00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի այցեքարտը պետք է դառնա կոռուպցիայի ցածր մակարդակը

© Sputnik / Asatur Yesayants Зима в Армении
Зима в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Transparency International միջազգային կազմակերպությունը կազմել է 2015 թվականի ամենակոռումպացված երկրների վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 27 հունվարի — Sputnik, Անի Լիպարիտյան. Այն, որ Հայաստանը հայտնվել է Transparency International-ի «Կոռուպցիայի ընկալման ինդեքսի» 95-րդ տեղում, նշանակում է, որ պետք է շարունակել պայքարն ավելի լավ տեղ զբաղեցնելու համար, կարծում է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը։

Transparency International միջազգային հասարակական կազմակերպության կազմած վարկանիշում 168 երկրի շարքում Հայաստանը զբաղեցնում է 95-րդ տեղը։ Սա ԵՏՄ անդամների մեջ լավագույն ցուցանիշն է։ Բելառուսը զբաղեցրել է 107-րդ տեղը, Ղազախստանն ու Ղրղըզստանը՝ 123-րդ տեղը։

«Ինձ համար կանխատեսելի էր այն, որ կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ վարկանիշում ԵՏՄ երկրների լավագույն ցուցանիշն արձանագրել է Հայաստանը։ Կոռուպցիան բավական բարդ երևույթ է, որի դեմ պայքարը երբեք չի դադարի», — ասաց Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը։

Պատգամավորն ավելացրեց, որ բավական է կոռուպցիայի դեմ պայքարի ջանքերը թուլացնել, ու երկիրը միանգամից հայտնվում է վատագույն վիճակում։

«Հարևան երկրների համեմատ մենք լավ դիրք ենք զբաղեցնում։ Եվ սա խոսում է այն մասին, որ մենք պետք է ուժեղացնենք պայքարն ու այն ավելի արդյունավետ դարձնենք», — ասաց Մինասյանը։

Նրա խոսքով՝ տնտեսական ու ներդրումային լավ ցուցանիշներն ուղիղ կապ ունեն այդ չարիքի դեմ պայքարի հետ, քանի որ ինչպես այլ երկրներում Հայաստանում նույնպես բացակայում են բնական ռեսուրսները։

Դա կարող է լավ եկամուտ ապահովել մրցակցության, ներդրումների ու ֆինանսների դաշտում։ Ըստ պատգամավորի՝ Հայաստանում մեծ շուկա ու մեծ տնտեսական հնարավորություններ չկան, այդ պատճառով երկրի այցեքարտը պետք է դառնա կոռուպցիայի ցածր մակարդակը։

Հայ ազգային կոնգրեսի քարտուղար Արամ Մանուկյանն իր հերթին նշեց, որ եթե «վերևից» ավելի լավ վերահսկողություն լինի, ապա քաղաքացիներն իրենք կաշառք չեն տա։

«Ես երկար տարիներ հետևում եմ տարբեր միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ու մոտավորապես 15 տարի առաջ Հայաստանը գտնվում էր 74-75-րդ տեղում։ Իշխանափոխությունից հետո պատկերը կտրուկ փոխվեց», — ասաց Մանուկյանը։

Նա ավելացրեց, որ Հայաստանն արդեն որերորդ տարին է՝ հիվանդ մարդու նման գտնվում է կայուն ծանր վիճակում։

Մանուկյանը նշեց, որ բոլոր գումարները, որոնք Հայաստանը ստանում է կոռուպցիայի դեմ պայքարելու համար, պետք է այնպես ծախսել, որ երկրում կոռուպցիայի հետ կապված իրավիճակը բարելավվի։

Transparency International-ի գնահատմամբ՝ 2015 թվականին Հայաստանը 100 հնարավոր միավորից հավաքել է 35 միավոր։ Հայաստանը 95-րդ տեղը կիսում է Մալիի, Մեքսիկայի ու Ֆիլիպինների հետ։

Վարկանիշային աղյուսակում երկրները գնահատվել են 0-100 բալանոց համակարգով։ Անցյալ տարվա համեմատ Հայաստանը իջել է մեկ հորիզոնականով։ 2014 թվականին Հայաստանը 37 միավորով զբաղեցնում էր 94-րդ տեղը։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Դանիան` 91 միավորով, երկրորդ ու երրորդ տեղերում են Ֆինլանդիան ու Շվեդիան։ Չորրորդ տարին անընդմեջ ցուցակի վերջին հորիզոնականն են զբաղեցնում Հյուսիսային Կորեան ու Սոմալին։

Ռուսաստանն ու Ադրբեջանը զբաղեցնում են 119-րդ տեղը, Վրաստանը` 48-րդ տեղը, Իրանը` 130-րդը։

 

 

Լրահոս
0