, որտեղ այժմ նիստեր է անցկացնում մեր պառլամետը, պարզապես Սովետի օրոք այնտեղ նստում էին կոմունիստները, որոնք որոշում էին ամեն ինչ, իսկ խորհրդարանը, որը ժամանակ առ ժամանակ հավաքվում էր Մելիք Ադամյան փողոցի նիստերի դահլիճում, ուղղակի միահամուռ հավանություն էր տալիս Կոմկուսի Կենտկոմից ստացված բոլոր օրինագծերին։

​Արդյոք համեմատաբար երիտասարդ Միգել Դիաս-Կանելը, որն այսօր դեռ 60 տարեկան է, իսկ 61-ը կբոլորի վաղը՝ երեքշաբթի օրը, կարո՞ղ է ստանձնել, այսպես ասենք՝ կուբայական Գորբաչովի դերը և արմատական բարեփոխումներ իրականացնել, որոնք ի վերջո կհանգեցնեն բազմակարծության և ժողովրդավարության հաղթանակին։ Հենց այս մասին են վիճաբանում բազմաթիվ վերլուծաբաններ, սակայն թող ներեն ինձ տարբեր երկրների մեկնաբանները, բայց պիտի ասեմ՝ գոնե այս դեպքում ես նրանց հոռետեսական կանխատեսումներին մեծ, շատ մեծ վերապահումներով են վերաբերվում՝ հիշելով անհերքելի փաստը. նույնիսկ առաջատար ամերիկացի վերլուծաբանները խոստովանել են, որ 80-ականներին չեն կարողացել ճիշտ կանխատեսել այն, ինչ 90-ականների սկզբին տեղի ունեցավ հզոր տերությունում՝ Խորհրդային Միությունում։

Ստախոսը երբեք հաջողություն չէր ունենա, եթե մենք հակված չլինեինք հավատալ իր ստերին

​Իհարկե, կան օբյեկտիվ գործընթացներ, որոնք առաջիկա տարիներին իրենց ազդեցությունն են գործելու Կուբայում տիրող իրավիճակի վրա։ Օրինակ՝ օրեցօր ընդլայնվող տեղեկատվական ազատությունը։ Հիշեցնեմ, որ դեռ Սովետի ճահճացման տարիներին հայտնի գրող Ալեքսանդր Սոլժենիցինը փաստել էր՝ այս պետությունը խարսխվում է ստի վրա, եթե հանկարծ գոնե մեկ օր բոլորը հրաժարվեն ստից, այս իշխանությունը կտապալվի։ Համաձայնե՛ք, մոտավորապես այդպես էլ եղավ։ Ավելին, կարծում եմ, որ այս ձևակերպումը՝ «եթե բոլորը գոնե մի օր հրաժարվեն ստից, իշխանությունները կտապալվեն» ամենատարբեր երկրներում շատ հրատապ է մինչև հիմա։ Հասկանում եք, չէ՞, թե կոնկրետ որ երկիրը նկատի ունեմ։ Իհարկե, Հյուսիսային Կորեան։

​Սակայն երևի ճիշտ են նաև այն փորձագետները, որոնք պնդում են՝ Սովետը քանդվեց հիմնականում տնտեսական գործոնների պատճառով։ Այս առումով իրավիճակը Կուբայում ամենևին էլ մխիթարական չէ։ Երբ կազմալուծվեց Խորհրդային Միությունը, Կուբան միանգամից զրկվեց հսկայական օգնությունից, որը ստանում էր Մոսկվայից։ Իսկ անհավատալի էժան նավթից Հավանան զրկվեց այն ժամանակ, երբ այդ նավթը փաստորեն որպես նվեր մատուցող Ուգո Չավեսի մահից հետո Վենեսուելայում բազում անլուծելի պրոբլեմներ առաջացան, վերացավ նույնիսկ զուգարանի թուղթը։

​Ընդամենը երկու օրինակ բերեմ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է խորհրդային տիպի սոցիալիզմը խոչընդոտում Կուբայի տնտեսության զարգացմանը։ Շատերը հավատացած են, թե բոլոր կողմերից ծովերով ու օվկիանոսներով շրջապատված Կուբա կղզում էժան ծովամթերքը լիքն է։ Չարաչար սխալվում եք՝ ծովամթերք հիմնականում կարող եք ըմբոշխնել ռեստորաններում, որտեղ այն շատ թանկ է, որովհետև ամսական 30 դոլար ստացող կուբացին ռեստորան չի գնում, օտարերկրյա զբոսաշրջիկներն են գնում։ Ու սա հետևանք է այն բանի, որ ձկնորսությամբ զբաղվում է հիմնականում միայն պետությունը, որը բազում խոչընդոտներ է հարուցում մասնավորի համար։

​Նույնն է վիճակը նաև կովաբուծության բնագավառում, ինչի արդյունքում խիստ սահմանափակ է ազատ վաճառվող տավարի մսի ծավալը։ Հիշո՞ւմ եք՝ Ստալինի մահից հետո երկրի փաստացի ղեկավար դարձավ Գեորգի Մալենկովը, և եթե Իոսիֆ Վիսարիոնովիչի օրոք գյուղացուն թույլատրում էին պահել ընդամենը երկու ոչխար և մեկ կով, ապա Մալենկովը վերացրեց այդ սահմանափակումը, և ժողովրդի կողմից արժանացավ այս գովասանական երկտողին. «Ցավդ տանեմ, Մալենկով, տասը ոչխար, հինգը կով»։ Արդյոք Կուբայի նոր ղեկավարին էլ ժողովուրդը երկտող կձոնի։

Ինչպես սիրում են ասել հայաստանցի վերլուծաբանները՝ ժամանակը ցույց կտա։

 

4
թեգերը:
ԽՍՀՄ, Կուբայի Հանրապետություն
Ըստ թեմայի
Պատվաստանյութ՝ ճանաչումից հրաժարվելու դիմաց, կամ Չինաստանի և Պարագվայի յուրօրինակ շփումը
Արքայազն Ֆիլիպ. «Ես ուղղակի կամ, ու վե՛րջ»
Ռեկորդակիր կողոպուտը, կամ ինչպես վնասված անվադողը «փրկեց» Վան Գոգի 20 կտավը