Генрих Мхитарян

Հենրիխ Մխիթարյան. «Շնորհակալություն, Danke, Спасибо!»

117
(Թարմացված է 21:16 22.01.2016)
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իրեն հղած բազմաթիվ շնորհավորանքների համար

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի- Sputnik. Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել ծննդյան 27-րդ տարեդարձի առթիվ ստացած բազմաթիվ շնորհավորանքների համար:

«Կյանքի յուրաքանչյուր օր բացառիկ է: Շնորհակալություն, ձեր շնորհավորանքների շնորհիվ իմ օրն ավելի առանձնահատուկ դարձավ: Շոյվել եմ յուրաքանչյուր հաղորդագրությունից: Շնորհակալություն, Danke, Спасибо!»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը Facebook-ի իր էջում:

Հունվարի 21-ին Հենրիխ Մխիթարյանը նշել է ծննդյան 27-րդ տարեդարձը:

117