Новорожденный ребенок

Երեխայի միանվագ նպաստը կտրվի անկանխիկ եղանակով

419
(Թարմացված է 16:21 20.01.2016)
Երեխայի ծննդյան միանվագ նպաստն այսուհետ վճարվելու է անկանխիկ եղանակով: Նախաձեռնության հեղինակներն այս կերպ ցանկանում են բարձրացնել բյուջեի ծախսերի արդյունավետությունը:

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի-Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարծում է, որ նպաստների համար նախատեսված 4 միլիարդ դրամից անկանխիկ վճարման անցնելու դեպքում շուրջ 40 միլիոն դրամ կխնայվի, ընթացակարգերը կպարզեցվեն:

Գործող օրենսդրության համաձայն` առաջին ու երկրորդ երեխայի ծննդյան դեպքում միանվագ վճարվում է 50 հազար դրամ, երրորդ և չորրորդ երեխայի դեպքում՝ 1 միլիոն, իսկ հինգերորդ երեխայի դեպքում 1.5 միլիոն դրամ:

Առաջին և երկրորդ երեխաների համար տրամադրվող 50 հազար դրամները և երրորդ ու չորրորդ երեխայի 500 հազար դրամը կանխիկ է վճարվում: Դրամագլխի համար հաշիվ է բացվում:

Արտեմ Ասատրյանը նշում է, որ այս տարվա ընթացքում ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք կստանա 13500 ընտանիք:

«Ընթացակարգը հնարավորություն է տալիս, որպեսզի քաղաքացին կարողանա անսական 25 հազար դրամ կանխիկ ստանալ, եթե կա դրա անհրաժեշտությունը»,-ասաց Արտեմ Ասատրյանը:

Ի դեպ, այս տարվանից մայրության նպաստ չաշխատող հղիներին տրամադրվող մայրության նպաստները նույնպես կվճարվեն անկանխիկ:

 

 

419

Թշնամին պարտված է. «Կովկաս-2020»–ում հայ–ռուսական զորաշարժերի ամենատպավորիչ կադրերը

4
(Թարմացված է 21:25 24.09.2020)
  • Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում
  • Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում
  • «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո
  • Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ
  • Վարժանքներին մասնակցել են  ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ
  • ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի
  • Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում
  • Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
  • Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին
  • Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները
  • Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»
  • Հայ տանկիստները
  • Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա
  • Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում
  • Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում
  • «Գրադի» համազարկի պահը
  • Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո
  • Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում
  • Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին
  • Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին
Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվեց «Կովկաս-2020» զորավարժությունների գործնական փուլը, որին մասնակցեցին շուրջ 1.5 հազար հայ և ռուս զինծառայող։ Մանրամասները՝ մեր տպավորիչ ֆոտոշարքում։

Մարտական հրաձգություններում ներգրավված էին ՀՀ ՊՆ տարբեր ստորաբաժանումներ, ռուսական ռազմաբազայի սահմանապահներ և զինծառայողներ։

Վարժանքների սցենարի համաձայն` «հակառակորդը» խախտել է պետական սահմանը, որից հետո առաջ գնացել հայկական տարածքում։ Հայ–ռուսական խմբավորումը սահմանապահների հետ համատեղ սկզբում կանգնեցրեց պայմանական հակառակորդի ստորաբաժանումների առաջխաղացումը, այնուհետև դուրս շպրտեց նրանց երկրի սահմաններից։

Հայաստանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում  մարտավարական գործողություններին  ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 1.5 հազար մարդ և շուրջ 300 միավոր  ռազմական տեխնիկա, այդ թվում երկու երկրների օպերատիվ–մարտավարական, բանակային և անօդաչու ավիացիան։

«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։

4
  • Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Զինծառայողը ազդանշանային հրթիռ է արձակում

  • Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020»  ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Հայ և ռուս զինծառայողները մարտական մարտավարական գործողություններ են փորձարկում «Ալագյազ» զորավարժարանում «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում

  • «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո
    © Sputnik / Andranik Ghazaryan

    «Կալաշնիկով» ինքնաձիգի փոշոտ փողը զորավարժությունների գործնական փուլից հետո

  • Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Տեխնիկան կրակ է բացել գրոհող պայմանական հակառակորդի ուղղությամբ

  • Վարժանքներին մասնակցել են  ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Վարժանքներին մասնակցել են ռազմական և ռազմատրանսպորտային ուղղաթիռներ

  • ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի
    © Sputnik / Andranik Ghazaryan

    ՀՀ ԶՈւ զրահատեխնիկան դիմում է հակագրոհի

  • Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ–ռուսական խմբավորման «թիկունքը» զորավարժությունների ընթացքում

  • Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Զորավարժություններին մասնակցել է շուրջ 300 միավոր տեխնիկա, այդ թվում տանկեր և հետևակի մարտական մեքենաներ

  • Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին
    © Sputnik / Asatur Yesayants

    Հրամանատարական կազմը հետևում է զորավարժություններին

  • Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները
    © Sputnik / Asatur Yesayants

    Զորավարժություններին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողները

  • Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»
    © Sputnik / Asatur Yesayants

    Պայմանական հակառակորդի դիրքերի ուղղությամբ կրակ են բացել, այդ թվում «Գրադից»

  • Հայ տանկիստները
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ տանկիստները

  • Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա
    © Sputnik / Andranik Ghazaryan

    Տարբերակող գրություն՝ հրետանավորի սաղավարտի վրա

  • Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում
    © Sputnik / Asatur Yesayants

    Ռազմատրանսպորտային ուղղաթիռները զորավարժարանի երկնքում

  • Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում
    © Sputnik / Asatur Yesayants

    Սահմանները միայն մարդիկ չեն պաշտպանում

  • «Գրադի» համազարկի պահը
    © Sputnik / Asatur Yesayants

    «Գրադի» համազարկի պահը

  • Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո
    © Sputnik / Asatur Yesayants

    Հայ զինծառայողները զորավարժությունների ավարտից հետո

  • Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում
    © Sputnik / Asatur Yesayants

    Մի-24-ը ջերմային թակարդներ է արձակում

  • Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Հետևակի մարտական մեքենաներն ու տանկերը հայկական մոտակա գյուղի ֆոնին

  • Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին
    © Sputnik / Asatur Yesayants

    Մի-24-ը Հայաստանի և Ռուսաստանի դրոշների ֆոնին

թեգերը:
«Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն, զորավարժարան, Զորավարժություններ
Ըստ թեմայի
«Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ»․ Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին
«Կովկաս -2020» զորավարժությունների ժամանակ Հայաստանում ավիացիա է գործարկվել
«Կովկաս – 2020». միջազգային զորավարժություններ, որոնք ուղղված չեն որևէ պետության դեմ
Սմբատ Գոգյան

Մայիսից սպասում էր. Փաշինյանը Սմբատ Գոգյանին ազատեց ԲՈԿ նախագահի պաշտոնից

11
(Թարմացված է 21:23 24.09.2020)
Գոգյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել 2020–ի մայիսի 14-ին, սակայն վարչապետն ազատման հրամանն այդպես էլ չէր ստորագրում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սմբատ Գոգյանն ազատվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից: Տեղեկությունը հրապարակել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սմբատ Գոգյանին 2020–ի սեպտեմբերի 25-ից ազատել Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի պաշտոնից»,-նշված է վարչապետի որոշման մեջ։

Նշված հոդվածը բյուրոկրատիկ բնույթ է կրում` մատնանշելով, որ նախարարությանը ենթակա պետական մարմնի ղեկավարին նշանակում և ազատում է վարչապետը։

Սմբատ Գոգյանը ԲՈԿ նախագահ նշանակվել էր 2018–ի հունիսի 12-ին։ Նա աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել 2020–ի մայիսի 14-ին, սակայն վարչապետն ազատման հրամանն այդպես էլ չէր ստորագրում։ Որպես պաշտոնից հեռանալու դրդապատճառ Գոգյանը նշել էր այն, որ «կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ, և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են»։

Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքից ազատել է իր մամուլի քարտուղարին

11
թեգերը:
Հայաստան, Էկոնոմիկայի նախարարություն, պաշտոն, Նիկոլ Փաշինյան, ազատման դիմում, դիմում, ազատում, Սմբատ Գոգյան
Ըստ թեմայի
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի օգնականը նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ
Սարգսյանն առաջարկում է ՍԴ անդամներից 3-ին նշանակելու իրավասությունը հանձնել նախագահին
ԱԱԾ տնօրենի երկու տեղակալ է նշանակվել. ովքեր են նրանք
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել