Литературно-музыкальный вечер посвященный Сергею Есенину

Հյուսիսից եկած բանաստեղծը. Սերգեյ Եսենինին նվիրված երեկո Երևանում

384
(Թարմացված է 14:29 30.01.2016)
«Ձեր Շիրազը որքան էլ թովիչ, բայց էլի ինձ Ռյազանն է գերում». այս տողերը ռուս մեծ բանաստեղծ Սերգեյ Եսենինը գրել է հայ գեղեցկուհի Շահանեի հետ հանդիպումից հետո

Անի Լիպարիտյան, Sputnik

Եսենինը միշտ երազել է լինել Պարսկաստանում, որի կոլորիտը միշտ գրավել է նրան: Բանաստեղծին չի հաջողվել մեկնել իր երազանքի երկիր, բայց նա եղել է Կովկասում, որտեղ նրան գերել է ռուսաց լեզվի ուսուցչուհի Շահանե Տալյանը:

Բաթումում բնակվող այդ հայ աղջիկն է եղել Եսենինի «Պարսկական մոտիվներ» շարքի ոգեշնչման աղբյուրը, շարքի գլխավոր գործը հենց «Շահանե, դու իմ Շահանե» բանաստեղծությունն է:

Հայտնի է, որ երիտասարդ Եսենինը հանդիպել է բարեկազմ, թխահեր Շահանեին 1924թ.-ին Կովկասում, որտեղ նրան հաջողվել է գերել աղջկան բանաստեղծություններով և ծաղկեփնջերով:

«Սերգեյ Ալեքսանդրովիչը սիրում էր այցելել երեկոյան, թեյ խմել մանդարինի մուրաբայով, որը շատ էր սիրում: Երբ ես նրան ուղարկում էի բանաստեղծություն գրելու, ասում էր՝ արդեն շատ է աշխատել, իսկ հիմա հանգստանում է: Մի անգամ հիվանդացել էի, և երեք օր շարունակ Եսենինը հյուր էր գալիս, թեյ պատրաստում, զրուցում հետս, բանաստեղծություններ կարդում «Հայկական պոեզիայի անթոլոգիայից»: Այդ զրույցների բովանդակությունը չեմ հիշում, բայց կարող եմ նշել, որ դրանք հանգիստ ու պարզ էին»,- իր նամակներում գրել է Շահանեն:

Сергей Александрович Есенин
Սերգեյ Եսենին

Եսենինի մասին հիշողությունները Շահանե Տալյանը պահպանել է մինչև կյանքի վերջ՝ գրեթե 50 տարի երկար ապրելով բանաստեղծից:

Հայաստանում ՌԴ դեսպանատանը հունվարի 29-ին «Դիվանագիտական նոտաներ» նախագծի շրջանակում կայացավ «Սակայն չի սառել իմ հոգին բնավ…» գրական-երաժշտական երեկոն՝ նվիրված Սերգեյ Եսենինին:

«Սա նոր տարում մեր առաջին հանդիպումն է, և «Դիվանագիտական նոտաներ» նախագիծը շարունակվում է: Սերգեյ Եսենինի պոեզիան ձգողական ուժ ունի, և հավանաբար դրա ամենամեծ գրավչությունն անկեղծությունն է»,- երեկոյի բացմանն ասաց Հայաստանում ՌԴ դեսպանի կինը՝ Սվետլանա Ռամիշվիլին:

Литературно-музыкальный вечер, посвященный Сергею Есенину. Мастер художественного чтения Анна Микаелян
© Sputnik/ Asatur Yesayants
Սերգեյ Եսենինի հիշատակին նվիրված գրական-երաժշտական երեկո

Երեկոյին ներկա էին նաև Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը դստեր հետ, գիտության և մշակույթի գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Գեղարվեստական ասմունքի վարպետ Աննա Միքայելյանը դաշնակահար Արմեն Աղաջանյանի նվագակացությամբ մեկուկես ժամ ներկայացնում էր բանաստեղծի հուշերը և հատվածներ ինքնակենսագրությունից՝ ուղեկցելով տեքստը Եսենինի կյանքի ժամանակաշրջանի համար բնորոշ բանաստեղծություններով:

Литературно-музыкальный вечер, посвященный Сергею Есенину
© Sputnik/ Asatur Yesayants
Սերգեյ Եսեսնինի հիշատակնի նվիրված գրական-երաժշտական երեկո

Եսենինի շատ ստեղծագործություններում կարելի է թախիծ տեսնել, որը վերքեր է թողել պոետի հոգում: Եթե երիտասարդ տարիներին նա մի քիչ հանդուգն էր ստեղծագործում, ապա հասուն Եսենինի ստեղծագործությունները տարբերվում են յուրահատուկ լիրիկայով: Իր կարճատև կյանքի ընթացքում Եսենինը բազմաթիվ հիանալի ստեղծագործություններ է արարել:

Դրանցից մի քանիսը երաժշտության հնչյունների ներքո հնչեցին երևանյան երեկոյի ընթացքում:

 

 

384