00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակամա հյուրախաղեր կամ ինչպես պաշտպանել վայրի կենդանիներին

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցОткрытие нового зоопарка в Уссурийске
Открытие нового зоопарка в Уссурийске - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրու մասնավոր կենդանաբանական այգու անմխիթար վիճակի ֆոնին կրկին ակտիվացել են կենդանիների իրավունքների պաշտպանները

Անի Լիպարիտյան, Sputnik.

Գյումրու կենդանաբանական այգում գտնվող առյուծը սովածությունից այնքան է գլխով խփել իր վանդակի պատին, որ ճակատին վերք է առաջացել:

Գյումրու կենդանաբանական այգում բնակվող հինգ կենդանու ճակատագիրը ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ բրիտանական The Daily Mail-ը կենդանաբանական այգու ողբալի վիճակի մասին ռեպորտաժ ցուցադրեց:

«Շնորհակալություն կամավորներին, որոնք ողջ ընթացքում օգնել են պահել, կերակրել և խնամել կենդանիներին: Կենդանիներն առողջական լուրջ խնդիրներ չունեն: Արջը մորթու հետ կապված խնդիրներ ունի, քանի որ կենդանաբանական այգում ջուր չկար, իսկ առյուծներից մեկը ճակատին վերք ունի, որովհետև նա սովածությունից գլուխն անընդհատ հարվածել է վանդակին»,- լրագրողներին ասաց Համաշխարհային անասնաբուժական կազմակերպության ղեկավար Թագմար Մայերը:

Նա նշեց, որ հիմա կենդանիները վատ հոգեբանական վիճակում են, և դա երևում է նույնիսկ նրանց շարժումներից:

Իսկ օրե՞նքը

Կենդանիների պաշտպանության հարցը հատկապես սրվեց, երբ Հայաստան ժամանեցին օտարերկրյա մասնագետները, ուսումնասիրեցին ոլորտը, այցելեցին Գյումրու կենդանաբանական այգի:

Հայաստանում այդ ոլորտը կանոնակարգվում է «Կենդանական աշխարհի մասին» 2000թ.-ի օրենքով, սակայն, ինչպես պնդում են որոշ կենդանիների պաշտպաններ, գործնականում այն չի գործում: Իսկ ահա երկրի սահմանադրությունում ոչ մի խոսք չկա կենդանիների մասին:

Dingo կազմակերպության համակարգող Գոհար Մանուշակյանը պատմեց, թե ինչպես են Հայաստանում պաշտպանում կենդանիների իրավունքները:

«Շատ վատ են պաշտպանում: Եթե գնահատենք հինգբալանոց համակարգով, ես կարող եմ «երկուս» դնել, որովհետև Հայաստանում կա ընդամենը երկու կազմակերպություն, որոնք զբաղվում են փողոցային կենդանիներով: Բայց փողոցային կենդանիներից բացի, մենք շատ այլ կենդանիներ ունենք, որոնք օգնության և պաշտպանության կարիք ունեն»,- ասաց Մանուշակյանը:

Зоопарк в Гюмри - Sputnik Արմենիա
Գյումրու կենդանաբանական այգու արջերը կտեղափոխվեն Ռումինիա
Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը նշեց, որ երկու տարի առաջ ինքն ու իր գործընկերներն Ազգային ժողով են ուղղել համապատասխան օրինագիծ, բայց այդ հարցն այդպես էլ «կախված» է մնացել օդում:

Նա կարծում է, որ բոլոր ԶԼՄ-ները պետք է այդ հարցը բարձրացնեն, որպեսզի համապատասխան կառույցները նախաձեռնեն տվյալ հարցի քննարկման գործընթացը:

Գոհարին զայրացնում է այն, որ Հայաստանում կենդանիների հետ դաժան վարվելու համար նախատեսվում է ընդամենը 5000 դրամի (շուրջ 10 դոլար) չափով տուգանքով, ինչը ծիծաղելի գումար է:

«Պետք է դիտարկել նաև տերերի պատասխանատվության հարցը, որոնք չեն ստերիլիզացնում իրենց տնային կենդանիներին: Այսինքն եթե մարդն ամորձատում է կենդանուն, ապա նա կասեցնում է վիրուսների և հիվանդությունների տարածումը»,- ասաց նա:

Երեկ Dingo-ի աշխատակիցները փողոցից գտել են լայկա ցեղատեսակի շուն, որի մոտ վեներական սարկոմա է հայտնաբերվել:

«Տերերը չեն ցանկացել բուժել կենդանուն և նրան փողոց են շպրտել: Շան մոտ արյունահոսություն է սկսվել, իսկ դա նշանակում է, որ շրջանում բոլոր շները վարակված են այդ հիվանդությամբ,և նրանք բուժման կարիք ունեն»,- պարզաբանեց Գոհարը:

Sputnik Արմենիա պորտալի զրուցակիցը կարծում է, որ օրենքը պետք է այնպիսին լինի, որ մարդիկ հասկանան` կենդանին առարկա չէ, որին կարելի է շպրտել, տերերը պետք է պատասխանատվություն կրեն նրանց համար:

«Կարծում եմ, որ կախված կենդանիների հետ վարվելու դաժանությունից՝ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել, ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն»,- ասաց կենդանիների սիրահարը:

Նրա խոսքով` նույն «Յունիգրաֆ-իքսը» (թափառական կենդանիների վնասազերծման և ստերիլիզացմամբ զբաղվող ծառայությունը) Հայաստանի պատասխանատու անձանց հատկացնում է ավելի քան մեկ միլիոն դրամ, որպեսզի նրանք քնեցնեն ծեր և ագրեսիվ կենդանիներին, բայց ավելի հաճախ կենդանիներին ուղղակի այրում են, կան ապացույցներ:

WVS մասնագետները, որոնք ժամանել են Հայաստան, Dingo-ի հետ զբաղվում են ստերիլիզացման հարցերով: Նրանք նույնպես հետևել են «Յունիգրաֆ-իքսի» գործունեությանը, սարսափել են ու որոշել հարցը միջազգային մակարդակ տեղափոխել:

Հայաստանի վայրի կենդանիները

Ոչ ազատության մեջ գտնվող վայրի կենդանիների բազմացումը յուրաքանչյուր երկրում կանոնակարգվում է որոշակի օրենքով: Հայաստանում այդ ոլորտը կանոնակարգված չէ, ինչը հող է ստեղծում չարաշահումների համար:

«Մարդն արտոնագիր ունի, նա օրինական հիմունքներով վայրի կենդանիներ է բերում Հայաստան, իսկ հետո անում է այն, ինչ ցանկանում է: Այսինքն մեր երկիրն ըստ էության վերածվում է վայրի կենդանիների շուկայի, քանի որ կան մարդիկ, որոնք իսկապես զբաղվում են դրանց բազմացմամբ»,- պարզաբանեց աղբյուրը:

Նա ավելացրեց նաև, որ նման գործունեությամբ հիմնականում զբաղվում են ռեստորանային համալիրների սեփականատերերը: Մեծ հարց է` Հայաստանում վայրի կենդանիների բազմացումն օրինական գործունեությո՞ւն է, թե ոչ:

Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ կենդանիներին ոչնչացման վտանգ է սպառնում: Օրինակները շատ են:

2014թ.-ին Չիկագոյի կենդանաբանական այգում սպիտակ արջը սառցակալել էր, իսկ Դանիայում հաղորդավարը սպանել էր ճագարին, որպեսզի գրավի հասարակության ուշադրությունը կենդանիների պաշտպանության խնդրի հանդեպ, քանի որ այդ երկրում ամեն տարի ոչնչացնում են դելֆիններին, ու ծովը կարմրում է արյունից, Ինդոնեզիայում կենդանիները զանգվածաբար սատկում են սննդի պակասի պատճառով և այլն:

Լրահոս
0