00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Սա միայն Ոսկեպարի, Կիրանցի կամ Բաղանիսի խնդիրը չէ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:42
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրան կոչում են կոշկակար Գայանե

© Sputnik / Asatur YesayantsМастерица-сапожник Гаяне Гамбарян
Мастерица-сапожник Гаяне Гамбарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կոշտուկներով պատված կանացի ձեռքերը թխկթխկացնում են գործիքներն ու հոգատարության և տարիների փորձի շնորհիվ նոր տեսք տալիս մաշված կոշիկներին: Sputnik Արմենիայի թղթակցի զրուցակիցը կոշկակար կին է՝ Գայանե Ղամբարյանը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Դուռը բացվում է, և հայտնվում ես Գայանե Ղամբարյանի աշխարհում, որտեղ նա օրնիբուն աշխատանքով լուծում է նաև գոյության խնդիրը: Երևանի թաղամասերից մեկում գտնվող կոշկակարանոցից սոսնձի հոտ է գալիս, ամենուրեք կոշկակարի գործիքներ են, հարազատների լուսանկարներ: Գայանեն ընդունում է կոշիկ նորոգելու հերթական պատվերը:

«Ես գոհ եմ, արդեն հինգ տարի է՝ գալիս եմ միայն Գայանեի մոտ: Ինչպես ասում են կոշկարարների շրջանում, նա «մաքուր» ու «թեթև» ձեռք ունի: Երբեք չի ուշացնում գործը, նույնիսկ եթե պատվերները շատ են լինում»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց կոշկակարի հավատարիմ հաճախորդներից մեկը՝ Անահիտ Վարդազարյանը:

Գայանեն ամեն օր առավոտից իրիկուն փորձում է օգնել մյուսներին և միաժամանակ ապրուստի միջոց հայթայթել, նվերներ անել թոռներին: Թաղամասի բնակիչները առանց վարանելու Գայանեի մոտ են գնում, երբ ինչ-որ բան պետք է կարկատել, շտկել կամ սոսնձել:

© Sputnik / Asatur YesayantsԳայանե Ղամբարյան
Мастерица-сапожник Гаяне Гамбарян - Sputnik Արմենիա
Գայանե Ղամբարյան

«Ամուսինս վախճանվեց ութ տարի առաջ»,- սկսեց խոսել կին կոշկակարը և լռեց:

Հոգոց հանեց, սրբեց արցունքները և դադարից հետո ժպիտով շարունակեց:

«17 տարեկան էի, երբ նշանվեցինք: Ամուսինս Երևանում կոշիկի արտադրամաս էր ղեկավարում, կոշիկի գործարաններից մեկի գլխավոր մոդելավորողն էր: Նա է ինձ ամեն ինչ սովորեցրել, ու այսօր ես նրա շնորհիվ եմ կարողանում գումար վաստակել: Եթե այս գործը չլիներ, պիտի մուրացկանություն անեի կամ փողոցներն ավլեի»,- պատմում է Գայանեն՝ առանց գործն ընդհատելու:

Մեծ ընտանիք ունի՝ երեք երեխա, հինգ թոռ, այսինքն մի քանի կարևոր դեր ՝ տնային տնտեսուհու, ընտանիքը կերակրողի, տատիկի, մոր: Թոռներից մեկը դասերից հետո շտապում է օգնել տատիկին:

«Տատիկիս օգնելը դժվար չի, ուզու՞մ եք ցույց տամ»,- ասաց Նարեկը և տատիկին խնդրեց միացնել սրաքարը: Տղան վերցրեց կաշվի կոշտ կտորը և մոտեցրեց գործիքին: «Տեսնո՞ւմ եք՝ դժվար չի»,- ամոթխած ժպիտով ասաց ութ տարեկան թոռնիկը:

Գայանեն երբևէ չի պատկերացրել, որ 50 տարեկանում ստիպված է լինելու մուրճ ու մախաթ վերցնել ձեռքն ու կոշիկ նորոգել՝ սոսնձի հոտը շնչելով:

«Իսկ գիտե՞ք՝ ինչ թխվածքներ է թխում Գայանեն: Նրա հերթական խոհարարական գլուխգործոցից հետո շենքում երկար ժամանակ խմորեղենի հոտը չի անցնում»,- ասում է Գայանեի հարևանուհին:

Գայանեն ժպտում է ու շարունակում գործը:

Կարծիք կա, որ մեր օրերում կոշկակարի մասնագիտությունը հետզհետե անհետանում է և տեղը զիջում ինդուստրիալ արտադրությանը: Վերանում է նաև կոշիկի արտադրության տնայնագործական եղանակը՝ տեղը զիջելով խոշոր ընկերություններին: Հնարավոր է՝ այդպես լինի զարգացած արտադրություն ունեցող երկրներում, բայց հաստատ՝ ոչ Հայաստանում, քանի դեռ շենքերի անկյուններում ծվարած կոշկակարանոցներում իրենց գործն են անում Գայանեն ու նրա տղամարդ գործընկերները: Չէ՞ որ նրանք իրենց թխկթխկոցներով յուրօրինակ ռիթմ են հաղորդում մեր առօրյային:

© Sputnik / Asatur YesayantsԿին կոշկակարը
Мужская профессия в женских руках - Sputnik Արմենիա
Կին կոշկակարը
Լրահոս
0