00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փորձագետ. 5 տարուց պատկառելի թվով գիտնական զինվորականներ կունենանք

© Photo : RazmInfoАрцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսեց հայկական բանակի առավելությունների ու նորամուծությունների մասին

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. Հայկական բանակի առանձնահատկությունն է կրթությունը, զարգացումը, առաջընթացը և կադրերի որակական բարձրացումը, համոզված է Արծրուն Հովհաննիսյանը: Նա կարծում է, որ միմիայն այդ դեպքում բանակը կարող է արդիական լինել ու նորանոր բարձունքների հասնել։ Նա համոզված է, որ եթե մարդը կրթվում է, ուրեմն մշտապես դինամիկայի մեջ է, միշտ կարող է լավ մասնագետ ու հաղթող լինել։

«Կտեսնեք, որ հինգ տարի հետո մենք բանակում մեր թվակազմի համեմատ կունենանք գիտական կոչումներ ունեցող զինվորականների պատկառելի քանակություն, իսկ քսան տարի հետո գուցե անճանաչելի լինենք այս առումով։ Որովհետև սա մեր ազգային տեսակի հարցն է»,- նշեց ռազմական փորձագետը։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի վերջին ասուլիսն անցկացվեց Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում, այս փաստն ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը` ավելացնելով, որ այդ կրթօջախը հայ սպաների դարբնոցն է, այն ավելի քան 3-4 հազար սպա է տվել Հայոց բանակին։ Իսկ սպաները բանակի հիմնական կորիզն են։ Արդեն երկու տարի ինստիտուտում գործում է նաև ակադեմիա, և այս տարի այդ ակադեմիան համալսարանի կարգավիճակ կստանա։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարը խոսեց նաև օրերս բացված Ռազմավարական հետազոտությունների ազգային համալսարանի մասին, որ կրկին գործում է ՊՆ-ի ենթակայության ներքո:

«Պատական չէ, որ նախարարի ասուլիսն անցկացվում է Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտում, իսկ Բանակի օրը Եռաբլուր այցելությունից հետո նշում ենք Ռազմավարական հետազոտությունների ազգային համալսարանի բացումը»,- ասաց փորձագետը։

Կրթությունը բանակում առաջնահերթություն է համարում հենց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և իր օրինակով է ոգևորում զինծառայողներին: Նա ամեն տարին սկսում է նոր գրքով, նոր ուղերձով։ Դրանք տարածվում են զորամասերում։

«Պաշտպանության նախարարի տարեմուտի ամենամյա ուղերձները ոչ միայն տարածվում են զորամասերում, այլև նա ամեն տարի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում անցնում է բոլոր զորամիավորումներով, հանդիպում բոլոր սպայակազմերի հետ, դասախոսություններ կարդում` նաև ամփոփելով տվյալ զորամիավորման թերություններն ու առավելությունները, ծանոթացնում իր ուղերձի հիմնադրույթներին»,- հայտնեց Հովհաննիսյանը։

Հայկական բանակի սպառազինության թեման թեև համեմատաբար փակ դաշտ է, սակայն Արծրուն Հովհաննիսյանը նաև ներկայացրեց, թե ինչքանով է հայկական բանակը պատրաստ պաշտպանել երկրի սահմանները։ Նա հիշեցրեց նախարար Օհանյանի խոսքերը, որ դեռևս 2012, 2013 թվականներից սպառազինման խոշորագույն ծրագրերի իրականացման ճանապարհին հասել ենք լուրջ հաջողությունների և շարունակում ենք համալրել սպառազինումը։

«Մենք մշտապես նորագույն տեխնիկա ենք ձեռք բերում։ Անունները նշել չեմ կարող, բայց հայկական զինված ուժերն իր սպառազինության շատ ու շատ տեսակների առումով գերազանցում է Ադրբեջանին, թեև ընդունում ենք, որ որոշ զինատեսակների առումով քանակապես զիջում ենք»,- նշեց փորձագետը։

Արծրուն Հովհաննիսյանը սպառազինության գործոնը բանակի զարգացման երրորդ ուղղությունն է համարում. առաջին տեղում, նրա համոզմամբ, անձնակազմի որակական հատկանիշների երկու ուղղություններն են` ոգեղեն, գաղափարական, ինչպես նաև պատրաստության։ Հովհաննիսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ 2014-2015 թվականներին հայկական զինուժը հագեցել է կառավարման սարքավորումներով, հետախուզության միջոցներով, տեսասարքավորումներով, այսինքն` այն ամենով, ինչն օգնում է սահմանային ծառայությունն ավելի անվտանգ դարձնել։

 

 

Լրահոս
0