Գրերի երթ

Հայոց գրերը` Մատենադարանի պատին

448
(Թարմացված է 20:10 19.01.2016)
Մեսրոպ Մաշտոցի անունը կրող հին ձեռագրերի ինստիտուտի՝ Մատենադարանի պատը զարդարվել է տառերի զարդանախշերով: Sputnik Արմենիայի թղթակիցը որոշել է պարզել, թե ինչպես է ծագել «Հայոց գրերի երթ» նախագծի մտահաղացումը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ընդունելությունների տան մոտ մարդաշատ է: Ներկաների մի մասը լուսանկարվում է տառերի մոտ, մյուսները բարձրախոսներով և տեսախցիկներով սպասում են կազմակերպիչներին: Արարողությունը մեկնարկում է կարմիր ժապավենը կտրելով և քահանայի օրհնությամբ:

«Մտահաղացումը հետաքրքիր է, չէ՞ որ գրերը մեր արժեքն են»,- լսվում է բազմության մեջ:

Նախագիծը ոգեշնչել է շատերին: Մոտակայքում ապրող Երևանի բնակիչները գոհ են, հիմա նրանք կարող են հաճույքով զբոսնել սիրելի Մաշտոցի պողոտայով:

«Նախկինում այս պատի մոտ մութ էր, և երիտասարդությունը պարբերաբար հավաքվում էր այնտեղ, աղտոտում շուրջբոլորը և աղմկում: Այս տառերի շնորհիվ հիմա նման բան չի լինի, և մենք կվայելենք հայոց գրերի գեղագրությունը»,- պատմում է հարևան շենքի բնակիչներից մեկը՝ Գայանե Կիրակոսյանը:

Армянские буквы на стене возле Матенадарана
© Sputnik / Асатур Есаянц
Հայոց գրերը` Մատենադարանի պատին

«Հայոց գրերի երթը» դարձել է ««Երևան 2.0» քաղաքային նախագծերի ինկուբատոր» նախաձեռնության հերթական ձեռքբերումը, որի գործունեությունն ուղղված է քաղաքի տեսքի որակական փոփոխությանը: Նախաձեռնությունը գործում է 2014թ.-ի ապրիլից և մինչ այժմ քաղաքում նկարազարդվել են քաղաքի բոլոր դալանները: Արդեն իրագործվել է քաղաքային մի քանի նախագիծ, որոնք ներառում են ինչպես մեդիաոլորտը, այնպես էլ զանգվածային սպորտի զարգացման ծրագրերը:

«Մեր քաղաքում կար անպետք պատ, իսկ հիմա այն, ըստ էության, Մատենադարանի շարունակությունն է: Այժմ կա պատ, որը կհետաքրքրի ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: Հնարավոր է՝ զբոսաշրջիկներից ինչ-որ մեկն իր հետ տանի Երևանի մի մասնիկը՝ լուսանկարվելով հայոց գրերի մոտ»,- նշում է նախագծի փիառ մենեջեր Տաթևիկ Սիմոնյանը:

Այժմ հայոց այբուբենի մետաղական տառերի տեսքով այս ինքնատիպ ձևավորումն աչք կշոյի, բայց ինչպես նշում են կազմակերպիչները, տառերը կզարդարեն պատը շուրջ վեց ամիս, իսկ հետո դրանք կտեղափոխվեն կամ մայրաքաղաքի որևէ զբոսայգի կամ Երևանի մոտ գտնվող որևէ քաղաք: Իսկ պատը կզարդարի ստեղծարար գաղափարների քաղաքային կենտրոնի հերթական մտահաղացումը:

«Նման նախագծերն արդեն իրականացվել են տարբեր երկրներում, բայց Երևանում այն առաջինն է: Մենք գիտակցաբար որպես տառերի պատրաստման նյութ ընտրել ենք պողպատը, քանի որ այն կայուն է և համադրվում է քաղաքի ճարտարապետական կոմպոզիցիայի հետ: Երեկոյան տառերը կլուսավորվեն»,- նշեց նախագծի գրաֆիկական դիզայներ Վահան Բալասանյանը:

График-дизайнер Ваан Баласанян
© Sputnik / Асатур Есаянц
Վահան Բալասանյան

 

448
Արխիվային լուսանկար. 10 մարտի, 2018

Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը. Սերժ Սարգսյանը Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին

2
ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահն անդրադարձել է հայկական շախմատի առաջատարի որոշմանը։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։

«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:

 

 

2
Վազգեն Մանուկյան

«Ես ապացուցելու ոչինչ չունեմ». Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել

31
(Թարմացված է 18:57 03.03.2021)
Գեղամ Մանուկյանը հայտնեց, թե Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածուին որ հոդվածով է մեղադրանք առաջադրվել։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։

«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։

Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումների։

«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն։ Ես ապացուցելու որևէ բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։

Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։

«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին

Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։

Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց

31
թեգերը:
Քրեական գործ, Վազգեն Մանուկյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Անցնելու ենք Փաշինյանի ճանապարհով». Գյումրիից քայլերթով գալիս են Երևան. տեսանյութ
Փաշինյանը վերջապես խոսեց. նա ընդդիմության ղեկավարներին հրավերներ է ուղարկել
Բացի ՍԴ դիմելուց, նախագահի ցանկացած այլ քայլ հակասահմանադրական կլինի. Արծվիկ Մինասյան