Города мира. Вашингтон

Հայաստանի նախագահը ներկա կգտնվի Միջուկային անվտանգության գագաթնաժողովին

19
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը նշեց, որ նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հունվարի 28-ին իր հավատարմագրերը հանձնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն` ԱՄՆ նախագահ Օբաման շնորհավորեց դեսպան Հովհաննիսյանին հավատարմագրման կապակցությամբ և համոզմունք հայտնեց, որ դեսպան Հովհաննիսյանի փորձառությունները օգտակար կլինեն հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա փուլում երկու պետությունների բարեկամությունն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու առումով:

Դեսպան Հովհաննիսյանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու ջերմ բարեմաղթանքները: Նա նաև նշեց, որ նախագահ Սարգսյանը ներկա կգտնվի այս տարի Վաշինգտոնում անցկացվող Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, ինչի համար նախագահ Օբաման հայտնեց իր երախտագիտությունը՝ միաժամանակ բարձր գնահատելով Հայաստանի հանձնառությունը միջուկային անվտանգության այս նախաձեռնությանը:

Իր ուղերձում նախագահ Օբաման նշեց, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտրային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս:

 

 

19