00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԻԻՀ փոխնախագահ. Հնարավոր է բարձրացնել երկրների հարաբերությունների մակարդակը

© SputnikИран
Иран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Իրանի հետ համագործակցության համակողմանի ընդլայնումը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, Իրանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի- Sputnik. Աշխատանքային այցով Իրանի Իսլամական Հանրապետությունում գտնվող ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունվարի 20-ին հանդիպել է ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին, հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը ողջունել է իրանական կողմի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և ընդգծել, որ ամեն կերպ աջակցելու է դրանց իրագործմանը, հետամուտ է լինելու, որպեսզի դրանք հասնեն իրենց տրամաբանական ավարտին և գործնական կիրառում ստանան։

«Երևանի հետ հարաբերությունների մակարդակի բարձրացման համար Թեհրանը որևէ սահմանափակում չունի։ ԻԻՀ ու ՀՀ միջև հարաբերությունները միշտ էլ լավ ու բարեկամական են եղել: Երկու երկրների միջև հին ժամանակներից սկսած՝ պատմական ու բարի դրացիական կապեր են հաստատված եղել»,- ասել է նա:

ԻԻՀ նախագահի առաջին տեղակալն ընդգծել է, որ Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների շրջանում էլ Իրանը դրական ու կառուցողական կապեր է ունեցել Հայաստանի հետ. «Պատժամիջոցների չեղարկումը և բանկային հարցերի կարգավորումը երկու երկրի բանկային համագործակցությունների համար նոր հնարավորություն են ստեղծում, և հետշրջափակումային փուլում հնարավոր է բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը»,- ասել է Էսհաղ Ջահանգիրին:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը փոխանցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ջերմ ողջույնները, շնորհավորել ԻԻՀ ժողովրդին պատժամիջոցների չեղարկման կապակցությամբ և նշել, որ Իրանի հետ համագործակցությունների համակողմանի ընդլայնումը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։

Անդրադառնալով տրանսպորտային ոլորտում երկու երկրների համատեղ նախագծերին՝ Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է նախագծերի գործադրման համար օգտվել Իրանի ընկերությունների ու կապալառուների կարողություններից, քանի որ հիշյալ ընկերությունները նման նախագծերի իրագործման մեծ փորձ ունեն:

 

 

Լրահոս
0