2015 թվականի գարնանը Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկում տեղի ունեցած դժբախտ պատահարի մասին բնակիչները մինչ այսօր սարսուռով են հիշում: 35-ամյա կինը 11-րդ հարկում մտել էր վերելակ, որը պոկվել էր ու ընկել հորը:
«Այդ դեպքից հետո երկար ժամանակ խուսափում էի անգամ շքամուտք մտնել»,-ասաց բնակիչներից մեկն ու, խոսքը բերանում, թողեց ու հեռացավ՝ իրենից վանելով տխուր հիշողությունները:
Անգամ այս դեպքից հետո էլ Երևանում շարունակում են գործել անսարք վերելակները: Մայրաքաղաքում գրանցված 5469 վերելակից փորձաքննության է ենթարկվել ընդամենը 3864-ը, ընդհանուր թվի 71 տոկոսը: Վերելակների մի մասի դեպքում փորձագետների եզրակացությունը բացասական է եղել: Կան վերելակներ էլ, որոնք շահագործման պիտանի չլինելով հանդերձ, միևնույն է, չեն «կանգնում»: Սա խնդիր է, որն առայժմ լուծում չի ստանում:

«Փորձաքննությունից հետո կարգադրագիր է կազմվում և ուղարկվում շահագործողին՝ համատիրությանը, որտեղ հստակ նշված է, որ տվյալ արտադրական օբյեկտը պիտանի չէ շահագործման: Բայց բնակիչները չեն ցանկանում որոշ ժամանակ մնալ առանց վերելակի»,-ասում է ՏԿԱԻՆ-ի տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կարուսելների, շարժասանդուղքների ու վերելակների տեխնիկական անվտանգության բաժնի պետ Լուսինե Հովհաննիսյանը:

Մինչդեռ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքն ասում է, որ ցանկացած վտանգավոր օբյեկտ տարեկան առնվազն մեկ անգամ պարտադիր կարգով պետք է ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության: Եթե վերելակը չի ստուգվում, տվյալ շենքի բնակիչները պետք է տուգանվեն: Բայց, մեր զրուցակցի խոսքով, ՏԿԱԻՆ-ը տուգանքի հարց չի բարձրացնում «բարեհոգի» լինելու պատճառով: Ի դեպ, վերելակների փորձաքննությունը վճարովի է:
«Ամեն վերելակի փորձաքննությունն արժե 2930 դրամ: Դա մեծ գումար չէ, որ ամեն տարի համայնատիրությունը մեկ անգամ վճարի»,-ասում է Լուսինե Հովհաննիսյանը:
Ի դեպ, վերլուծության ստացված արդյունքների համաձայն՝ ամենամեծ թվով անսարք վերելակները Դավթաշենում են՝ թվով 81: Մինչդեռ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում փորձաքննության ենթարկված ոչ մի վերելակի բացասական եզրակացություն չեն տվել:

Լուսինե Հովհաննիսյանի ղեկավարած կառույցը նաև ուսումնասիրել է կարուսելների վիճակը:
«Երևանում տեղադրված 83 ատրակցիոնները ենթարկվել են փորձաքննության: 2-ը՝ «Զանգակն» ու «Բատուտը», բացասական եզրակացություն են ստացել, իսկ Շիրակի մարզում արգելվել է «Ամերիկյան բլուրները»,-ասում է Լուսինե Հովհաննիսյանը:
Պետք է նշել, որ եթե փորձագետը սխալ եզրակացություն է տվել, և կարճ ժամանակ անց կարուսելը պոկվել է, ապա այդ փորձագետին տույժ է հասնում նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:
Կարուսելների հետ կապված վերջին լուրջ դեպքը գրանցվել է 2010 թվականին: Երևանի «Հաղթանակ» զբոսայգում պոկվել էր «Թայֆուն» ինքնաշեն կարուսելի 4 տեղանոց սայլակը: Միջադեպի հետևանքով տուժած 4 քաղաքացիներից 2-ից տեղափոխել էին հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: Իսկ 2015 թվականի հոկտեմբերին լրատվամիջոցները հայտնեցին, որ պոկվել է «Ամերիկյան բլուրները» կարուսելը, ինչի հետևանքով թեթև վնասվածքներ էին ստացել պապն ու թոռը:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի՝ ԱՄՆ տեղափոխվելու մասին, տեղեկացնում է armsport.am-ը։
«Ես որևէ կերպ չեմ խրախուսել նրա որոշումը, բացարձակապես, նույնիսկ ես նրան առաջարկել եմ հնարավորություն ստեղծել, որ այդ օժանդակությունը Հայաստանում շախմատ սիրողների կողմից տրամադրվի: Ինքն ասել է, որ վերադառնալու է, երբ իր նկատմամբ վերաբերմունքը փոխվի, և նախկինի նման շախմատը հարգվի Հայաստանում»,-ասել է ՀՀ 3-րդ նախագահը լրագրողների հետ զրույցում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արոնյանը հայտնել էր ԱՄՆ տեղափոխվելու և այդ երկրի հավաքականում հանդես գալու մասին:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ծանուցագիր է ստացել, որ փետրվարի 20-ին քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Մանուկյանի դեմ։ Բաղրամյան պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտնեց ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը։
«Այս նույն` Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը քննչական կոմիտեն կարել է Հայրենիքի փրկության անդամներից` արդեն չեմ հիշում` քանիսի վրա։ Մանուկյանին մեղադրում են պետական կարգի տապալման մեջ»,–ասաց Մանուկյանը։
Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ դեռ 1988-ից է սովոր նման ծանուցումների։
«Իրենք պետք է ինչ–որ բան ապացուցեն։ Ես ապացուցելու որևէ բան չունեմ»,–ասաց Մանուկյանը։
Հարցին, թե որքանո՞վ էր այն սպասելի Մանուկյանի համար, վերջինս պատասխանեց, թե պետք է որ մեր երկրում նման բան սպասելի չլիներ, սակայն քանի որ երկիրն այն վիճակում է, որ շատ մարդկանց շատ ծանուցումներ են ուղարկել, անսպասելի չէր։
«Գուցե որոշել են ուժ կիրառել». Արթուր Վանեցյանը` ոստիկանության հայտարարության մասին
Մանուկյանը հավելեց` եթե նախաքննական մարմինն իրեն կանչի հարցաքննության այն ժամին, որ իրեն հարմար լինի, ապա որևէ խնդիր չկա` կներկայանա ՔԿ։
Հիշեցնենք` 301-րդ հոդվածը սահմանում է, որ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
«Աջակցությունս եմ հայտնում զինակից ընկերոջս». ևս մեկ գեներալ փոխմարզպետ հրաժարական տվեց


