00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախ Շուշիում ծնված առաջին երկվորյակը

© Sputnik / Asatur YesayantsАртур Егиазарян
Артур Егиазарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ղարաբաղից բերած միակ «ավարը» ապագա կինս էր, կատակում է պահեստազորի սպան

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Ռազմական փորձագետ, Ղարաբաղյան պատերազմի մասնակից, պահեստազորի սպա Արթուր Եղիազարյանը Sputnik Արմենիա մամուլի միջազգային կենտրոնում Բանակի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմեց, որ ինքն է եղել ազատագրված Շուշիում ծնված առաջին երկվորյակի հայրը։

Հայաստանում ամեն տարի հունվարի 28-ին նշվում է հայկական զինված ուժերի բոլոր զինծառայողների մասնագիտական տոնը` Բանակի օրը։ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն` Նախարարների խորհրդին կից պաշտպանության պետական կոմիտե ստեղծվեց, իսկ դեկտեմբերի 5-ին նախագահի հրամանով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը։ 1992 թվականի հունվարի 28-ին պատմական որոշում կայացվեց «ՀՀ պաշտպանության մասին» և արձանագրվեց Հայկական ազգային բանակի հիմնադրման փաստը։

Կամավորների բանակը

Եղիազարյանի խոսքով` Բանակի օրն, ըստ էության, պաշտպանության նախարարության ստեղծման օրն է, սակայն Ղարաբաղում ռազմական գործողությունները վաղուց էին ընթանում, ու բանակը գոյություն ուներ դեֆակտո։

«Բանակն ավելի վաղուց կար։ Տարերային, կամավորական սկզբունքով, սակայն այն կար։ Այդ պահին պարզապես այդ բոլոր ջոկատները ղեկավարելու մեկ կենտրոն ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ», — ասաց փորձագետը։

Նրա խոսքով` կամավորական շարժումը հայկական բանակի ձևավորման հիմք դրեց, որն ավարտվեց 1992 թվականի կեսերին։ Մինչ այդ ռազմական գործողություններն իրականացնում էին առանձին ջոկատները։ Այդ փուլն ավարտվեց Շուշի քաղաքի ազատագրմամբ, հենց դա էլ եղավ կամավորական ջոկատների պայքարի գագաթնակետը, կարծում է փորձագետը։

Նա կռվել է 1992-93 թվականներին, թեև չի սիրում հիշել այդ մասին։ Նրա խոսքով` շատ արժանի մարդիկ կան, ովքեր այժմ նախկին կամավորների կողքին չեն, այսօր պետք է հենց նրանց հիշել։

«Երբ գնացի կռվելու, երկրորդ կուրսի ուսանող էի։ Շուշիի ազատագրումից հետո ուզում էին այնտեղ հաստատվել։ Ես պատմաբան եմ, այդ իսկ պատճառով գիտեմ քաղաքի պատմական ու մշակութային կարևորության մասին։ Մեզ համար այն պարզապես քաղաք չէր», — պատմում է Եղիազարյանը։

Նա հպարտությամբ է հիշում, որ երիտասարդ տարիներին հայտնվեց Արամ Մանուկյանի անվան ուսումնարանի հիմնադիրների շարքում։

Պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ճանապարհին

Այդ ժամանակ կամավորական ջոկատները ոչ մեկին չէին ենթարկվում։ Շուշիի գրավումից հետո շատ ջոկատներ ցրվեցին` համարելով, որ հասել են հաղթանակի։ Հենց այդ ժամանակ էլ ադրբեջանական բանակը սկսեց լայնածավալ գործողություններ իրականացնել։

«Այդ ժամանակ ես այնպիսի բաներ տեսա, որոնք միայն գրքերում էի տեսել… Ինչպես էին մարդիկ փախչում, Ցեղասպանության տարիների պես», — ասաց Եղիազարյանը։

Պարզ դարձավ, որ զինված խմբերը կենտրոնացված կառավարման անհրաժեշտություն ունեն Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ։ Կարելի է համարել`այդ պահից սկսվեց զինված ուժերի կայացման երկրորդ փուլը, կարծում է փորձագետը։

Կամավորական ջոկատների շնորհիվ սկսեց ձևավորվել կանոնավոր բանակը։ Առանց պարտադիր զորակոչման։ Հենց կամավորները դարձան բանակի առաջին ստորաբաժանումների ստեղծման հիմքը։

1994 թվականի հրադադարի պայմանագրի ստորագրումից հետո մեկնարկեց երրորդ փուլը։ Բանակը սկսեց ձևավորվել զինվորական ծառայության հիմքով։ Կամաց-կամաց կամավորներին սկսեցին փոխարինել երիտասարդ զորակոչիկները։

«Մինչ օրս այդ փուլը շարունակվում է, և մենք պրոֆեսիոնալ բանակ ունենք։ Որոշ կամավորներ պրոֆեսիոնալ զինծառայողներ դարձան, ոմանք էլ սկսեցին լքել բանակի շարքերը», — նշեց Եղիազարյանը։

Նրա խոսքով` վերջին ժամանակաշրջանում կյանքը ցույց տվեց, որ 18-20 տարեկան երիտասարդները ոչնչով չեն զիջում կամավորներին։

Արցախյան պատերազմի ֆենոմենը

Հայերը հայտնի են իրենց ռազմարվեստով, շատ պատմաբաններ են գրել այդ մասին, սակայն բոլոր ունակությունները պետք է ճիշտ օգտագործել, ասում է Եղիազարյանը։

Փորձագետի խոսքով` դրա վառ ապացույցը Ղարաբաղյան պատերազմն էր, որն իր էությամբ ֆենոմենալ բնույթ էր կրում։

«Բոլոր պարամետրերով մենք պետք է պարտվեինք։ Հարձակվող կողմը պետք է 3 անգամ մեծ լինի։ Մեզ մոտ հակառակն էր, մենք գրոհում էինք, այն պարագայում, երբ երեք անգամ զիջում էինք հակառակորդին։ Մենք սակավաթիվ էինք, մեր զենքն ավելի քիչ էր, սակայն մենք ուզում էինք հաղթել», — ասաց Եղիազարյանը։

Փորձագետը կարծում է, որ խաղաղությունն այն ժամանակ է ձեռք բերվում, երբ դու պատրաստ ես պայքարելու։ Հենց հայկական բանակն է խաղաղություն պահպանում տարածաշրջանում` խանգարելով այդ թվում իսլամիստների առաջխաղացմանը։

Այդ պատճառով, սպայի խոսքով, անհրաժեշտ է մի կողմ դնել բոլոր կասկածներն ու բանակում ծառայելը համարել առաջնահերթ պարտք, քանի որ հայրենի տան պաշտպանությունը յուրաքանչյուրի համար սկսվում է երկրի սահմանների պաշտպանությունից։

Նա արդեն ծառայության է ուղարկել իր երեք որդուն, որոնցից երկուսն անկախ Շուշիում ծնված երկվորյակներն են։

 

 

 

Լրահոս
0