00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լոռեցի տիկնիկագործ. «Տիկնիկներս կարծես շնչավոր մարդիկ են, քիչ է մնում խոսեն»

© Sputnik / Адрине ТоросянКуклы Мартуи Саргсян
Куклы Мартуи Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վանաձորցի Մարտուհի Սարգսյանը շուրջ 45 տարի է՝ զբաղվում է հայ ազգային տարազով: «Լոռու տարազը ձևափոխությունների չի ենթարկվել», - պատմում է Մարտուհին, ով փոքր տղայի ու նրա ծնողների կերպարներով է կերտել Լոռու տարազը ՝ ընտանիքի հորը ներկայացնելով որպես մեծ յափնջիով հաղթանդամ տղամարդ:

Ադրինե Թորոսյան, Sputnik.

Sputnik Արմենիայի թղթակցին դիմավորել է հերոսուհու փոքրիկ տղան` նույնպես յափնջիով, գառան մորթուց գլխարկը գլխին:

Տիկին Մարտուհու աշխատանքի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ տարազի համար օգտագործվող կտորները նրա վրձնի աշխատանքներն են: Օրինակ` Սիամանթոյի մոր տարազը կերտելիս վարպետը միագույն կանաչը զարդանախշված կտորի է վերածել: Նա այժմ ժողովրդի օգնությանն է դիմում: Մարդիկ նրան են տալիս ապուպապերի հին, պահպանված նկարները, քանի որ դրանց միջոցով ոչ միայն տարազն է հնարավոր լինում ամբողջացնել, այլև` կենդանի պատմությունը: Այդ տարազները ներկայացնող տիկնիկներն էլ համարյա թե շնչավոր մարդիկ են դառնում, որոնք քիչ է մնում խոսեն, իրենց պատմությունները պատմեն:

«Տեսնու՞մ եք այս կնոջը` երեխայի հետ, այդ ինչու՞ է երեխան անհանգիստ հետ նայում, նրան ավելի շատ պետք է իր մայրիկը հետաքրքրի, չէ՞, բայց նա հետ է նայում, այսինքն՝ ոսոխի ջարդից, կոտորածից, հարվածից է վախենում: Մայրն անհանգստացած նայում է երեխային, երեխան էլ՝ դեպի յաթաղանը-տարազը», — մոր ու մանկան տիկնիկներին է անդրադառնում վարպետը:

«Ընտանիք ունեմ, որը եկել է Սասունից, տեղափոխվել Լենինգրադ, երկար տարիներ այնտեղ է ապրել, հետո ինչ-ինչ պատճառներով տեղափոխվել է Կրասնոդար: Ու այդ տեղեկություններն այնտեղից արդեն գալիս են լուսանկարների միջոցով,- սասունցի զույգի տարազի ստեղծման մասին է խոսում տիկին Մարտուհին,- Ես կարողացա լուսանկարներից վերցնել, այս տարազը ստեղծել: Կարող եմ նաև ասել, որ նրանց բարեկամները, նրանց թոռը կամ երևի թոռան թոռը Կիրովականում՝ այժմյան Վանաձորում են բնակվում: Նրանք են ինձ տվել լուսանկարները»:

Մեր ազգային ավանդական հագուստը ներկայացնող տիկին Մարտուհու «Ծովից ծով» կոչվող հավաքածուն ներառում է չորս հազար տարուց ավելի պատմություն՝ Տիգրան Մեծի թագավորության ժամանակաշրջանից մինչև թիֆլիսահայերի կենցաղն ու սովորույթները:

© Sputnik / Адрине ТоросянՄարտուհի Սարգսյանի աշխատանքներից
Куклы Мартуи Саргсян - Sputnik Արմենիա
Մարտուհի Սարգսյանի աշխատանքներից

Հայաստանի ամեն մի բնակավայր ունեցել է իր տարազը, եղել են աննշան նմանություններ, տարբերվել են՝ թևերի ձևվածքով, զարդանախշերով, գույներով: Մեր ազգային տարազին բնորոշ հիմնական ընդհանրական գծերից են՝ կարմիր, կանաչ, կապույտ գույների առատությունը, ծաղկավոր կտորները, գլխաշորերը, աղջիկների առատ հյուսքերը, հարսնացուների երկգույն քողը՝ կարմիր ու սպիտակ (կարմիրը, որպես պտղաբերության, արիության, հաղթանակի, նաև խոհեմության խորհրդանիշ), հարսի ուսին գցվող լավաշը, ինչը պահպանվել է նաև մեր օրերում:

«Իհարկե շատ-շատ հին պատմություն ունի լավաշը, հայկական հացն է՝ մանավանդ մեր լեռնային շրջաններում տարածված: Ինչու՞ լավաշ հաց, որովհետև ջրերը սառել են ձմեռը, հնարավոր չի եղել աղբյուրներից ջուր բերել: Կանայք կամ տղամարդիկ էշերով, ջորիներով էին ջուրը բերում գյուղամիջից, մի աղբյուր էր ամբողջ գյուղում, ու դրանից էին օգտվում: Ու որ ամեն օր հաց չթխվի, առաջացել է մեր շատ շնորհքով հացթուխների հորինած՝ լավաշ հացը, որ երկար է դիմանում՝վեց ամիս մինչև, կարելի է թրջել, նորից օգտագործել, չի փչանում»,-ազգային սովորությանը զուգահեռ լավաշ հացի ստեղծման նախապատմությունն է անում տիկին Մարտուհին:

Վաղ միջնադարում հայերի շրջանում նկատելի է եղել ինչպես արաբ, այնպես էլ բյուզանդական տարազների ազդեցությունը։ Իսկ ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է նաև թուրք, թաթար և քուրդ նվաճողների ազդեցությանը: Եվ փոխադարձաբար մեր տարազն էլ հարևանների վրա է թողել իր հետքը:

«Եղել է դեպք, որ շրջագայության կամ երևի հենց պատերազմի ժամանակ թագավորն իր հետ բերել է կնոջը, թագուհին թրջված է եղել անձրևի տակ, ու մեր հայ դերձակները նրա համար նոր հագուստ են կարել: Իհարկե դա պիտի անպայման հայկական տեսակը լիներ, բայց քանի որ նրա թրջված շորերը մնացել են մեր հայ դերձակների մոտ, դրանցից բավականին նոր-նոր մասեր են վերցրել, ու դա էլ մտել է մեր տարազի մեջ արդեն»,-տարբեր մշակույթների փոխազդեցության մասին է խոսում ազգային տարազի վարպետը:

Ասեղնագործությունը, ձեռագործ աշխատանքը կարևոր տեղ է զբաղեցրել հագուստի ձևավորման մեջ: Ավելի բարձր խավի ներկայացուցիչները կրել են արծաթե, ոսկե մանրաթելերով, ժանյակներով գործված զգեստներ: Ամուսնացող աղջիկներն իրենց օժիտի մեջ անպայման դրել են իրենց ձեռքով պատրաստված աշխատանքներ՝ ծածկոցներ, գոգնոցներ: Գոգնոցը պարտադիր պարագա է եղել զգեստավորման մեջ: Անձնահատուկ գեղեցկություն են ունեցել թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Որպես գլխի ծածկոցներ օգտագործվել են քողերը: Ընդունված էր, որ ամուսնացած կանանց բերաններն անպայման փակ լինեին, քանի որ հայ հարսներն ամոթխած էին, իրավունք չունեին տան մեծերի, տղամարդկանց հետ խոսել, այն էլ՝ բարձր ձայնով: Հագուստի մեջ կարևոր դեր է ունեցել նաև կանացի զարդարանքը՝ ուլունքներ, մանյակներ, վզնոց-ապարանջաններ, թևնոց, գոտի: Տարազի համալիր կազմող գլխի հարմարանքի, գլխանոցի վրա ամուսնացած կանայք ունեցել են կոպեկներ, ի տարբերություն նրանց, օրիորդները գլխանոցի վրա դրամներ չեն կրել, ոչ էլ գոտի:

© Sputnik / Адрине ТоросянՄարտուհի Սարգսյանի աշխատանքներից
Куклы Мартуи Саргсян - Sputnik Արմենիա
Մարտուհի Սարգսյանի աշխատանքներից

«Դրամները ընտանիքի ապրելաձևը, ապրելաոճը ավելի լավ ցույց տալու միջոց էին: Հիմա էլ, մեր ժամանակներում էլ, գիտենք, որ տղամարդիկ, տան ղեկավարները աշխատում են իրենց աղջիկներին, կանանց ամենագեղեցիկ, ամենաթանկարժեք զարդերով զարդարեն: Մինչև անգամ այն ժամանակ, եթե դրամները արծաթից են եղել, աշխատել են մեջտեղի մասում՝ ճակատի վրա, գոնե մեկը ոսկեդրամ լիներ: Իսկ ավելի հարուստները միայն ոսկյա են ունեցել: Եթե ուշադիր լինեք, բոլոր իմ աշխատանքներում այդ ոսկեդրամները ճակատանոցների վրա կան, և աշխատել եմ բոլորին շատ հարուստ ստեղծել, որովհետև իրոք մեր հայերը աշխատավոր մարդիկ են եղել, աշխատասեր մարդիկ են եղել, ստեղծող, արարող ու արժանի է, որ հենց ոսկեդրամներով լինեն մեր բոլոր կանայք»,-ասում է տիկին Մարտուհին:

Ավանդական հագուստ է եղել տղամարդու չերքեզին, որ կրել են շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց դրա հասարակական վայրում երևալը, մինչև անգամ շոգ եղանակին գյուղամեջ դուրս գալը պատվաբեր չի եղել տղամարդկանց համար:

Տիկին Մարտուհին իր տիկնիկների կերպարները կերտելիս պահպանում է Լոռվա տարազի բոլոր առանձնահատկությունները: Իսկ ազգային տարազը պահպանվել է մինչև 19-րդ դարավերջ, հետո աստիճանաբար սկսել է տեղը զիջել եվրոպական զգեստներին։ Ազգային տարազի վարպետը, սակայն, ուրախությամբ է նկատում, որ մերօրյա նորաձևության մեջ հայկական տարազներից այժմ ինչ-որ կտորներ են օգտագործվում` թևնոցներ, վզնոցներ, մինչև անգամ գոտիներ, գործվածքներ:

 

 

 

Լրահոս
0