Международный аэропорт Звартноц

Եղանակի պատճառով «Զվարթնոցում» ոչ մի չվերթ չի հետաձգվել

30
Այսօր արդեն ետևում են ցուրտ գիշերներն ու առատ ձյունը, և դրանք, ինչպես Sputnik ռադիոկայանին տեղեկացրեց «Արմենիա - միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը, օդանավակայանի աշխատանքին որևէ կերպ չեն խոչընդոտել

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի — Sputnik. Օրերս տեղեկատվություն էր տարածվել, թե եղանակի պատճառով հետաձգվել են Դոնի Ռոստով — Երևան չվերթերից մի քանիսը, սակայն Գևորգ Աբրահամյանը տեղեկացրեց, որ օդանավակայանը դրա հետ կապ չունի, ու այս պահին հետաձգված կամ չեղարկված չվերթեր չկան:

«Այս պահի դրությամբ օդանավակայանում որևէ խնդիր չկա, բոլոր չվերթերն իրականացվել են ժամանակին, առաջիկայում սպասվող չվերթերը ևս չեն ուշանա: Նույնիսկ հունվարի սկզբի առատ ձյան ժամանակ օդանակայանի աշխատակիցներն ամեն ինչ արել են, որպեսզի ոչ մի չվերթ չուշանա: Այսինքն` ձյան պատճառով ոչ մի չվերթ չի հետաձգվել: Կարելի է ասել, որ օդանավակայանի բոլոր ծառայությունները գերազանց են աշխատել: Որևէ խնդիր չի առաջացել»,- հավաստիացրեց Աբրահամյանը:

Նա ընդգծեց, որ օդանավակայանը նախատեսված է շատ ավելի խիստ եղանակային պայմաններում աշխատելու համար, այնպես որ վերջին 44 տարվա ընթացքում գրանցված ամենացուրտ օրը նույնպես օդանավակայանն աշխատել է ըստ ժամանակացույցի։

 

 

30