00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքական մամուլ. հակահայկական զեկույցների հեղինակները կաշառված են

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցУчастие председателя Государственной Думы С.Е.Нарышкина в сессии ПАСЕ
Участие председателя Государственной Думы С.Е.Нарышкина в сессии ПАСЕ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հունվարի 25 –ին Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: ԵԽԽՎ նստաշրջանի օրակարգում ներառված է հակահայկական երկու զեկույց: Դեռևս անցած տարեվերջից հայկական տարբեր պատվիրակություններ ու դիվանագիտական կառույցներ քայլեր էին ձեռնարկում այս զեկույցների քվեարկությունը տապալելու ուղղությամբ:

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. ԵԽԽՎ օրակարգում ներառված հակահայկական նախագծերից մեկը բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված շրջաններում» զեկույցն է, մյուսը՝ Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկվում են ջրից»՝ Սարսանգի ջրամբարին վերաբերող զեկույցը։

Հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում նախատեսվում են լսումներ զեկույցների շուրջ։ Այս զեկույցների քվեարկությունը տապալելու նպատակով ԵԽԽՎ պատվիրակության անդամներն ու առանձին պատգամավորներ գործուղվել էին տարբեր երկրներ: Օրերս Թուրքիայում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը:

«Այցը իմ սեփական նախաձեռնությամբ էր, որովհետև ես պարբերաբար եմ լինում այնտեղ՝ անկախ իրավիճակից: Սա հետևողական աշխատանք է, որը սկսել ենք տարիներ առաջ: Անկախ իրավիճակից, մենք այդ շփումները չենք դադարեցնում: Այցելեցի Թուրքիայի խորհրդարան և առիթն օգտագործեցի ու հենց խորհրդարանի շենքում այցելեցի հայ պատգամավորներին՝ Սելինա Դողանին, ով բացի սոցիալ-տնտեսական հարցերից, հայկական խնդրի մասին արդեն լուրջ հայտարարություններով է հանդես գալիս: Նա Թուրքիայի երկրորդ քաղաքական ուժն է ներկայացնում՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը: Հանդիպեցի նաև քրդամետ Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Կարո Պալյանի հետ: Նա նույնպես հայկական հարցի մասին հետևողական ելույթներ է ունենում և ընտրվելուց հետո թուրքական խորհրդարանում իր առաջին ելույթը սկսեց հայերենով: Հանդիպեցի նաև իշխող կուսակցության պատգամավոր Մարգար Եսայանի հետ, ով նվիրյալ կուսակցական է, բայց մեր զրույցից հետո որոշակի հույսեր առաջացան, որ նա կարող է մեզ հետ համագործակցել ու քաղաքացիական հասարակության շրջանակում ինչ-որ բան փոխել»,- ասում է Ախոյանը:

Մասնավոր հանդիպումների ու զրույցների ընթացքում ԱԺ պատգամավորը անդրադարձել է նաև ԵԽԽՎ-ում ներկայացված հակահայկական զեկույցներին: Նրա խոսքով՝ Թուրքիայում շատ են ողջամիտ մարդիկ, որի վառ ապացույցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում քննարկվելիք Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ բրիտանացի պատգամավորի ներկայացրած նախագծի առնչությամբ թուրքական մամուլիքննադատական հրապարակումներն են:

Ախոյանը հիշեցրեց դրանցից մի քանիսը. թուրքական հեղինակավոր լրատվամիջոցներից մեկն օրինակ գրել է, որ «Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն բրիտանացի պատգամավոր, զեկույցներից մեկի հեղինակ Ուոլթերին անձամբ է նվիրել Թուրքիայի քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթը: Բրիտանացու կինն, ի դեպ, թրքուհի է: Մամուլը գրում է նաև, որ բրիտանացին Թուրքիայի իշխանություններից ծովափնյա թանկարժեք թաղամասում միլիոնների հասնող առանձնատուն է նվեր ստացել, ինչն ապացույց է, որ նախագծի հեղինակները կաշառված են և խիստ կողմնակալ», — գրում է թուրքական մամուլը:

«Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ խնդրի լուծման ուղղությամբ աշխատում է Մինսկի խումբը, և նման օրինագծերը, որոնք անձնական խնդիրներ լուծելու համար են, կավելացնեն տարածաշրջանի լարվածությունը: Կարևոր է իրավիճակի ճիշտ ներկայացումը, որպեսզի բոլոր պատվիրակները հասկանան, որ իրենք հայտնվել են ծուղակում», — ասում է Արագած Ախոյանը:

Պատգամավորի խոսքով՝ Թուրքիայում կան առողջ ուժեր, որոնք իսկապես սիրում են իրենց երկիրը և առանց վախենալու խոսում են Հայոց ցեղասպանության մասին:

«Այսօրվա Թուրքիայի առաջադեմ քաղաքական գործիչը, առաջադեմ մտավորականը պիտի հասկանա, որ առանց Հայոց ցեղասպանության ճանաչման, առանց դրա հետևանքները վերացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքների Թուրքիան ապագա չունի: Սա նման է մի վերքի, որը կարող է արտաքինից չորանալ, բայց ներսից խորանալ ու փտել, եթե ճիշտ բուժում չանես», — ասում է պատգամավոր Ախոյանը:

Պատգամավորը վստահեցնում է, որ Թուրքիայում կան քաղաքական, մշակութային, հասարակական գործիչներ, ովքեր այս գիտակցությունն ունեն: Այսինքն՝ երկու երկրների շփումներում և խնդրի լուծման հիմքում տեսնում են ապագան կերտելու, անցյալի հետևանքները վերացնելու հարցը: Պետք է առաջ նայել ու, Թուրքիայի քաղաքացիական հասարակության հետ աշխատանքներ տանելով, վերացնել հարյուրամյակներ տևած հակահայկական քարոզչության հետևանքները: Միայն միմյանց օգնելով այս խնդիրը կարող է հարթվել, այլապես հայկական հարցի լուծումը կարող է ևս մի քանի դար տևել: Ախոյանը դիվանագիտության բոլոր ձևերից նախընտրելի է համարում անմիջական երկխոսությունը:

«Միշտ էլ միջնորդավորված խոսակցությունները լինում են բարդ և ոչ արդյունավետ: Երբ Ադրբեջանի ու Ղարաբաղի հարց են բերում-մտցնում առանց այն էլ գրեթե գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերությունների մեջ, իհարկե, աբսուրդ է: Թուրքիայի քաղաքացին պետք է հասկանա, որ սա իր խնդիրը չէ, ու ինքը գերխնդիր ունի՝ հայկական հարցը: Այդ սիրավեպին պետք է վերջ տալ, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ եթե ընտրության հարց լինի, Ադրբեջանը, բնականաբար, հայացքով դեպի Ռուսաստան կթեքվի, ոչ թե Թուրքիա», — համոզված է Արագած Ախոյանը:

 

Լրահոս
0