Зима в Ереване

Հայաստանում բազմաթիվ փակ ու դժվարանցանելի ճանապարհներ կան

32
(Թարմացված է 12:19 28.01.2016)
ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ԵՐԵՎԱՆ, 28 հունվարի — Sputnik. Փակ են Արագածոտնի մարզի Միջնատուն, Շենկանի համայնքների, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ, Մեծ-Սարիար — Կրաշեն, Վերին Գետաշեն-Մադինա, ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները (բեռնատար ավտոմեքենաների համար), Սոթք-Քարվաճառ, Գորիս-Սիսիան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները:

Նշված ճանապարհահատվածներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ Վայոց ձորի մարզում, Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի:

ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

 

32