ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի — Sputnik. Դահլիճի հետ կապված փոփոխություն չի լինի, նիստը կանցկացվի դեկտեմբերի 18-ին կայացած նիստի կարգով: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Գագիկ Հովհաննիսյանը:
Այս դեպքում արդեն հարցականի տակ է դրվում սպանված ընտանիքի՝ Ավետիսյանների հարազատների մասնակցության հարցը, քանի որ հունվարի 12-ին՝ Ավետիսյանների մահվան տարելիցին, նրանք հայտարարել էին, որ կմասնակցեն դատավարությանն այն դեպքում, եթե ՀՀ դատական մարմիններն այն անցկացնեն Հայաստանի դատարաններից մեկում:
Դատարանի նախագահը նշեց, որ լրագրողների աշխատանքի հետ կապված որևէ փոփոխություն չի լինի, այսինքն՝ չի լինի նկարահանման ուղղորդում, չի արգելվի նիստի ժամանակ լրագրողի մուտքն ու ելքը դատարանի դահլիճից և չեն արգելվի հեռախոսները:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։
«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։
«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։
Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումների։
«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն։ Ես ապացուցելու որևէ բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։
Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։
Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։
Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:


