Սուրբ Սարգիս

Աղի բլիթ կամ սուրբ գիշերվա երազը

5876
(Թարմացված է 17:20 08.02.2020)
Այսօր հայ երիտասարդության համար խորհրդանշական օր է` բոլոր սիրահարների հովանավոր սուրբ Սարգսի տոնը, որը հարյուրամյակների պատմություն ունի: Sputnik Արմենիա պորտալը կպատմի այն մասին, թե ինչպես են հայերը տոնում այս օրը:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Տոնի օրը Ս. Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Սուրբ Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում: Ավանդույթի համաձայն` ով գիշերը երազում ջուր տա, նա էլ կլինի ապագա հարսնացուն կամ էլ փեսացուն:

Ի՞նչ դնել սեղանին Սուրբ Սարգսի տոնին. 5 լավագույն ուտեստ

Տարբեր կարծիքներ կան նաև այն մասին, թե ով պետք է պատրաստի աղի բլիթը: Շատերն ասում են, որ բլիթը պատրաստողը պետք է այրի կին լինի, սակայն իրականում պետք է պատրաստի այնպիսի մի կին, որն ամուսնացած է ու երջանիկ:

«Աղի առկայությունը բլիթում շատ կարևոր է, քանի որ հենց աղն է արթնացնում ենթագիտակցությունն ու մարդուն այս կամ այն երազը «բերում»: Շատերն են իրենց երազներում տեսել ապագա ընտրյալին», — Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:

Соленые лепешки
Арменпресс
Աղի բլիթ

Երազներ

— Հիշու՞մ ես իմ Վոլոդյային, ի՜նչ տղա էր, — հարցնում է աղի բլիթ վաճառող տատիկներից մեկը կողքին կանգնած մյուս տատիկին, — ես 17 տարեկան էի, այնպես էի սպասում այդ օրվան… հավատում էի, որ անպայման կտեսնեմ իմ ապագա ընտրյալին: Այդպես էլ եղավ, ու նույն տարում ամուսնացա:
— Ես էլ եմ երազ տեսել, բայց ոչ թե ամուսնուս, այլ այն տան բակը, որտեղ ապրել եմ ամուսնանալուց հետո», — հիշում է մյուս տատիկը:
— Հիմարություններ են: Չեմ հավատում այս ամենին, — խոսակցությունն ընդհատում է տատիկների կողքին կանգնած տաքսու վարորդ Աշոտը: — Հասկանու՞մ եք՝ դուք երազում տեսնում եք այն, ինչ ցանկանում եք տեսնել ու այն, ինչի մասին մտածում եք»:

Տեսա դասընկերոջս, ամուսնացա ուրիշի հետ. հավատա՞լ, թե՞ ոչ Սուրբ Սարգսի բերած երազին

Սուրբ Սարգիս զորավարը

Պատմությունը վկայում է, որ սուրբ Սարգիսն ապրել է մ.թ. 4-րդ դարում ու հռոմեական բանակի զորավար է եղել: Քրիստոսի հանդեպ ունեցած հավատքի ու քրիստոնեությունը քարոզելու համար հալածանքների է ենթարկվել Հռոմեական կայսրությունում, այնուհետև Պարսկաստանում: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

«Այս տոնի իմաստը սերն է, որը սուրբ Սարգիսը տածել է Աստծու հանդեպ: Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր կյանքն է զոհաբերում ուրիշի համար», — Sputnik ռադիոկայանի եթերում ասել է Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Ավանդույթներ

Այս օրը տանտիրուհիները պետք է խաշիլ, փոխինձ ու աղանձ պատրաստեն:

«Աղանձը տոնի խորհրդանիշն է, չէ՞ որ, երբ սուրբ Սարգիսը կռվի էր գնում, նա իր գրպանը ցորեն էր դնում: Պայքարն այնքան թեժ էր լինում, որ գրպանում ցորենն աղանձի էր վերածվում», — պատմում է ազգագրագետ Ագուլեցին:

Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինձով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին:

Սուրբ Սարգսի տոնն ու կախարդական երազը. հավատո՞ւմ են երևանցիներն աղի բլիթի ուժին. տեսանյութ

Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինձի մեջ թողնի նրա սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Святой Саркис
© Sputnik / Асатур Есаянц
Սուրբ Սարգիս զորավարը
5876
թեգերը:
աղի բլիթ, Սուրբ Սարգիս, Հայաստան