Национальный исследовательский университет обороны МО РА

Գեներալները և բարձրաստիճան պաշտոնյաները կդառնան համալսարանի ուսանող

110
(Թարմացված է 21:52 28.01.2016)
Նոր ռազմական ուսումնական հաստատության «ուսանող» կդառնան Հայաստանի անվտանգության համար պատասխանատու կառույցների ղեկավարները և բարձրաստիճան պաշտոնյաները

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի- Sputnik, Դավիթ Գալստյան. Երևանում Ազգային հետազոտական համալսարանի բացումը նվիրված էր Հայոց բանակի օրվան։

Նախագծի գաղափարը ծնվեց 10 տարի առաջ` Արևմուտքի և Ռուսաստանի նմանատիպ առաջադեմ հաստատությունների համագործակցությամբ։ Համալսարանի ղեկավար, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանի խոսքով` նախագիծն արժանացել է Հարվարդի համալսարանի ռազմավարական վարչության մասնագետների բարձր գնահատականին։

 

Айк Котанджян
© Sputnik/ Асатур Есаянц
Գեներալ-մայոր Հայկ Քոթանջյան

«Մենք փորձել ենք մեր երկրում կիրառել անվտանգության առաջադեմ մշակույթը։ Մեր գործընկերներն աշխարհի լավագույն մասնագետներն են, հետազոտողները և պրոֆեսորները»,- ասաց Քոթանջյանը։

Նրա խոսքով` ինստիտուտը կզբաղվի երկրի կարևորագույն ռազմավարական փաստաթղթերի մշակմամբ։

«Խոսքն այնպիսի փաստաթղթերի մասին է, ինչպես ազգային անվտանգության ռազմավարությունը և առաջին ռազմական դոկտրինի ստեղծումը»,- նշեց գեներալը։

Ինստիտուտում իրականացվող հետազոտությունները կկրեն ոչ միայն ռազմական բնույթ, այլև կրթական։ Քոթանջյանը չի բացառել, որ հետագայում դրանք կօգտագործվեն արդեն ոչ պաշտպանական նշանակության գիտակրթական հաստատություններում։

Национальный исследовательский университет обороны МО РА
© Sputnik/ Asatur Yesayants
Ազգային հետազոտական համալսարան

Հենց այդ պատճառով պաշտպանական համալսարանում կդասավանդեն ոչ միայն ռազմական փորձագետներ, այլև բավական լայն պրոֆիլի մասնագետներ, օրինակ` արևելագետներ։

Национальный исследовательский университет обороны МО РА
© Sputnik/ Asatur Yesayants
Ազգային հետազոտական համալսարան

Հաստատության կարևորության մասին է վկայում այն, որ համալսարանի բացման պաշտոնական մասին մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, երկրի պաշտպանության նախարարը, ինչպես նաև տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները։

 

 

110